Կոնտիոյարվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնտիոյարվի
նորվ.՝ Bjørnevatnet
69°30′56″ հս․. լ. 30°07′18″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Սյոր-Վարանգեր (Նորվ.)
Մուրմանսկի մարզ (ՌԴ)
Հայելու բացարձակ բարձրությունը 21 մ
Ավազանի մակերեսը 17,2 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 54,91 կմ
Թափվող գետերը Պացոկի
Սկիզբ առնող գետերը Պացոկի

Կոնտիոյարվի (նորվ.՝ Bjørnevatnet), լիճ Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանին՝ Պացոկի գետի հովտում[1]։ Վարչատարածքային առումով ընդգրկված է Մուրմանսկի մարզում (ՌԴ) և Սյոր-Վարանգեր կոմունայում (Նորվ.): Ունի 17,2 կմ², որից 4,45 կմ²-ը ՌԴ-ում։ Գտնվում է ծովի մակարդակից 21 մ բարձրության վրա։ Հանդիսանում է Սկուգֆոսի ՀԷԿ-ի վերին ջրասնուցիչը։

Կոնտիոյարվի լիճը Բարենցի ծովի ջրահավաք ավազանի մաս է կազմում, որին միանում է Պացոկի գետի միջոցով։ Ջրահավաքում հիմնականում տեղի է ունենում ձնահոսքերի և անձրևաջրերի միջոցով։ Ափի ռելիեֆը հիմնականում հարթավայրային է։ Արևմտյան կողմում գտնվում է 105 մ բարձրություն ունեցող Բրատբերգետ բլուրը։ Անտառային շերտը հիմնականում կազմված է կեչու և սոճու ծառերից։ Պացոկի գետին միանալու հատվածում գտնվում է Ստուրե-Գրենսեհոլմեն կղզին։ Կոնտիոյարվին Պացոկի գետն ի վեր Թրոնգսունդ և Բյորնսունդ նեղուցներով միանում է Սալմիյարվի լճին, իսկ գետն ի վար Կլիստերվաթեն լճին։

Լճի ափին տեղակայված են նորվեգական Թրոնդսվագեն, Ֆել, Սանդնեսետ, Բյորնստրանդ, Նուրդգորդ, Լաուվլի, Սլետտա և Տրոնգսունդնեսեթ բնակավայրերը։ Ռուսական կողմում բնակավայր չկա։ Լճի արևմտյան ափով է անցնում նորվեգական թիվ 885 ավտոմայրուղին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանի քարտեզ, կորդ. 167—177». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]