Կովկասյան պարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կովկասյան պարեր՝ Կովկասի ժողովուրդների պարային արվեստ։

Ժողովուրդների կյանքում միշտ մեծ նշանակություն է ունեցել պարարվեստը և չնայած լինելով արվեստներից ամենակոնսերվատիվը միշտ զարգացել է տվյալ ժողովրդի քաղաքակրթության աստիճանի զարգացման և կենցաղի բարեփոխման հետ զուգահեռ։ Բայց կրած այդ փոփոխություններով հանդերձ Կովկասյան պարերը կրում են հազարամյակներ առաջ ստեղծված տոտեմական, էպիկական, վիպական, ծիսական և այլ պարերի կնիքը և առավել ևս հոգեբանությամբ գրեթե ոչ մի փոփխություն չեն կրել[1]։

Հյուսիսային Կովկասի ժողովուրդների պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կովկասի ժողովուրդների պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական ժողովրդական պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացիների ժողովրդական պարերն ունեն դարավոր պատմություն։ Դա են հաստատում բազմաթիվ պատմական աղբյուրներ և հնագիտական գյուտեր։

Վրացական ժողովրդական պարերին են վերաբերվում՝ Քարթուլի, Մթիուլուրի, Փերխուլի, Խորումի, Մծկեմսուրի, Մխեդրուլի, Մոխեուրի, Ցերուլի, Սախումարո, Զեմկրելո, Սամայա, Դոլուրի, Սալխինո, Բաղդադուրի, Սաշաիրո, Ցարտմեվիա, Շուշպարի, Սաարշիկո, Խանջլուրի, Սաթամաշո, Սակեճնաո, Գանդագան, Գերգեթուլա, Դավլուրի, Նաբդուրա և ուրիշներ։ Վրացական խմբապարերից են «Մզե շինա դա մվե գարետա», «Ուշգուլասի», «Կավսան Կիպիանե», «Շաիամա շամարերա», «Շինավորգիլ», «Ամիրան», «Ադրեկիլաի» և ուրիշներ [2]։

Հայկական պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Յարխուշտա պարող տղամարդիկ

Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրականի և ժողովրդականի։

Ժողովրդական պարը, ըստ էության, տարբերվում է ազգագրականից։ Այն ծնվել է խորհրդային «խորեոգրաֆիկ» դպրոցի կաղապարից և, ղեկավարվելով դասական և բալետային պարի ներկայացուցիչների կողմից, հեռացել իր ազգային ակունքներից։

Ինչ վերաբերում է ազգագրականին, ապա վերջինիս հիմքում ընկած է ազգի ընդհանուր նկարագիրը տալու նպատակը։ Ազգագրություն բառը, ինքնին, բնութագրում է մի գիտություն, որն ուսումնասիրում է ժողովուրդների նյութական և հոգևոր մշակույթը, հետևաբար վերջինիս սովորույթները, տեղաշարժերը, ազգային առանձնահատկությունները և դրանց պատմամշակութային առնչությունները։

Ազգագրական պարը, միահյուսվելով տվյալ միջավայրի ծեսերի, տոնակատարությունների, հավատալիքների և պաշտամունքների հետ, ստեղծում է հայ ժողովրդի հոգեբանությունը և զգացմունքային աշխարհը նկարագրող մի մշակույթ, որը և հայ պարարվեստն է[3]։

Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։

Ադրբեջանական ժողովրդական պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազ-նազ պարը

Երկար տարիներ շարունակ ադրբեջանական ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ պարարվեստը` շեշտված ազգային ոճով։ Ադրբեջանի ազգագրական պարարվեստի հիմնական գծերը պահպանվել են արդի ադրբեջանական խմբակային, տղամարդկանց և կանանց ազգային և ժողովրդական պարերում։ Տղամարդկանց մոտ, որպես տեխնիկապես աշխույժ, կենսախինդ, առնական և կանանց մոտ շարժումների ազնվականության և խորաթափանցության մեջ, որտեղ բյուրեղացվել է ադրբեջանցի կնոջ հոգեկան խառնվածքը, պատշաճությունն ու աշխարհիկ գեղեցկությունը[4]։

Ադրբեջանական պարը կարելի է դասակարգել համաձայն մի քանի բնութագրիչների

Ըստ կատարման բնույթի՝

Պարերգեր ՝ պարեր, որոնք զուգորդվում են երգերով,

Պարեր, որոնք նվագակցվում են միայն երաժշտական գործիքներով,

Պարեր, որոնք և նվագակցվում և զուգորդվում են երաժշտական գործիքներով և երգով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Борзов А. А. Танцы разных народов СССР. — М.: ГИТИС, 1988
  2. Джавришвили Д. Л. Грузинские народные танцы. — Тбилиси: Государственное издательство «Сабчота Сакартвело», 1958.
  3. Ազգային պարեր
  4. CLASSIFICATION OF AZERBAIJANI POPULAR DANCES

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]