Jump to content

Կլինիկական լիկանթրոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլինիկական լիկանթրոպիա
Տեսակհոգեկան հիվանդություն
Անվանվել էԿլինիկա և lycanthropy?

Կլինիկական լիկանթրոպիա (անգլ.՝ Clinical lycanthropy), հազվադեպ հանդիպող հոգեբուժական խանգարում, որի ժամանակ մարդուն թվում է, որ նա վերափոխվել է կամ վերափոխվում է ոչ մարդկային արարածի՝ կենդանու[1]։ Ախտորոշման անունը կապված է առասպելական վիճակի հետ, որը նույնպես կոչվում է լիկանթրոպիա՝ գերբնական մի վիճակ, որի ժամանակ մարդը ֆիզիկապես վերափոխվում է կենդանու՝ հիմնականում գայլի[2]։ Եվ հենց այս առասպելական տերմինն էլ օգտագործվել է կլինիկական վիճակը նկարագրելու համար[3]։

Նշաններ և ախտանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդները վստահ են, որ նրանք վերափոխվել են կամ վերափոխվում են կենդանու։ Կլինիկական լիկանթրոպիան կապված է մտածողության խանգարման հետ, որը դրսևորվում է փսիխոզների (հոգեբանական վիճակ, որն իր մեջ ներառում է հալյուցինացիաներ և զառանցանքներ) ժամանակ։ Այս փոխակերպումը տեղի է ունենում միայն հիվանդի մտքում և վարքում, և նա սկսում է իրեն զգալ, որպես կենդանի։ McLean Hospital- ում անցկացված հետազոտությունների[4] ժամանակ նկարագրվել են բազմաթիվ բժշկական դեպքեր այն հիվանդների մոտ, որոնք ունեցել են կլինիկական լիկանթրոպիայի էպիզոդներ։ Եվ մշակվել են մի քանի ախտորոշիչ չափորոշիչներ, որոնցով կարելի է ախտորոշել և գտնել մնացած հիվանդներին։ Դրանք են՝

  • Հիվանդները նորմալ գիտակցության վերադառնալու ժամանակ նշում են, որ երբեմն իրենց զգում են որպես կենդանի։
  • Հիվանդները իրենց պահում են կենդանիների նման և կրկնօրինակում են իրենց վարքը։ Օրինակ՝ սողում են, հաչում են, ոռնում են։

Կլինիական լիկանթրոպիան կապված չէ միայն մարդուց գայլի վերափոխման հետ, ինչպես հայտնի է առասպելաբանության մեջ։ Բժշկական գրականության մեջ նկարագրված են բազմաթիվ դեպքեր, երբ մարդը վերափոխվել է տարբեր կենդանիների։ 2004 թվականի բժշկական գրականության հրապարակումներում[1] թվարկվում են 30-ից ավել կլինիկական լիկանթրոպիայի դեպքեր, որոնցից շատ քչերում է նկարագրվում շան կամ գայլի վերափոխման դեպքեր։ Ավելի հաճախ նկարագրվել են բորենու, ձիու կամ կատվի վերափոխման դեպքերը։ Որոշ դեպքերում էլ նկարագրվել է նաև գորտերի կամ մեղվի վերափոխման դեպքերը։ Օֆիդիանթրոպիա տերմինը վերաբերում է մարդուց օձի վերափոխմանը, որի մասին գրականության մեջ ընդամենը 2 դեպք է նկարագրված[5][6]։ Ճապոնիայում շատ տարածված էր մարդկանց՝ աղվեսների և շների վերափոխումը։ 1989 թվականին կատարված ուսումնասիրությունը[7] ներկայացնում էր մի մարդու պատմություն, որի խոսքերով նա վերափոխվել էր սկզբից շան, հետո ձիու, այնուհետև կատվի։ Սա նա պատմել էր այն ժամանակ, երբ վերադարձել էր իրականություն։

Առաջարկված մեխանիզմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական լիկանթրոպիան հազվադեպ հանդիպող վիճակ է, որը համարվում է տարբեր խանգարումների կլինիկական արտահայտության ձևը։ Այդ խանգարումներից է անձի երկվությունը, շիզոֆրենիան, կլինիկական դեպրեսիան։ Այս վիճակը շատ հաճախ կարող է առաջանալ նաև դեղերով թունավորման, ցերեբրովասկուլյար հիվանդությունների, գլխուղեղի տրավմաների, դեմենցիայի, ցնցումների ժամանակ[8]։

