Կոմպլեքսային պարարտանյութեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմպլեքսային պարարտանյութեր, բույսերին անհրաժեշտ 2-3 հիմնական սննդատարր (N, P2Os, K20) պարունակող պարարտանյութեր։ Դրանց կազմին կարելի է ավելացնել նաև միկրոտարրեր (B, Mn, Cu, Zn, Mo ևն)։ Կոմպլեքսային պարարտանյութեր պարունակում են սննդանյութերի մեծ քանակ և քիչ բալաստ, երկար պահելիս չեն պնդանում, մեքենաներով պարարտացնելիս լավ են ցրվում։ Սննդանյութերի հարաբերակցությունը կախված է արտադրման եղանակից, ելային բաղադրիչներից, բույսերի պահանջներից։ Կոմպլեքսային պարարտանյութեր լայնորեն կիրառվել են 1950 թվականից, հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Նիդերլանդներում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, որտեղ դրանց արտադրությունը կազմում է պարարտանյութերի քանակի 50%-ից ավելին։ ԽՍՀՄ-ում (1978) դրանց արտադրությունը կազմում էր ընդհանուր պարարտանյութի քանակի 80%-ը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպլեքսային պարարտանյութերը լինում են կրկնակի (ֆոսֆոր-կալիումական, ազոա-ֆոսֆորական, ազոտ-կալիումական)և եռակի (ազուո-ֆոսֆոր-կալիումական), ըստ արտադրման եղանակի՝ բարդ, բարդ -խառը և խառը։ Կիրառում են բոլոր կուլտուրաների, բարդ պարարտանյութերը՝ առաջին հերթին տեխնիկական կուլտուրաների (բամբակենի, շաքարի ճակնդեղ են) համար։ Բարդպարարտանյութերը ստանում են ելային բաղադրիչների՝ ամոնիակի, ֆոսֆորական և ազոտական թթուների, ֆոսֆորիտների, ապատիաների, կալիումի բնական աղերի և այլ նյութերի քիմիական փոխազդեցությամբ։ Թողարկում են հատիկավորված։ ԽՍՀ-ում առավել տարածված են ամոֆոսը (սննդանյութերի պարունակությունը՝ 56-64%), դիամոֆոսը (71-74%), նիտրոֆոսը (38%), կալիումական բորակը (57%), նիտրոամոֆոսկան (50-54% ), նիտրոֆոսկան (36% )։ Բարդ խառը պարարտանյութերն ստանում են պատրաստի պարարտանյութերը խառնելով, ապա՝ մշակելով ծծմբական և ազոտական թթուներով, ամոնիակով կամ ամոնիակատներով։ Սննդանյութերի պարունակությունը դրանցում կախված է ելային բաղադրիչներից U հասնում է 58%-ի։ Խառը պարարտանյութերը պատրաստի պարարտանյութերի մեխանիկական խառնման արդյունք են (հիմնականում՝ սուպերֆոսֆատը ազոտական պարարտանյութերի և կալիումի քլորիդի հետ)։

Խառնուրդների ֆիզիկական հատկությունները բարելավելու նպատակով ավելացնում են չեզոքացնող նյութեր՝ կիր, դոլոմիտ, ցեմենտի փոշի են։ Լավագույն ՝ խառը պարարտանյութերը ստացվում են հատիկավորված բաղադրիչներից։ Սննդանյութերի հարաբերակցությունը խառը պարարտանյութերում կախված է բույսերի պահանջներից և հողի հատկություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 546