Կլոդ Նիկոլիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլոդ Նիկոլիե
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 2, 1944(1944-09-02)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրՎևե, Շվեյցարիա
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
ԿրթությունԺնևի համալսարան և Լոզանի համալսարան
Մասնագիտությունտիեզերագնաց, օդաչու, ֆիզիկոս և աստղաֆիզիկոս
ԱշխատավայրԵվրոպական տիեզերական գործակալություն և Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
Անդամությունօդային և տիեզերական ակադեմիա
Commons-logo.svg Claude Nicollier Վիքիպահեստում

Կլոդ Նիկոլիե (ֆր.՝ Claude Nicollier, սեպտեմբերի 2, 1944(1944-09-02)[1][2], Վևե, Շվեյցարիա[4]), շվեյցարացի առաջին աստղագնացը։ Կատարել է տիեզերական չորս թռիչք. առաջինը՝ Ատլանտիս - STS-46-ը, 1992 թվականին, չորրորդը՝ Դիսքավրի - STS-103-ը, 1999-ին։ Ինդևոր - STS-61 և Դիսքավրի - STS-103 թռիչքների ժամանակ մասնակցել է տիեզերական ուղեծրային Hubble հեռադիտակի նորոգման ու սարքավորումներով վերազինման աշխատանքներին։ Ընդ որում՝ իր վերջին թռիչքի ժամանակ հինգ անգամ դուրս է եկել բաց տիեզերք՝ այդ առումով դառնալով Եվրոպական տիեզերական գործակալության առաջին տիեզերագնացը (ընդ սմին՝ բաց տիեզերքում ընդհանուր առմամբ մնացել է ութ ժամ տասը րոպե, որ ամենատևականներից է տիեզերագնացության պատմության մեջ); 2000 թվականին նշանակվել է աստղագնացության գրասենյակի արտատիեզերանավային գորժունեության բաժանմունքի վարիչ՝ միաժամանակ պահպանելով առաջատար աստղագնացի պաշտոնը Եվրոպական տիեզերական գործակալությունում (ԵՏԳ)։

2004 թվականից սկսել է դասավանդել Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցում, որտեղ նրան 2007 թվականին շնորհվել է պրոֆեսորի կոչում[5]։ Այդ նույն տարում ազատվել է ԵՏԳ-ում զբաղեցրած պաշտոնից։

Կլոդ Նիկոլիեն եղել է նաև Շվեյցարական տիեզերական համակարգերի ղեկավար մարմնի անդամ և փորձագետ՝ միմչև այդ կազմակերպության լուծարումը[6]

Վաստակը գնահատելով՝ նրան մի շարք պատվավոր կոչումներ են շնորհել, պարգևատրել մեդալներով, մրցանակներով[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ Նիկոլիեի կինը՝ մեքսիկուհի Սուսաննա Պերեսը 2007 թվականին մահացել է[4]։ Նրանց դուստրերն են 1974 թ. ծնված Մայան և 1978 թ. ծնված Մարինան[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
  3. https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
  4. 4,0 4,1 4,2 «Astronaut Bio:C. Nicollier»։ NASA։ December 2007։ Վերցված է դեկտեմբերի 30, 2010 
  5. EPFL press release: Claude Nicollier nommé professeur ordinaire de technologies spatiales, 28 March 2007.
  6. «About Us»։ company website։ Swiss Space Systems։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 2013-10-21 
  7. «Claude Nicollier: family»։ spacefacts.de։ Վերցված է դեկտեմբերի 30, 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]