Պացոկի գետի հովիտ
| Պացոկի գետի հովիտ | |
|---|---|
| Տեսակ | հովիտ |
| Երկիր | |
| Վարչատարածք | Սյոր-Վարանգեր և Պեչենեգսկի շրջան |
| Երկարություն | 150 կմ |
| Ջրլիցի ափին | Paatsjoki? |
![]() | |
![]() | |

Պացոկի գետի հովիտ (նորվ.՝ Pasvikdalen), հովիտ Հյուսիսային Եվրոպայում։ Հովիտը Պացոկի գետի գետաբերանով ձգվում է 150 կմ՝ անցնելով Նորվեգիայի և Ռուսաստանի սահմանի երկայնքով, իսկ հարավային մասում հասնում մինչև Ֆիլիանդիա[1]։
Հովիտը պատված է սոճու և կեչու սաղարթախիտ անտառներով։ Ֆաունան և ֆլորան ընդգրկում են այնպիսի արևելյան տեսակներ, ինչպիսիք են սիբիրիական եղևնին և մշակառնետը։ Հովտի հարավային մասում է գտնվում Պասվիկ միջազգային արգելոցը։ Հովիտում գտնվում են բազմաթիվ լճեր, այդ թվում՝ Ինարի, Գրենսեվաթն, Հեվոսկոսի ջրամբարը, Ֆյարվաթեն, Վոյվաթուսարվի լճերը[1]։
Ունի բավականին չոր կլիմա։ Տարեկան տեղումների քանակը ընդամենը 400 մմ է։ Հանդիսանում է հայտնի զբոսաշրջային վայր, որտեղ բազմաթիվ արշավորդներ ամռանը արշավներ են կազմակերպում։ Հուլիսին միջին ջերմաստիճանը 14 °C է[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 "Pasvikdalen". Store norske leksikon. (նորվեգերեն)
| ||||||

