Քոթարի պատրանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քոթարի պատրանքը (նաև Քոթարի համապտանիշ, քայլող դիակի համախտանիշ) հազվադեպ հանդիպող վիճակ է, որին բնորոշ է չգոյության պատրանքը, հիվանդը ժշտում է իր մարմնի մասերի, օրգանների կամ ընդհանրապես կենդանության փաստը։ Հիմնականում հանդիպում է կյանքի երկրորդ կեսում, ավելի հաճախ` կանանց մոտ։ Որպես հիվանդություն ընդգրկված չէ DSM-IV-TR և ICD-10 ձեռնարկներում։ Առկայությունը, որպես առանձին համախտանիշ, վիճարկվում է, իսկ ցնորքները դիտվում են իբրև ախտանիշ։

Հիվանդությունը կոչվում է ֆրանսիացի նյարդաբան Ժուլ Քոթարի անունով, ով 1880 թ. առաջին անգամ նկարագրել է վիճակը 43-ամյա կնոջ դեպքով։