Անտս Էսկոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտս Էսկոլա
էստ․՝ Ants Eskola
Ծնվել էփետրվարի 4 (17), 1908
ԾննդավայրՏալլին, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 14, 1989(1989-12-14) (81 տարեկանում)
Մահվան վայրՏալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԷստոնիայի գեղարվեստի ակադեմիա
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան, երգիչ և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Էստոնական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Անտս Վոլդեմարի Էսկոլա, (էստ․՝ Ants Eskola; իսկական անուն ազգանունը՝ Գերհարդ Էսպերկ; փետրվարի 4 (17), 1908, Տալլին, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1989(1989-12-14), Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի էստոնացի դերասան, նաև երգիչ, 1954 թ. ստացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտս Էսկոլան իր գործունեությունը սկսել է 1925 թվականից, աշխատելով «Էստոնիա» թատրոնում, որ մնացել է մինչև 1941 թվականը։ Միաժամանակ սկսած 1930 ական թթ., որպես երգիչ հանդես է եկել էստրադայում։ 1946 թվականից նորից անցել է թատերական գործունեության Ռակվերի քաղաքային թատրոնում, հետո Տալլինի դրամատիկական թատրոնում (1949-1965), և կարիերայի վերջում Տալլինի քաղաքային թատրոնում (1966-1983)։ Եղել է Էստոնիայի ԽՍՀ-ի կինեմատոգրաֆիստների միության անդամմ նրա եղբայրը՝ Օլեվ Էսկոլան նույնպես եղել է դերասան։ Կինոյում ընդհանուր թվով խաղացել է 25-ից ավելի ֆիլմերում։

2008 թվականին նրա թոռը՝ ռեժիսոր Քրիստիան Պաուլ Վիրվեն նրա կյանքի և ստեղծագործության մասին ֆիլմ է նկարել՝ «Անտս Էսկոլա. լինել թե չլինել»։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էստոնիայի ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ (1954)
  • Էստոնիայի ԽՍՀ-ի ժողովրդական արտիստ (1957)
  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1964)
  • Էստոնական ԽՍՀ-ի պետական մրցանակ թատերական գործունեության համար (1965)
  • Պրիյտ Պիլդրոսի անվան մրցանակ (1987).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]