Կոկա-կոլայի աշխարհ (թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոկա-կոլայի աշխարհ
Newworldofcocacola.jpg
Տեսակթանգարան և թանգարանի շենք
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՖուլտոն շրջան
ՎայրԱտլանտա և Pemberton Place?
Հասցե121 Baker Street NW, Atlanta, GA 30313
Հիմնադրվել է1990
Կայքworldofcoca-cola.com(անգլ.)

Կոկա-կոլայի աշխարհը թանգարան է, գտնվում է Ատլանտայում, Ջորջիայում։ Այստեղ ցուցադրված է Կոկա-Կոլա ընկերության պատմությունը։ Համալիրը բացվել է 2007 թվականի մայիսի 24-ին։ Նախնական ցուցադրությունը գոյություն է ունեցել դեռևս 1990 թվականից, Անդերգրաունդ Ատլանտա զվարճանքի թաղամասում. այստեղից թանգարան են տեղափոխվել ցուցանմուշներ[1]։ Նմանօրինակ տաղավարներ կան նաև Լաս Վեգասում և Դիսնեյ Սփրինգսում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական թանգարան. 1990-2007[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկա-կոլայի աշխարհ առաջին թանգարանը գտնվել է Ատլանտայում, Մարթին Լութեր Քինգ 55 հասցեում, Ջորջիա Սթեյս Կապիտոլի և Անդեգրաունդ Ատլանտա առևտրի ու զվարճանքի թաղամասի միջև[3]։ Թանգարանը բացվել է 1990 թվականին և գործել է մինչև 2007 թվականը[3]։ Այս տարիների ընթացքում թանգարանն ունեցել է ավելի քան ինը միլիոն այցելու` այսպիսով դառնալով Ատլանտայի ամենաշատ այցելված զվարճանքի վայրը`այցելուների թվով զիջելով միայն Ջորջիա ակվարիումին[3]։ Թանգարանը տեղակայված էր երեքհարկանի տաղավարում, դրա մուտքն ուներ Կոկա-կոլայի նեոնային հսկա նշան (30 ոտնաչափ բարձրությամբ և 26 ոտնաչափ լայնությամբ)։ Այս նշանը պատրաստվել էր Յուտայում, մետաղների արդյունաբերության գործարանում։ Թանգարանի շրջագայությունն սկսվում էր վերևի հարկից և իջնում էր ներքև` ցուցադրելով Կոկա կոլայի մոտ 1.000 նմուշ ժամանակագրական հերթականությամբ, ինտերակտիվ ցուցանմուշներ, ինչպես, ասենք, 1930 թվականին արտադրված գազավորված ըմպելիքի շատրվան, Կոկա կոլայի գովազդների ցուցադրություններ և 10 րոպեանոց ֆիլմ Կոկայի մասին ամբողջ աշխարհից[4]։ Թանգարանում ցուցադրվում էր նաև «Հրապուրիչ շատրվան», որտեղ այցելուները կարող էին փորձել Կոկայի տարբեր արտադրանքներ։ Նույն սենյակում գտնվող «Նահանգների համերը» տարածքում հյուրերը կարող էին փորձել 22 տարբեր ոչ ալկոհոլային ըմպելիքներ, որոնք հիմնականում տարածված են ըստ տարածաշրջանների[4]։ Ցուցասրահում գործում էր նաև «Աշխարհի համերը» բաժին։ Այստեղ նաև կար նվերների խանութ։ Ջորջիա նահանգի կառավարությունը Կոկա կոլայի աշխարհ թանգարանի նախկին շենքի համար ստացել է 1.1 միլիոն դոլար այն բանից հետո, երբ Կոկա կոլան ազատել է տարածքը 2007 թվականին, և նահանգի օրենսդիրներն առաջարկել են շենքում հիմնադրել նահանգի պատմության թանգարան, սակայն առաջարկը որևէ արձագանք չի ստացել, քանի որ Կոկա կոլայի աշխարհը նախկին թանգարանը վերաձևափոխելու համար մեծ գումար է պահանջվել[5]։

Տեղափոխում և նոր ցուցադրություններ. 2007 թվականից մինչև այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկա-կոլան ամբողջ աշխարհում

