Կոնստանտինոս Կարիակոս Արիստիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանտինոս Կարիակոս Արիստիաս
Costache Aristia.jpg
Ծնվել է1800
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 18, 1880(1880-04-18)
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ՔաղաքացիությունOttoman flag.svg Օսմանյան կայսրություն
Flag of Greece.svg Հունաստան
Flag of Wallachia.svg Վալախիա
Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն
Ռումինիայի թագավորություն
Ազգությունհույն
Մասնագիտությունգրող, դերասան, զինվոր, թարգմանիչ, թատրոնի դերասան և բանաստեղծ

Կոնստանտինոս Կարիակոս Արիստիաս (անգլ.՝ Κωνσταντίνος Κυριάκος Αριστίας, ռում.՝ Costache Aristia, 1800, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 18, 1880(1880-04-18), Բուխարեստ, Ռումինիա), հույն և ռումինացի առաջին պրոֆեսիոնալ դերասանը, ռումինական թատրոնի հիմնադիրը, ռումինացի թարգմանիչ և գրող, 19-րդ դարի հունական և ռումինական հեղափոխական[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստասը ծնվել է 1800 թվականին Կոստանդնուպոլսում[2] հունական ընտանիքում։ Ըստ ռումինական աղբյուների նա ծնվել է Բուխարեստում[3]: Դպրոցը ավարտել է Բուխարեստում։

1817 թվականին գոսպոդար Վալախա Քարաջիի դուստրը՝ Ռալլուն, Բուխարեստում հիմնել է հունական թատրոն։ Ֆիլիքի Էթերիա գաղտնի կազմակերպության հույն հեղափոխականներն ի դեմս թատրոնի աջակցություն տեսան և անուղղակիորեն ազդում էին դրա խաղացանկի վրա։

Արիստիասը, լինելով ուսանող, խաղաց գլխավոր դերը Վոլտերի Բրուտոս բեմադրության մեջ։ Ոգեշնչված լինելով Լուսավորականության գաղափարներով և Հունաստանն Օսմանյան լծից ազատագրելու գաղափարով՝ Արիստասը միացավ Ֆիլիքի Էթերիա կազմակերպությանը։ Հունական հեղափոխության սկսման հետ մեկտեղ մերձդանուբյան իշխանությունների տարածքում, 1821 թվականի փետրվարին, Արիստիասը միացավ Ալեքսանդր Իպսիլատիի ապստամբներին և մտավ «Հունական ուսանողության սրբազան կորպուս»։ Դրագաշանիի ճակատամարտում Արիստիասը կորպուսի դրոշակակիրն էր և մարտից հետո ողջ մնացած սակավաթիվ մարտիկներից մեկը[4]։

Էթերիստների պարտությունից հետո Արիստիասը ստիպված էր լքել Վալախիան։ Ռալլու Քարաջայի հաշվին մեկնեց Ֆրանսիա՝ սովորելու թատերական արվեստ Ֆրանսուա Ժոզեֆ Տալմայի մոտ։

1825 թվականին մասնակցել է Հոնիական ակադեմիայի կազմակերպած ներկայացմանը հունական Կերկիրա կղզում, որը նախկինում գտնվում էր բրիտանական իշխանության տակ։ 1827 թվականին Արիստիասը վերադարձավ Բուխարեստ։ Այստեղ նա տալիս էր հունարենի և ֆրանսերենի դասեր Սբ․ Սավվա քոլեջում։ 1833 թվականին նա հիմնեց ֆիլհարմոնիային կից դրամատիկական թատրոն, որտեղ էլ հենց դասավանդել է։ Դրանով նա հիմք դրեց ռումինական պրոֆեսիոնալ կադրային թատրոնին։

1840 թվականին Արիստիասը մեկնեց Աթենք, որպեսզի հիմնի թատերական դպրոց և կյանք տա հունական նոր թատրոնին[5]։ Ստանալով արքա Օտտոնի մերժողական պատասխանը՝ Արիստիասը վերադարձավ Բուխարեստ[6]։

Կոնստանտին Արիստիասը մահացավ 1880 թվականին Բուխարեստում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [Δημήτρης Φωτιάδης, Η Επανάσταση του 21, ΜΕΛΙΣΣΑ 1971, τομ Ά, σελ.271]
  2. «Ο Ελληνισμός της Ρουμανίας τον 19ο αιώνα. Η περίπτωση του Βουκουρεστίου», Thessaloniki 2007, S. 28
  3. Enciclopedia României
  4. [Δημήτρης Φωτιάδης, Η Επανάσταση του 21, ΜΕΛΙΣΣΑ 1971, τομ Ά, σελ.271-272]
  5. Artikel auf culture.ana-mpa: Griechisches Theater in der zweiten Hälfte des 19. Jahrhunderts (griechisch)
  6. [Δημήτρης Φωτιάδης, Η Επανάσταση του 21, ΜΕΛΙΣΣΑ 1971, τομ Ά, σελ.272]