Կյուլանի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Հասցե | Le Bourg |
Վարչական միավոր | Culan?[1] |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Ընթացիկ սեփականատեր | Édouard Marquis? և Philippe-Ernest Legrand? |
Կայք | culan.fr |
Château de Culan Վիքիպահեստում |
Կյուլանի ամրոց (ֆր.՝ le château de Culan), միջնադարյան ամրոց, գտնվում է Շեր գավառի Կյուլան համայքնում[2]։ Ամրոցը ներառված է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկի մեջ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը կառուցված է Արնոն գետի հովտի տակ գտնվող սանդղաձև խորշի վրա։ Ի սկզբանե այստեղ գտնվում էր փայտե ամրոց, որն ամբողջովին ավերվել է 10-րդ դարում։ Նոր ամրոցը պաշարվել և ավերվել է 1188 թվականին, Ֆիլիպ II Օգոստոսի կողմից։
Մինչև այսօր պահպանված ամրոցը սկսել է կառուցվել 12-րդ դարի վերջում-13-րդ դարի սկզբում։ Շինարարությունն ընթացել է մինչև 15-րդ դարը։ Վերածննդի ժամանաշրջանում ամրոցն աննշան ձևափոխություններ է կրել (օրինակ, փոխվել են լուսամուտները)։ Ֆրոնդայի ժամանակ, 1651 թվականին Ջուլիո Մազարինիին պատկանող ամրոցը մասամբ վնասվել է, տուժել են դոնժոնի վերևի հատվածներն ու պատերը։ Ամրոցն իր ժամանակին պատկանել է նաև ծովակալ Կյուլանին (1360-1444), Մաքսիմիլիեն դե Բետյունին, հերցոգ Սյուլիին (1599-1621) և Կոնդե արքայազներին։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ամրոցի տարածքը բաժանված է եղել մի քանի ընտանիքների մեջ, իսկ հենց ամրոցը վաճառվել է որպես պետական սեփականություն[3]։ 1956 թվականի հունիսի 2-ին ամրոցը ներառվել է Ֆրանսիայի պատմական հուշարձանների ցանկի մեջ։ Իր ժամանակին այս ամրոցում եղել են Ժաննա դ'Արկը, Լյուդովիկոս 11-րդը, հերցոգ Սյուլին, Ժորժ Սանդը և Էռնեստ Ռենանը։ 1926 թվականին մանկավարժի աշխատանքից թոշակի անցնելուց հետո Ֆիլիպ Էռնեստ Լեգրանդը (1866-1953) բնակություն է հաստատել ամրոցում, որտեղ անց է կացրել իր կյանքի մնացած տարիները[4]։
Ամրոցն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցն այսօր լավ վիճակում է։ Այն վերանորոգվել է 1950-1980 թվականներին, դրա սեփականատեր Ժան Ֆերագյուի կողմից, ով մի քանի անգամ ամրոցում կազմակերպել է Պաբլո Պիկասոյի, Բեռնար Բյուֆեի, ֆլամանդական գոբելենի և մի շարք այլ ցուցահանդեսներ։ Ամրոցում պահպանվում էին փայտե պատկերասրահներ, որտեղից զինվորները քարերով հարվածում էին ամրոցը պաշարողներին, ինչպես նաև` 15-րդ դարի բուխարիներ։ Ամրոցի շուրջը 20-րդ դարում մշակվել են «միջնադարյան» այգիներ։ Այսօր ամրոցը պատկանում է հայր և որդի Ժան Պիեռին և Էդուարդ Մարկիին (ֆր.՝ Jean Pierre Marquis, ֆր.՝ Edouard Marquis):
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ Ministry of Culture: château fort (Ֆրանսերեն)
- ↑ Ministry of Culture: Château (Ֆրանսերեն)
- ↑ Mollat, Guillaume (1954). «Notice sur la vie et les travaux de M. Philippe Legrand». Comptes rendus de l'Académie des inscriptions et belles-lettres (ֆրանսերեն). Vol. 98, no. 4. էջեր 413–418. ISSN 0065-0536.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուլանի ամրոց» հոդվածին։ |