Սքուգֆոսի հիդրոէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սկուգֆոսի ՀԷԿից)
Jump to navigation Jump to search
Սքուգֆոսի հիդրոէլեկտրակայան
նորվ.՝ Skogfoss kraftverk
Skogfoss kraftverk.jpg
Տեսակհիդրոէլեկտրակայան
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա
ՏեղադրությունՍյոր-Վարանգեր[1][2]
Մասն էՊացոկի ՀԷԿ
Բացման ամսաթիվ1964
Շահագործման սկիզբ1964[1][2]
ՍեփականատերPasvik Kraft
ՕպերատորPasvik Kraft?[2]
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsPaatsjoki?
Էլեկտրակայան
Տուբիններ2
Տեղադրված հզորություն60 մեգավատտ[1]
Տարեկան արտադրանք936 000 000 000 000 ջոուլ[1]
Սքուգֆոսի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Նորվեգիաում
Սքուգֆոսի հիդրոէլեկտրակայան

Սքուգֆոսի ՀԷԿ (նորվ.՝ Skogfoss kraftverk), հիդրոէլեկտրակայան Նորվեգիայի Ֆինմարկի մարզի Սյոր-Վարանգեր համայնքում՝ Պացոկի գետի վրա։ Ընդգրկված է Պացոկի հիդրոէլեկտրակայանների կասկադում։ Տեղակայված է Ռուսաստանի Դաշնության և Նորվեգիայի սահմանին։

Հիդրոէլեկտրակայանը պատկանում է Pasvik Kraft ընկերությանը։ Տուրբինները աշխատեցնելու համար գետի մակարդակի իջեցվում է 20 մետրով։ Չնայած այն գտնվում է գետի վրա, այնուամենայնիվ ջրառը կարգավորվում է Ինարի լճի միջոցով, որով կարգավորվում է նաև Պացոկի բոլոր հիդրոէլեկտրակայանների ջրառը։ ՀԷԿ-ի ամբարտակը գտնվում է Բոսսոյավրե լճում։ Ամբարտակում տեղադրված է 60 մեգավատտ հզորությամբ երկու գեներատոր, զինված դարձաթիակավոր հիդրոտուրբիններով։ Միջին տարեկան արտադրական հզորությունը կազմում է 358 միլիոն կիլովատտ-ժամ։ Ջրաէլեկտրակայանին հարակից գործում է ձկնաբուծական գործարան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 SkogfossVaranger Kraft.
  2. 2,0 2,1 2,2 https://www.nve.no/energiforsyning/vannkraft/vannkraftdatabase/vannkraftverk/?id=383Norwegian Water Resources and Energy Directorate.