Կլաուս Ալոֆս
Կլաուս Ալոֆս գերմ.՝ Klaus Allofs | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 5, 1956[1] (67 տարեկան) | ||
Ծննդավայր | Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կլաուս Ալոֆս (գերմ.՝ Klaus Allofs; դեկտեմբերի 5, 1956[1], Դյուսելդորֆ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Նա ունի կրտսեր եղբայր՝ Թոմասը, ով նույնպես ֆուտբոլիստ էր։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոֆսը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1975 թվականին «Ֆորտունայում»։ Նա հանդես է եկել հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրքում և անցկացրել է մոտ 100 հանդիպում՝ ակումբին օգնելով երկու անգամ անընդմեջ նվաճել Գերմանիայի գավաթը։ 1978/79 մրցաշրջանում Ալոֆսը դարձավ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև չորս գոլ խփեց Գավաթակիրների գավաթի ութ խաղերում, որում նրա թիմը հասավ եզրափակիչ, որտեղ զիջեց «Բարսելոնային»։
1981 թվականին Ալոֆսը տեղափոխվեց «Քյոլն», որտեղ շարունակեց կանոնավոր գոլեր խփել։ 1985/86 մրցաշրջանում նա 7 գոլ է խփել երկրի առաջնությունում և 9 անգամ աչքի է ընկել ՈՒԵՖԱ-ի գավաթում։ Եվրագավաթի այս խաղարկությունում «Քյոլնը» հասավ եզրափակիչ, որտեղ պարտվեց Մադրիդի «Ռեալին»։ Հաջորդ մրցաշրջանում Ալոֆսը խաղացել է եղբոր՝ Թոմասի հետ, իսկ հետո երեք տարով լքել է Գերմանիայի առաջնությունը՝ մեկնելով Մարսելի «Օլիմպիկ»։
Ալոֆսը կարիերան ավարտել է Բրեմենի «Վերդերում» անցկացրած երեք մրցաշրջաններից հետո։ Գավաթակիրների գավաթի 1991/92 մրցաշրջանում նա եզրափակչում գոլ է խփել «Մոնակոյին», ինչի շնորհիվ իր ակումբը հաղթել է մրցաշարում։ 1993 թվականին 36-ամյա Ալոֆսն ավարտել է խաղային կարիերան, որի ընթացքում Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնություններում անցկացրել է 515 հանդիպում և դարձել 211 գոլի հեղինակ։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալոֆսը Գերմանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 56 հանդիպման և դարձել 17 գոլի հեղինակ[2]։ Հավաքականում նրա նորամուտը տեղի է ունեցել 1978 թվականի հոկտեմբերի 11-ին Պրահայում Չեխոսլովակիայի թիմի հետ խաղում, որը գերմանացիները հաղթել են 4:3 հաշվով։
Ալոֆսը դարձավ 1980-ի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուն, որտեղ նա երեք գոլ խփեց, բոլորը Հոլանդիայի հավաքականի դեմ խմբային մրցաշարի խաղում։ Գերմանիայի հավաքականը հաղթեց այդ առաջնությունում։ Ալոֆսը խաղացել է նաև 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում և 1986 թվականի աշխարհի առաջնությունում։ 1986 թվականին Գերմանիայի հավաքականը հասավ մրցաշարի եզրափակիչ։ Ազգային հավաքականի կազմում վերջին հանդիպումը Ալոֆսը անցկացրել է 1988 թվականի մարտի 31-ին Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղում, որում աչքի է ընկել խփած գոլով։
Որպես մարզիչ և ֆունկցիոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-1999 թվականներին Ալոֆսը ժամանակավորապես կատարել է «Ֆորտունայի» գլխավոր մենեջերի և մարզչի պարտականությունները։ 1999 թվականին ստացել է «Վերդերի» մարզական տնօրենի պաշտոնը, որտեղ աշխատել է 13 տարի։ 2012 թվականի նոյեմբերին տեղափոխվել է նմանատիպ պաշտոնի «Վոլֆսբուրգում»[3], որը լքել է 2016 թվականի դեկտեմբերին[4]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ֆորտունա»
- Գերմանիայի գավաթակիր՝ 1978/79, 1979/80
- Գավաթակիրների գավաթի եզրափակչի մասնակից՝ 1978/79
- «Քյոլն»
- Գերմանիայի գավաթակիր՝ 1982/83
- ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1985/86
- «Օլիմպիկ Մարսել»
- Ֆրանսիայի չեմպիոն՝ 1988/89
- Ֆրանսիայի գավաթակիր՝ 1988/89
- «Վերդեր»
- Գերմանիայի չեմպիոն՝ 1992/93
