Jump to content

Կոպո դի Մարկովալդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոպո դի Մարկովալդո
Ծնվել է1225[1]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն
Վախճանվել է1276[2]
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մասնագիտություննկարիչ
Ուշագրավ աշխատանքներMadonna del Bordone?, Crucifix?, Crucifixion of Christ? և Maestà dei Servi di Orvieto?
 Coppo di Marcovaldo Վիքիպահեստում

Կոպո դի Մարկովալդո (իտալ.՝ Coppo di Marcovaldo, 1225[1], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - 1276[2], Սիենա, Տոսկանա, Իտալիա[3]) ֆլորենտացի նկարիչ էր, որը ապրել և ստեղծագործել է 13-րդ դարի երկրորդ կեսին, և ում իտալական և բյուզանդական ոճերի միախառնումը մեծ ազդեցություն է թողել հետագա իտալացի նկարիչների գործերի վրա։

Կոպո դի Մարկովալդոն համարվում է Դուեկենտո նկարչական շրջանի առավել հայտնի նկարիչներից, և առաջին ֆլորենտացի նկարիչն է, ում անունը, կյանքը և աշխատանքները փաստագրված են[4] Առաջին անգամ նրա անունը հանդիպում է Մոնտապերտիի մատյանում, որտեղ նա ընդգրկված է այն զինվորների ցանկի մեջ, որոնք մասնակցել են Սիենաի դեմ կռվին, որն ավարտվեց Մոնտապերտիի մոտ տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտում 1260 թվականի սեպտեմբերի 4-ին[5]։ Որոշ պատմաբաններ նշում են թե Կոպոն գերի է ընկել սիենացիների մոտ, և պահվել է Սերվիի եկեղեցում։ Եվ հենց այստեղ է, որ 1261 թվականին, նա ստեղծել է իր ամենահայտնի նկարը՝ «Ուխտավորների Մադոննան» («Madonna del Bordone») սերվիտների ուխտի համար։ Եթե հաշվի է առնվում այն փաստը որ նա պատերազմի գերի էր, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ պետք է հենց ֆլորենտացի նկարչին հանձարարվեր սիենացիների համար այդպիսի մի կարևոր նկար ստեղծելու գործը։ Եվ միակ տրամաբանական պատասխանն այն է, որ արդեն այս ժամանակ Կոպոն բավական ճանաչում և հարգանք ուներ, այդ իսկ պատճառով սիենացիները հենց նրան ընտրեցին այդ աշխատանքի համար[6]։

Ակնհայտ է որ ֆլորենտացի նկարիչ լինելով հանդերձ իր Սիենայում անցկացրաց ժամանակահատվածում նա բավականին շատ բաներ փոխառել է նկարչական հենց այդ դպրոցից, մասնավորապես՝ տարածության հավասարակշռումը, գեղեցիկ դիրքեր ու կեցվածքներ և այլն[7]։ Եվ իհարկե Կոպոի վրա մեծ ազդեցություն ուներ բյուզանդական արվեստը, հատկապես լույսի և ստվերի տարբեր վարիացիաների և նրանց միախառնման գործընթացը, որով ցանկանում էին ցույց տալ կյանքի պատրանքը[8]։ Իսկ այն ոճը, որը կիրառվել է և առավել ակնհայտ երևում է «Ուխտավորների Մադոննան» նկարում, ավելի շատ հիշեցնում է Ռոմանական արվեստը[8]։

Նկարչին վերագրվող աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն բանին որ «Ուխտավորների Մադոննան» նրա միակ պահպանված աշխատանքն է, շատ այլ նկարներ ևս վերագրվում են Կոպո դի Մարկովալդոյին։

  • 1261 թվական - «Ուխտավորների Մադոննան»[9]։
  • 1265 թվական - Պիստոյայի Սուրբ Զենոնի տաճարում սուրբ Հակոբոս առաքյալի դիմանկարները[10]։
  • 1265 - 1268 թվականներ - Մարիամը և մանուկ Հիսուսը[11]։
  • 1265 - 1270 թվականներ - Վերջին դատաստանի օրը, Ֆլորենցիայի մկրտարանում[12]։
  • 1274 թվական - Խաչելությունը Պիստոյայի տաճարում[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #129072877 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 RKDartists (նիդերլ.)
  3. Frederick Hartt and David G. Wilkins. History of Italian Renaissance Art. Sixth Ed. (Upper Saddle River, New Jersey: Prentice Hall, 2007), 45.
  4. DeWald, Էռնեստ, Տ. (1961). Իտալական նկարչությունը 1200-1600. Նյու Յորք: Ռայնհարթ և Ուինսթոն. էջ 53.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Coor-Achenbach, Gertrude (1946). «Փաստաթղթեր վերաբերող Կոպո դի Մարկովալդոին և իր տղային՝ Սալերնոյին». Art Bulletin. 28 (4): 233.
  6. Coor-Achenbach, Gertrude (1946). «Փաստաթղթեր վերաբերող Կոպո դի Մարկովալդոին և իր տղային՝ Սալերնոյին». Art Bulletin. 28 (4): 235.
  7. Coor, Gertrude (1948). «Coppo di Marcovaldo: His art in relation to the art of his time». Marsyas Studies in the History of Art. 5: 5.
  8. 8,0 8,1 Coor, Gertrude (1948). «Coppo di Marcovaldo: His art in relation to the art of his time». Marsyas Studies in the History of Art. 5: 3.
  9. Coor, Gertrude (1948). «Coppo di Marcovaldo: His art in relation to the art of his time». Marsyas Studies in the History of Art. 5: 1.
  10. Coor-Achenbach, Gertrude (1946). «A Visual Basis for the Documents Relating to Coppo di Marcovaldo and his Son Salerno». Art Bulletin. 28 (4): 233.
  11. Coor, Gertrude (1948). «Coppo di Marcovaldo: His art in relation to the art of his time». Marsyas Studies in the History of Art. 5: 4.
  12. Cataclysm: the Black Death Visits Tuscany. Lawrenceville, NJ: Films Media Group, 2004. Internet resource.
  13. Coor, Gertrude (1948). «Coppo di Marcovaldo: His art in relation to the art of his time». Marsyas Studies in the History of Art. 5: 7.