Նյարդաբանական գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր և կարևոր փոփոխություններ են արձանագրվել գլխուղեղի այնպիսի կենտրոններում, որոնք պատասխանատու են մարմնի չափի և ձևի ընկալման համար (պրոպրիոցեպցիա)։ Գլխուղեղի նյարդաբանական հետազոտություններում ներկայացվել է կլինիկական լիկանթրոպիա ունեցող 2 հիվանդների գլխուղեղի պատկերը, և այդ կենտրոններում նկատել են զգալի փոփոխություններ, որը փաստում է այն մասին, որ հիվանդները ոչ միայն պատկերացնում են, այլ նաև զգում են այդ փոփոխությունները [9]։

Քանի որ կլինիկական լիկանթրոպիան կապված է փսիխոտիկ խանգարումների հետ, հետևաբար հակափսիխոտիկ դեղերը հաճախ շատ արդյունավետ են լինում։ Այն հաճախ կարող է բուժվել հակադեպրեսանտների օգտագործումից, երբ կլինիկական հիմնական ախտանիշները կապված են դեպրեսիայի կամ բիպոլյար խանգարումների հետ [10]։

Այլ խանգարումների հետ զուգակցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական լիկանթրոպիան հաճախ կարող է զուգակցվել անձի նույնականացման այլ խանգարումների հետ[11]։ Օրինակ՝ դիակի համախտանիշի (Քոթարի պատրանք) հետ[12]։ Որոշ դեպքերում մարդիկ մտածում են, որ իրենց հարազատներն են վերափոխվել կենդանիների[13]։ 2009 թվականին նկարագրվել է մի տղամարդու դեպք, որ երկար ժամանակ օգտագործել էր մեթամֆետամին (MDMA) և հոսպիտալացվել էր պարանոիդ փսիխոզին բնորոշ գանգատներով։ Նա պնդում էր, որ իր հարազատները դարձել են տարբեր կենդանիներ՝ ոմանք՝ էշ, ոմանք՝ ձի, ոմանք էլ՝ վարազ[14]։

Քեթրին Քլարթ Քրոգերը գրել է, որ Աստվածաշնչի շատ հատվածներ՝ հատկապես Դանիելի 4-րդ մարգարեությունից, նույնպես ունեցել են կլինիկական լիկանթրոպիայի օրինակներ[15]։

Նյարդաբան Էնդրյու Լարները գրել է, որ Ոդիսևսի զորքի կենդանական վերափոխումը, Կիրկեի կախարդանքի միջոցով, համարվում է կլինիկական լիկանտրոպիայի ամենավաղ օրինակներից մեկը[16]։

Ըստ ավանդության՝ հայոց թագավոր Տրդատ Երրորդը նույնպես ուներ այս հիվանդությունը, որին բուժեց Գրիգոր Լուսավորիչը։

Համաձայն պարսկական ավանդության, Բուվայհիներ դինաստիայի թագավոր Մաջդ ալ-Դաուլան նույնպես ունեցել է այս հիվանդությունը և պնդել է,որ նա կով է դարձել։ Վերջինիս բուժել է Ավիցեննան[17]։

Պարզ է դառնում, որ լիկանթրոպիան ոչ թե մոգական (ինչպես շատերն էին պնդում), այլ ընդհակառակը՝ բժշկական լուրջ հիվանդագին վիճակ է, որի հիմքերը գալիս են դեռ շատ վաղուց՝ 17-րդ դարից, երբ ալեքսանդրիացի բժիշկ Պաուլոս Աեգինետան պնդում էր, որ այս հիվանդագին վիճակի առաջացման մեղավորը մելանխոլիան է կամ սև լեղու ավելացումը[18]։ 1563 թվականին Յոհան Վեյեր անունով բժիշկը գրում էր, որ այս հիվանդների մոտ առկա էր գունատություն, ներս ընկած չոր աչքեր, չոր լեզու։ Նույնիսկ թագավոր Ջեյմս Վեցերորդը իր 1597 թվականին գրված «Դեմոնոլոգիա» աշխատությունում չէր մեղադրում չար գերբնական ուժերին, այլ հիվանդության մեղավորին համարում էր մելանխոլիան (սև լեղու ավելացում), որն էլ հենց առաջացնում էր մարդու վարքի նմանատիպ խանգարումներ[19]: Այս հիվանդության հետ կապված բազմաթիվ բանահյուսություններ կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում[20]։

