Կոնստանտինոս Մավրոպանոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կոնստանտինոս Մավրոպանոս
Κωνσταντίνος Μαυροπάνος
17 Merci Arsène - Celebrating Kolasinac's goal (27086257377) (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Հունաստան Հունաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 11, 1997(1997-12-11)[1] (20 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Հասակ 194 սմ
Քաշ 88 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 27
Պատանեկան կարիերա
2008-2016 Հունաստան Ապոլոն Սմիրնիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2016-2018 Հունաստան ՊԱՍ Յանինա 18 (3)
2018-ներկա Անգլիա Արսենալ 3 (0)
Ազգային հավաքական
2017-ներկա Հունաստան Հունաստան Մ21 4 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 31-ի, 2018

Կոնստանտինոս Մավրոպանոս (հունարեն՝ Κωνσταντίνος Μαυροπάνος, դեկտեմբերի 11, 1997(1997-12-11)[1], Աթենք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

ՊԱՍ Յանինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մավրոպանոսը Ապոլոն Սմիրնիսի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի հունվարին միացել է ՊԱՍ Յանինային՝ կնքելով 3․5 տարվա պայմանագիր[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ Ագրոտիկոսի դեմ խաղում[5]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Վերիայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ Աստերասի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[7]։ Օգոստոսի 27-ին՝ ԱԵԿ Աթենքի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով[8][9]։ ՊԱՍ Յանինայի կազմում Մավրոպանոսը մասնակցեց 20 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում[4]։

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 4-ին Մավրոպանոսը տեղափոխվեց Արսենալ 2․1 միլիոն եվրոյի դիմաց[10][11][12]։ Հունվարի 15-ին նա օգնեց Արսենալի մինչև 23 տարեկանների թիմին հաղթել Մանչեսթեր Յունայթեդին 4-0 հաշվով[13]։ Փետրվարի 2-ին Մավրոպանոսը ներառվեց Արսենալի՝ Եվրոպայի Լիգայի կազմին[14]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց ապրիլի 29-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[15]։ Մայիսի 9-ին Մավրոպանոսը հեռացվեց խաղադաշտից Լեսթեր Սիթիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 15-րդ րոպեին[16]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ[17]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՊԱՍ Յանինա 2016–17 Սուպերլիգա 2 0 2 0 0 0 4 0
2017–18 14 3 2 0 16 3
Ընդհանուր 16 3 4 0 0 0 0 0 20 3
Արսենալ 2017–18 Պրեմիեր Լիգա 3 0 0 0 0 0 0 0 3 0
2018–19 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 3 0 0 0 0 0 0 0 3 0
Կարիերայի ընդհանուր 19 3 4 0 0 0 0 0 23 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Greece - K. Mavropanos - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  3. «Κωνσταντίνος Μαυροπάνος: Το νέο διαμάντι του ΠΑΣ Γιάννινα (pics)» (հունարեն)։ Վերցված է 2018-03-14 
  4. 4,0 4,1 «Who is Arsenal signing Mavropanos? Meet Greece's next big defender & €2.1m transfer bargain | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  5. «Agrotikos Asteras vs. PAS Giannina - 29 November 2016 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  6. «Veria vs. PAS Giannina - 5 April 2017 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  7. «Asteras Tripolis vs. PAS Giannina - 19 August 2017 - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  8. «Pas Giannina vs. AEK Athens - Football Match Summary - August 27, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-14 
  9. «LIVE PAS Giannina - AEK Athens - Greek Super League - 27 August 2017»։ Eurosport։ 2017-08-27։ Վերցված է 2018-03-14 
  10. «Konstantinos Mavropanos joins the club»։ www.arsenal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  11. «Arsenal transfer news: Arsenal complete signing of Greek defender Konstantinos Mavropanos | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  12. «Konstantinos Mavropanos signs for Arsenal from PAS Giannina»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  13. «Arsenal U23 4-0 Manchester United U23: Match report»։ Mail Online։ Վերցված է 2018-03-14 
  14. Archer Bruce (2018-02-02)։ «Arsenal include shock name in Europa League squad: You'll never guess who Wenger picked»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-03-14 
  15. «Manchester United - Arsenal FC, Apr 29, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  16. «Leicester City - Arsenal FC, May 9, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-31 
  17. «Konstantinos Mavropanos»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]