Կովախեղդ, գյուղ ներկայիս Ադրբեջանի ՀանրապետությանԳետաբեկի շրջանում, պատմական Մեծ ՀայքիՈւտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է Գետաբեկից 16 կմ արևելք՝ Կովախեղդ գետի աջ ափին, ծովի մակերևույթից 1230-1360 մ բարձրության վրա։ Գյուղի տարածքում պահպանված շինությունների մնացորդները վկայում են միջնադարում այս բնակավայրի ծաղկուն ու բարգավաճ լինելու մասին։ Այն հայաբնակ է եղել մինչև 1770-ական թվականները։ Մի քանի տասնամյակ խաշնարած ցեղերը անբնակ գյուղատեղին գործածել են իբրև ամառանոց, իսկ 19-րդ դարի վերջերին հիմնել են գյուղը՝ այն վերանվանելով Ինեքբողան, ինչը բառացի թարգմանաբար նշանակում է Կովախեղդ (կով՝ ինեք և բողան՝ խեղդել)[1]։
Հայտնի է, որ Կովախեղդից է եղել Անանիա Մոկացի կաթողիկոսի (946-968) Խաչենում գումարած եկեղեցական ժողովի մասնակիցներից մեկը՝ «Հայր Պետրոս՝ Կովախեղդի վանական»-ը[1][2]։