Սալմիյարվի լիճ
Սալմիյարվի
նորվ.՝ Svanevatn | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | ![]() ![]() | |
Վարչատարածքային բաժանում | Սյոր-Վարանգեր (Նորվ.) Մուրմանսկի մարզ (ՌԴ) | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 21 մ | |
Ավազանի մակերեսը | 32,51 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 66,21 կմ | |
Թափվող գետերը | Պացոկի | |
Սկիզբ առնող գետերը | Պացոկի | |
Սալմիյարվի (նորվ.՝ Svanevatn), լիճ Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանին՝ Պացոկի գետի հովիտում[1]։ Վարչատարածքային առումով ընդգրկված է Մուրմանսկի մարզում (ՌԴ) և Սյոր-Վարանգեր կոմունայում (Նորվ.): Ունի 32,51 կմ², որից 23,12 կմ²-ը ՌԴ-ում։ Գտնվում է ծովի մակարդակից 21 մ բարձրության վրա։ Հանդիսանում է Սկուգֆոսի ՀԷԿ-ի վերին ջրասնուցիչը[2]։
Սալմիյարվի լիճը Բարենցի ծովի ջրահավաք ավազանի մաս է կազմում, որին միանում է Պացոկի գետի միջոցով։ Ջրահավաքում հիմնականում տեղի է ունենում ձնահոսքերի և անձրևաջրերի միջոցով։ Ափի ռելիեֆը բարձրադիր է, որի կենտրոնական մասում հստակ ընդգծված է Հարյունվարա լեռը։ Անտառային շերտը հիմնականում կազմված է կեչու և սոճու ծառերից։ Լճում առկա են մի քանի կղզյակներ, որոնցից ամենամեծն է Լիտլե-Սկուգեն։ Սալմիյարվի Պացոկի գետի միջոցով գետն ի վեր միանում է Սկուգվաթն լճին, իսկ գետն ի վար, Բերնսուդ և Թրոնգսուդն նեղուցների միջոցով Կոնտիոյարվի լճին։ Լճի հյուսիսարևմտյան մասում հստակ ընդգծված է Սվանվիկա ծոցը[2][3]։
Լճի ափին տեղակայված են նորվեգական Բերնեբյուկտ, Հովլանդ, Բերկլուն, Սվանվիկ, Լանգնես և այլ բնակավայրեր։ Ռուսական կողմում է գտնվում Սալմիյարվի գյուղը։ Արևելյան ափով անցնում է ռուսական P10 ավտոմայրուղիննորվեգական 885 ավտոմայրուղուն զուգահեռ[3]։
Լճի ամենահին անվանումը Øvre Klostervann է, ինչը թարգմանաբար նշանակում է «Վերին վանքային լիճ»։ Ընդհուպ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը օգտագործվում էր Čoalme-jau’re, որը թարգմանաբար նշանակում է «Լիճ-մակընթացություն»։ Պատերազմից հետո լճի արևմտյան ափը բնակեցվեց ֆիններով և այն ստացավ իր ներկա պաշտոնական անվանումը։ Նորվեգական անվանումն է Svanevatn, ինչը նշանակում է «Կարապի լիճ»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանի քարտեզ, կորդ. 146—156.»։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-14-ին։ Վերցված է 2016-11-15
- ↑ 2,0 2,1 «Svanevatn». Faktaark. Kartverket. Besøkt 27. oktober 2016.
- ↑ 3,0 3,1 «Norgeskart». Kartverket. Besøkt 7. januar 2016.
- ↑ Этимология Сальмиярви
|