Կլինիկական լիկանթրոպիայի դեպքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 15-ին Ֆլորիդա նահանգում հայտնաբերվել էր 59 տարեկան արյունոտ մի տղամարդ՝ ում վրա հարձակվել էր 19 տարեկան մի երիտասարդ։ Նա հարձակվել և կրծել էր այդ տղամարդու դեմքը և մարմնի կտորները կերել։ Երբ ոստիկանությունը տեղ հասավ, տեսավ այդ արյունոտ տղամարդուն և իր կողքին ոռնացող ձայներ հանող 19 տարեկան տղային, որին վնասազերծելու համար անհրաժեշտ եղավ դիմել ոստիկանական շների օգնությանը։ Մեկ ուրիշ պատմություն կապված է 53 տարեկան մի կնոջ հետ, ում կրկին գտել էին ծեծված, արյունոտ և անգիտակից։ Այս միջադեպերին նախորդող շաբաթների ընթացքում այդ երիտասարդը իր ընտանիքի անդամներին ասել էր, որ երբեմն իրեն կիսամարդ է զգում՝ կես ձի, կես մարդ, կես շուն։ Կլինիկական հոգեբան Ֆիլիպ Ռեսնիկը ուսումնասիրելով երիտասարդի վարքը, նրա մոտ ախտորոշվել է կլինիկական լիկանթրոպիա[21][22]։

