Կլերենս Աշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլերենս Դուգլաս Աշեր
Clarence Douglas Ussher
Clarencedussher3.jpg
Ծնվել էսեպտեմբերի 9, 1870(1870-09-09)[1]
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ավրորա, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 20, 1955(1955-09-20)[1] (85 տարեկանում)
Մահվան վայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մասնագիտությունմիսիոներ
ԱշխատանքԲժիշկ, միսիոներ
ցեղասպանության ականատես
ԱմուսինԷլիզաբեթ Բերոուզ Աշեր

Կլերենս Դուգլաս Աշեր (անգլ.՝ Clarence Douglas Ussher, սեպտեմբերի 5, 1870 - սեպտեմբերի 20, 1955), ամերիկացի բժիշկ, միսիոներ և Հայոց ցեղասպանության ականատես։

Եղեռնի տարիներին միսիոներական աշխատանքներ է տարել Վանի նահանգում, որտեղից միջազգային հանրությանն է հաղորդել այնտեղ կատարվող ջարդերի, մասնավորապես՝ 55 000 հայերի կոտորածի մասին[2][3]։

Վանի կոտորածներից մնացած հուշերի հիման վրա 1917 թվականին Աշերը հրատարակել է «Ամերիկյան բժիշկը Թուրքիայում։ Պատերազմի և խաղաղության մեջ ունեցած արկածների պատում» հուշագրական աշխատությունը, որը մինչ օրս համարվում է Ցեղասպանության առավել մանրամասն գրված վկայություններից մեկը։

Աշերը բացահայտորեն մեղադրում էր թուրքական կառավարությանը՝ վերջինիս արաքները որակելով որպես ցեղասպանություն, հայ ժողովրդի համակարգված բնաջնջում։

Աշերի կերպարն առկա է Ատոմ Էգոյանի «Արարատ» դրամայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Ռուբենշտայն Ռիչարդ Լ. (2010)։ Ջիհադ և ցեղասպանություն (1-ին հրտ. ed.)։ Լենհեմ: «Ռոման ընդ Լիթլֆիլդ փաբլիշերս»։ էջ 51։ ISBN 0742562026 
  3. Լ. Ջեյկոբս Սթիվեն (Հունիսի 30, 2009)։ Ցեղասպանության դիմագրավում: Հուդդիզմ, քրիստոներություն և իսլամ։ էջ 130։ ISBN 9780739135907