Կոմիտաս Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմիտաս Գևորգյան
Ծնվել էհոկտեմբերի 9, 1947(1947-10-09) (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ֆրանսիա
Մասնագիտություներաժիշտ և դիրիժոր
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան

Կոմիտաս Հրանտի Գևորգյան (հոկտեմբերի 9, 1947(1947-10-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժիշտ, դիրիժոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմիտաս Գևորգյանը ծնվել է Երևանում, 1947 թվականի հոկտեմբերի 9-ին։ Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։ 1969 թվականին նա տեղափոխվել է Լիբանան, որտեղ ապրում էր մոր ընտանիքը։ Անթիլիասի հայկական հոգևոր ճեմարանում դասավանդել է երաժշտություն[1]։

1979 թվականից բնակվում է Փարիզում, որտեղ շարունակել է երաժշտական կրթությունը (դիրիժորություն)։ 1984 թվականին մասնակցել է սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորների մրցույթին, արժանացել 1-ին մրցանակի և ոսկե մեդալի՝ երկացանկում՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան, Կլոդ Դեբյուսիի «Պարեր տավղի և լարային նվագախմբի համար», Դմիտրի Շոստակովիչի «Նախերգանք ռուսական և ղրղըզական թեմաներով» գործերը)։ Եղել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու երգչախմբի ղեկավարը։

1989 թվականին Փարիզում հրատարակել է «Երաժշտական բառարան», որն ընդգրկում է 1500 երաժշտական եզրույթների բացատրություններ՝ դրանց հունարեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, լեհերեն արմատներով։

1985 թվականին եղել է Փարիզի կոնսերվատորիայի շրջանավարտների քննական հանձնաժողովի անդամ։

Կոմիտաս Գևորգյանը հավաքել է Տիրան Ալեքսանյանին, Իվան Ղալամյանին առնչվող նյութեր (բացիկներ, նամակներ, լուսանկարներ, փաստաթղթեր)։

2015 թվականին այցելել է Երևան և Կոմիտասի թանգարան-ինստիտուտին նվիրել է Կոմիտասին վերաբերող մոտ 100 արժեքավոր նյութեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։