Կլիստերվաթեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլիստերվաթեն

Տեսարան դեպի Հարեֆոսեն ջրվեժ
(լիճը պատկերված է լուսանկարի ներքևի հատվածում)
Կոորդինատներ
Երկիր Նորվեգիա Նորվեգիա Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Սյոր-Վարանգեր Մուրմանսկի մարզ
Հայելու բացարձակ բարձրությունը 21 մ
Ավազանի մակերեսը 17,2 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 54,91 կմ
Ամենամեծ խորությունը 21 մ
Թափվող գետերը Րյուսանիոկի
Սկիզբ առնող գետերը Պացոկի

Կլիստերվաթեն (նորվ.՝ Klistervatnet), լիճ Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանին՝ в Պացոկի գետի հովտում[1]։ Վարչատարածքային առումով մտնում է Ռուսաստանի Մուրմանսկի մարզի և Նորվեգիայի Սյոր-Վարանգեր կոմունայի մեջ։ Ունի 17,2 կմ² մակերես, որից 12,75 կմ-ը Նորվեգիայում։ Գտնվում է ծովի մակերևույթից 21 մ բարձրության վրա[2]։

Մտնում է Բարենցի ծովի ավազանի մեջ։ Ծովի հետ միանում է Պացոկի գետով[3]։ Լիճը հիմնականում սնվում է ձնհալքից առաջացած ջրերով և անձրևահոսքերով։ Ափի ռելևֆը բազմազան է՝ դաշտավայրայինից մինչև 120 մ բարձրության բլուրներ։ Ունի 2 խոշոր ծոց՝ Ռուսաստանում գտնվող Կուիվալախտը և Նորվեգիայում գտնվող Նեվերսկրուկբուկտ ծովախորշը։ Լճում կան մի քանի կղզյակներ, որոնցից խոշորներն են Էլլենհոլմենը և Իսօ-Պալոսարին։ Պացիո գետով դեպի վեր միանում է Բյորվաթեն լճին, իսկ գետն ի վար միանում է Ֆոսեվաթեն լճին[2]։

Լճի ափին են տեղակայված նորվեգական Կոպարիկ, Սուլվիկ, Բրատլի, Վեստդալ, Վեստվոլ, Սուլվանգ, Նուրվիկ, Դալե բնակավայրերը։ Ռուսական բնակավայրեր լճի ափին չկան։ Արևելյան ափով է անցնում Р-21 «Կոլա» ավտոմայրուղին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]