Կլոդ Աբբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կլոդ Աբբ
ֆր.՝ Claude Abbes
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 24, 1927(1927-05-24)
Ծննդավայր Faugères
Մահվան ամսաթիվ ապրիլի 11, 2008(2008-04-11)[1] (80 տարեկանում)
Մահվան վայր Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա

Կլոդ Աբբ (ֆր.՝ Claude Abbes, մայիսի 24, 1927(1927-05-24), Faugères - ապրիլի 11, 2008(2008-04-11)[1], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի ֆուտբոլիստ, դարպասապահ, 1958 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ Աբբն սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի իր կարիերան «Բեզյե» ակումբում: Սկսած 1950 թվականից և հաջորդող երկուսուկես տարիների ընթացքում դարպասապահն ակումբի կազմում խաղացել է Ֆրանսիայի առաջնության 2-րդ դիվիզիոնում: Այնուհետև տեղափոխվել է «Սենթ Էտյեն»:

«Սենթ-Էտյեն»-ի կազմում Կլոդ Աբբը խաղացել է մինչև 1961/62 մրցաշրջանի ավարտը: 1956/57 մրցաշրջանում ակումբի կազմում դարպասապահը դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, իսկ 3 տարի անց` ազգային գավաթի եզրափակիչի մասնակից:

1960/61 մրցաշրջանում, պայմանագիր ունենալով «Սենթ-Էթյեն»-ի հետ, Աբբը «Օլիմպիական Լիոն»-ի կազմում մեկ խաղ է անցկացրել Տոնավաճառի գավաթի 1/8 եզրափակիչում: 1962 թվականին «Սենթ-Էտյեն»-ի կազմում Աբբը նվաճել է Ֆրանսիայի գավաթը, որից հետո դարպասապահն ավարտել է իր կարիերան:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլոդ Աբբը Ֆրանսիայի հավաքականում իր դեբյուտը նշել է 1957 թվականի հոկտեմբերի 27-ին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Բելգիայի հավաքականի դեմ խաղում[2], չնայած հավքականում հայտագրվել էր դեռ աշխարհի նախորդ առաջնության ժամանակ:

1958 թ. Կլոդ Աբբը ազգային հավաքականի կազմում կրկին մեկնել է աշխարհի առաջնության խաղերին և սկսել մրցաշարը որպես պահեստային դարպասապահ: Սակայն խմբային մրցաշարի երրորդ հանդիպման ժամանակ (Շոտլանդիայի հավքաականի դեմ խաղում) դարպասապահը դաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում և իր տեղի դարպասի մոտ չի զիջել մինչև մրցաշարի ավարտը` դառնալով նրա բրոնզե մեդալակիր:

Ազգային հավաքականի կամում վերջին անգամ Աբբը խաղացել է դեկտեմբերի 1958 թվականի դեկտեմբերի 2-ին, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, հույների դեմ խաղում[3]: Ընդհանուր առմամբ դարպասապահն ազգային հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղ` բաց թողնելով 18 գոլ:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունքում. 9 խաղ/ 18 բաց թողնված գոլ, 3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.lequipe.fr/Football/breves2008/20080414_123721Dev.html
  2. «Официальный сайт федерации футбола Франции» (ֆրանսերեն) 
  3. «Официальный сайт федерации футбола Франции» (ֆրանսերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]