- Գերմանիայի գավաթակիր՝ 1990/91
- Գավաթակիրների գավաթի հաղթող՝ 1991/92
- Գերմանիայի հավաքական
- Եվրոպայի չեմպիոն՝ 1980
- Աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից՝ 1986
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1980 (3 գոլ)
- Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1978/79, 1984/85
- ՈՒԵՖԱ-ի գավաթի լավագույն ռմբարկու՝ 1985/86
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆորտունա
(Դյուսելդորֆ) |
1975/76 | 12 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 14 | 1 |
1976/77 | 33 | 7 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 7 | |
1977/78 | 30 | 7 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 11 | |
1978/79 | 33 | 22 | 7 | 2 | 9 | 3 | 0 | 0 | 49 | 27 | |
1979/80 | 28 | 16 | 7 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 37 | 25 | |
1980/81 | 33 | 19 | 5 | 2 | 9 | 5 | 0 | 0 | 47 | 26 | |
Ընդամենը | 169 | 71 | 31 | 18 | 20 | 8 | 0 | 0 | 220 | 97 | |
Քյոլն | 1981/82 | 30 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 9 |
1982/83 | 24 | 12 | 5 | 1 | 6 | 4 | 0 | 0 | 35 | 17 | |
1983/84 | 34 | 20 | 3 | 1 | 4 | 4 | 0 | 0 | 41 | 25 | |
1984/85 | 32 | 26 | 2 | 3 | 8 | 1 | 0 | 0 | 42 | 30 | |
1985/86 | 24 | 7 | 2 | 4 | 9 | 9 | 0 | 0 | 35 | 20 | |
1986/87 | 33 | 14 | 3 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 19 | |
Ընդամենը | 177 | 88 | 16 | 14 | 27 | 18 | 0 | 0 | 220 | 120 | |
Օլիմպիկ Մարսել | 1987/88 | 31 | 13 | 1 | 0 | 8 | 4 | 0 | 0 | 40 | 17 |
1988/89 | 22 | 7 | 10 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 32 | 17 | |
Ընդամենը | 53 | 20 | 11 | 10 | 8 | 4 | 0 | 0 | 72 | 34 | |
Բորդո | 1989/90 | 37 | 14 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 40 | 20 |
1990/91 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Ընդամենը | 38 | 14 | 3 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 41 | 20 | |
Վերդեր | 1990/91 | 30 | 10 | 7 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 37 | 13 |
1991/92 | 32 | 8 | 3 | 1 | 6 | 2 | 2 | 0 | 43 | 11 | |
1992/93 | 16 | 0 | 4 | 3 | 4 | 0 | 2 | 1 | 26 | 4 | |
Ընդամենը | 78 | 18 | 14 | 7 | 10 | 2 | 4 | 1 | 106 | 28 | |
Ընդամենը կարիերայի ընթացքում | 515 | 211 | 75 | 55 | 65 | 32 | 4 | 1 | 659 | 299 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Статистика Клауса Аллофса в матчах за национальную сборную». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Klaus Allofs Leaves Werder Bremen for Wolfsburg Post» (անգլերեն). InsideFutbol. 2012 թ․ նոյեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 4-ին.
- ↑ ««Вольфсбург» уволил спортивного директора Аллофса». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Ալոֆս» հոդվածին։ |
|
- Статистика на Fussballdaten (գերմ.)
- Статистика на Weltfussball (գերմ.)
- Статистика на National-football-teams.com (անգլ.)
- Статистика игрока на Transfermarkt (ռուս.)
- Статистика тренера на Transfermarkt (ռուս.)
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Դյուսելդորֆ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գերմանացի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գերմանացի ֆուտբոլային մարզիչներ
- Գերմանացի ֆուտբոլիստներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վերդերի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Քյոլնի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Ֆորտունա Դյուսելդորֆի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