Կծվիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կծվիչ
Armoracia rusticana.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Cardamineae
Ցեղ Կծվիչ (Armoracia)
G.Gaertn., B.Mey. & Scherb., 1800

Կծվիչ, ծովաբողկ, ժախուկ, քթառ (լատ.՝ Armoracia), կաղամբազգիների (խաչածաղկավորներ) ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կծվիչ սովորական: Բուսաբանական նկարազարդում Martin Cilenšek «Naše škodljive rastline» գրքից (1892)

Արմատները մսալի են։ 50-150 սմ բարձրությամբ ցողունը կանգուն է։ Խոշոր տերևները երկարավուն են։։ Ծաղիկները մանր են, սպիտակ, ծաղկաբույլը՝ ողկույզ։ Մանր սերմերով պտուղը պատիճ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճեցվում է բանջարանոցներում, վայրի պայմաններում հանդիպում է Գեղարքունիքի մարզի թփուտներում և աղբավայրերում։ Գեղազարդային բույս է[1]։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատները և տերևները պարունակում են վիտամիններ, եթերային յուղեր, հանքային աղեր, ֆիտոնցիդներ, լիզոցիմ ֆերմենտ։ Կծու համը և յուրահատուկ հոտը պայմանավորված են ալիլային (մանանեխային) յուղով և սինիգրին գլիկոզիդով։ Արմատները որպես համեմունք հում, եփած, թթու դրած վիճակում օգտագործում են սննդի մեջ։

Բույսն ունի բուժիչ նշանակություն (ախորժաբեր, հակացինգային, ստամոքս-աղիքային համակարգի գործունեությունը կանոնավորող և այլն)։ Կիրառվում է նաև կոսմետիկայում։ Մշակության մեջ բազմացնում են արմատային կտրոններով։ Բերքը հավաքում են աշնանը (բերքատվությունը՝ 50-100 ց/հա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689