Ատլանտայում թանգարանը գտնվում էր 121 Բեյքեր Սթրիթ հասցեում։ 92.000 քմ ոտնաչափ մակերես ունեցող կառույցն արժեցել է 97 միլիոն դոլար և բացվել է 2007 թվականին[6]։ Այն գտնվում է Ջորջիա նահանգում, Ատլանտայում (որտեղ և գտնվում է կազմակերպության գլխամասը), Պեմբերտոն համալիրում (անվանակոչվել է ի պատիվ Կոկա-կոլայի ստեղծող Ջոն Պեմբերտոնի)։ Համալիրը գտնվում է Բեյքեր Սթրիթ փողոցում, այստեղ են գտնվում նաև Ջորջիա ակվարիումն ու Մարդու և քաղաքացու իրավուքների կենտրոնը։ Հանրության համար այն բացվել է 2007 թվականի մայիսի 24-ին. այստեղ տեղափոխվել են սկզբնական ցուցադրության ցուցանմուշները[3]։ Թանգարանում ցուցանմուշներ կան Կոկա-կոլայի գաղտնի բանաձևի վերաբերյալ, ցուցադրվում է 4D ֆիլմ, որտեղ մի խիզախ գիտնական և նրա օգնականը փորձում են իրենք գտնել գաղտնիքը, իսկ այցելուները կարող են համտեսել 60 տարբեր համեր ամբողջ աշխարհից[3]։ Այստեղ նաև տեղակայված է Կոկա-կոլայի շշալցման ամբողջական գիծ, որը ցուցադրում է այցելուներին ըմպելիքի շշալցման գործընթացը։

Թանգարաններ այլ վայրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկա-կոլայի աշխարհ թանգարանի մասնաճյուղեր կան նաև Ատլանտայի սահմաններից դուրս։ «Քլաբ Քուլը» (անգլ.՝ Club Cool), նախկին «Այս սթեյշն քուլը» (անգլ.՝ Ice Station Cool) գտնվում է Դիսնեյ Ուորլդում։ Ինչպես Կոկա-կոլայի այլ թանգարաններում, այստեղ նույնպես կա տարածք, որտեղ այցելուները կարող են փորձել Կոկա-կոլա ըմպելիքներ աշխարհի տարբեր ծայրերից։ 2016 թվականի Կոկա-կոլայի աշխարհ է բացվել նաև Դիսնեյ Սփրինգսում, որը նման է Ատլանտայի թանգարանին[7]։ Այստեղ ցուցադրվում է Կոկա-կոլայի արտադրանքն ամբողջ աշխարհից[8]։

Կոկա-կոլայի տաղավար Լաս Վեգասում, հունիս, 2017

Կոկա-կոլայի աշխարհ Լաս Վեգասը կառուցվել է 1997 թվականին։ Այն փակվել է 2000 թվականին, սակայն տաղավարը գոյություն ունի մինչև հիմա։ Կոկա-կոլայի աշխարհ Տոկիոն գտնվում էր Օդաիբայում։ Այն փակվել է 2007 թվականի հունվարի 15-ին։ Կոկա-կոլայի թանգարան կա նաև Տաոյուանում, Թայվանում[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Ատլանտա, Ջորջիա

Ժամանակակից թանգարան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Our Story - World of Coca-Cola»։ World of Coca-Cola (en-US)։ Վերցված է 2017-02-07 
  2. «Coca-Cola Store │ World of Coca-Cola»։ World of Coca-Cola (en-US)։ Վերցված է 2017-02-07 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «The World of Coca-Cola Museum in Atlanta»։ www.amusingplanet.com։ Վերցված է 2017-02-07 
  4. 4,0 4,1 «World of Coca-Cola, Atlanta, Georgia»։ www.roadsidegeorgia.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-12-ին։ Վերցված է 2017-02-07 
  5. Salzer James (օգոստոսի 16, 2016)։ «Georgia may get old World of Coke land, but unclear if museum a fit»։ The Atlanta Journal-Constitution։ Վերցված է հոկտեմբերի 24, 2017 
  6. Rothstein Edward (2007-07-30)։ «The New World of Coca-Cola - Atlanta - Museums - Review»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2017-02-08 
  7. Bevil Dewayne։ «Coca-Cola Store pops into Disney Springs»։ OrlandoSentinel.com (en-US)։ Վերցված է 2017-02-07 
  8. «How about trying an international Coke at Disney?»։ Osceola News-Gazette (en-US)։ 2016-11-22։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-08-ին։ Վերցված է 2017-02-07 
  9. Odd theme museums in Taiwan, page 185. In Robert Kelly and Joshua Samuel Brown, Taiwan, 7th edition. Lonely Planet, 2007. 978-1-74104-548-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]