Արմատները և տերևները պարունակում են վիտամիններ, եթերային յուղեր, հանքային աղեր, ֆիտոնցիդներ, լիզոցիմֆերմենտ։ Կծու համը և յուրահատուկ հոտը պայմանավորված են ալիլային (մանանեխային) յուղով և սինիգրին գլիկոզիդով։ Արմատները որպես համեմունք հում, եփած, թթու դրած վիճակում օգտագործում են սննդի մեջ։
Բույսն ունի բուժիչ նշանակություն (ախորժաբեր, հակացինգային, ստամոքս-աղիքային համակարգի գործունեությունը կանոնավորող և այլն)։ Կիրառվում է նաև կոսմետիկայում։ Մշակության մեջ բազմացնում են արմատային կտրոններով։ Բերքը հավաքում են աշնանը (բերքատվությունը՝ 50-100 ց/հա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 485)։