20-ամյա մի տղա հոսպիտալացվել էր հոգեբուժական հաստատությունում՝ անսովոր վարքագիծ դրսևորելու պատճառով։ Նախկինում նա նմանատիպ խնդիրներ երբեք չէր ունեցել։ Հաջորդող մի քանի օրերին նա սկսեց դրսևորել աճող փսիխոտիկ, կենդանանման վարք։ Այս վարքը իր մեջ ներառում էր ոռնալը, կտրուկ վազելը և 4 վերջույթներով քայլելը։ Երբ նրան հարցնում էին, թե որն է նրա այդ վարքագծի պատճառը, նա խուսափողական պատասխան էր տալիս, բայց ի վերջո պատասխանեց, որ երբեմն իրեն մարդագայլ է զգում։ Տղային սկսեցին բուժել հակափսիխոտիկ դեղորայքով (Ziprasidon) և նրա ախտանիշները աստիճանաբար վերացան, իսկ կենդանանման վարքագիծը անհետացավ[23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Garlipp P, Gödecke-Koch T, Dietrich DE, Haltenhof H (January 2004). «Lycanthropy--psychopathological and psychodynamical aspects». Acta Psychiatrica Scandinavica. 109 (1): 19–22. doi:10.1046/j.1600-0447.2003.00243.x. PMID 14674954. S2CID 41324350.
  2. Degroot, J.J.M. (2003). Religious System of China. Kessinger Publishing. էջ 484.
  3. Blom, 2014, էջ 96
  4. Keck PE, Pope HG, Hudson JI, McElroy SL, Kulick AR (February 1988). «Lycanthropy: alive and well in the twentieth century». Psychological Medicine. 18 (1): 113–20. doi:10.1017/S003329170000194X. PMID 3363031. S2CID 27491377.
  5. Kattimani, S, Menon, V., Srivastava, M.K. & Aniruddha Mukharjee, A. (2010). "Ophidianthropy: The Case of a Woman Who 'Turned into a SnakeԿաղապար:'" «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2014-04-16. Վերցված է 2024-07-30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link). Psychiatry Reports.
  6. Mondal, Gargi; Nizamie, Shamsul H.; Mukherjee, Nirmalya; Tikka, Sai K.; Jaiswal, Bikramaditya (2014). «The 'snake' man: Ophidianthropy in a case of schizophrenia, along with literature review». Asian Journal of Psychiatry. 12: 148–149. doi:10.1016/j.ajp.2014.10.002. PMID 25453533.
  7. Dening TR, West A (1989). «Multiple Serial Lycanthropy. A Case Report». Psychopathology. 22 (6): 344–7. doi:10.1159/000284617. PMID 2639384.
  8. Mudgal, Varchasvi; Alam, Mohd. R.; Niranjan, Vijay; Jain, Priyash; Pal, Virendra S. (2021). «A Rare Report of Clinical Lycanthropy in Obsessive-Compulsive and Related Disorders». Cureus. 13 (2): e13346. doi:10.7759/cureus.13346. PMC 7971710. PMID 33754087.
  9. Moselhy HF (1999). «Lycanthropy: New Evidence of its Origin». Psychopathology. 32 (4): 173–176. doi:10.1159/000029086. PMID 10364725. S2CID 8175369. Արխիվացված օրիգինալից 2011-06-15-ին. Վերցված է 2009-02-23-ին.
  10. Guessoum, Sélim Benjamin; Benoit, Laelia; Minassian, Sevan; Mallet, Jasmina; Moro, Marie Rose (2021). «Clinical Lycanthropy, Neurobiology, Culture: A Systematic Review». Frontiers in Psychiatry. 12: 718101. doi:10.3389/fpsyt.2021.718101. PMC 8542696. PMID 34707519.
  11. Guessoum, Sélim Benjamin; Benoit, Laelia; Minassian, Sevan; Mallet, Jasmina; Moro, Marie Rose (2021). «Clinical Lycanthropy, Neurobiology, Culture: A Systematic Review». Frontiers in Psychiatry. 12: 718101. doi:10.3389/fpsyt.2021.718101. ISSN 1664-0640. PMC 8542696. PMID 34707519.
  12. Nejad AG, Toofani K (2005). «Co-Existence of Lycanthropy and Cotard's Syndrome in a Single Case». Acta Psychiatrica Scandinavica. 111 (3): 250–252. doi:10.1111/j.1600-0447.2004.00438.x. PMID 15701110. S2CID 21040942.
  13. Nejad, A. G. (2007). «Belief in transforming another person into a wolf: Could it be a variant of lycanthropy?». Acta Psychiatrica Scandinavica. 115 (2): 159–161. doi:10.1111/j.1600-0447.2006.00891.x. PMID 17244180. S2CID 45455487.
  14. Nasirian, M.; Banazadeh, N.; Kheradmand, A. (2009). «Rare Variant of Lycanthropy and Ecstasy». Addiction & Health. 1 (1): 53–56. PMC 3905497. PMID 24494083.
  15. Kroeger, Catherine Clark; Evans, Mary J. (2009). The Women's Study Bible: New Living Translation (Second ed.). Oxford University Press. ISBN 978-0-19-529125-4.
  16. Larner, Andrew J (September–October 2010). «Neurological Signs: Lycanthropy» (PDF). Advances in Clinical Neuroscience and Rehabilitation. 10 (4): 50. Արխիվացված (PDF) օրիգինալից 30 October 2012-ին. Վերցված է 6 January 2012-ին.
  17. «معالجه کردن بوعلی سینا / آن صاحب مالیخولیا را». 21 August 2008. Արխիվացված օրիգինալից 2017-06-12-ին. Վերցված է 2017-05-30-ին.
  18. Sconduto, 2008, էջ 131
  19. Sconduto, 2008, էջ 156
  20. Metzger, N. (2013). «Battling demons with medical authority: Werewolves, physicians and rationalization». History of Psychiatry. 24 (3): 341–355. doi:10.1177/0957154X13482835. PMC 4090416. PMID 24573449.
  21. Winston, Hannah. «Three years later, Austin Harrouff case still puzzles many». The Palm Beach Post. Վերցված է 2 August 2022-ին.
  22. Winston, Hannah (28 March 2019). «Doctor: Austin Harrouff thought he was 'half-dog, half-man' in 2016 double homicide». The Palm Beach Post. Վերցված է 2 August 2022-ին.
  23. Shrestha, Rajeet (January 2014). «Clinical Lycanthropy: Delusional Misidentification of the 'Self'». The Journal of Neuropsychiatry and Clinical Neurosciences (անգլերեն). 26 (1): E53–E54. doi:10.1176/appi.neuropsych.13030057. ISSN 0895-0172. PMID 24515715.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]