Jump to content

Կիրիլ Դիդենոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիրիլ Դիդենոկ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 19, 1990(1990-01-19) (34 տարեկան)
ԾննդավայրՍամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
 Kirill Didenok Վիքիպահեստում

Կիրիլ Ալեքսանդրովիչ Դիդենոկ (հունվարի 19, 1990(1990-01-19), Սամարա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ)[1], բլոգեր, «Didenok Team» գովազդային գործակալության և «DNK Music» երաժշտական հրատարակչության հիմնադիր և գլխավոր տնօրեն[2][3][4][5][6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրիլ Դիդենոկը ծնվել է 1990 թվականի հունվարի 19-ին Սամարայում[1]։ Հայրը Ալեքսանդր Պետրովիչ Դիդենոկն է, մայրը՝ Նատալյա Անատոլևնա Նեֆեդովան, ուսուցչուհի է։ Կիրիլն ունի երկու քույր՝ Վիկտորիա և Դոնատա Դիդենոկները։

Ստացել է մենեջերի կրթություն Մոսկվայի Չերնոմիրդինի անվան պետական բաց համալսարանում։ Աշխատել է որպես լուսանկարիչ՝ տարբեր միջոցառումների ժամանակ լուսանկարելով այնպիսի աստղերի, ինչպիսիք են Վերա Բրեժնևան, Ռոմա Ժոլուդը, Սաշա Բուրիմովան, Յան Գորդիենկոն, Ալինա Լանինան և այլք։ Երգիչ Նիկոլայ Բասկովի հետ որպես լուսանկարիչ մեկնել է հյուրախաղերի 55 քաղաքներ, որի արդյունքում նրա հետ աշխատել է ավելի քան երկու տարի[3]։

Բլոգերների և ինֆլուենսերների նկատմամբ նրա հետաքրքրությունը վերածվել է նրանց հետ աշխատելու ցանկության[3]։ 2013-2015 թվականներին Դիդենոկը «Nectarin» digital-գործակալության PR մենեջերը և քոփիռայթերն էր, իսկ 2015-2017 թվականներին՝ «Feedstars»-ի PR-տնօրենը[7][8]։

Կիրիլ Դիդենոկը, Փեյզուլա Մահոմեդովը և Մաքսիմ Սերովը որպես մենեջեր աշխատել են բլոգերների հետ՝ բերելով ընկերություն նոր բրենդներ։ 2017 թվականին նրանք ստեղծել են «Didenok Team» սելեբրիթի-գործակալությունը[4][9]։ Կես տարի անց նրա անձնակազմին միացան նաև մոնտաժոր և օպերատոր։ Առաջին գրասենյակը գտնվել է Կիրիլի բնակարանում, այնուհետև որոշ ժամանակ գործնական հանդիպումները ընթացել են սրճարաններում, կես տարի անց թիմը հաստատվել է Կիրիլի ընկերուհու արտ-պատկերասրահի նկուղային հարկում։ Առաջին բլոգեր-հաճախորդը Եկատերինա Ադուշկինան էր, իսկ առաջին ընկերություն-հաճախորդը՝ «Vicks»-ը և «Paulig»-ը։ 2018 թվականին գործակալությունը սկսել է համագործակցել «Данон Россия»-ի հետ[3]։

Լեյբլները հաճախ մերժում էին թիմին բլոգերների երգերի թողարկման հարցում, ուստի հաճելի էր նոր երաժշտական հրատարակչության՝ «DNK Music»-ի հիմնադրման գաղափարը, որը գլխավորելու էր Մաքսիմ Սերովը։ Լեյբլը աշխատում էր որպես պրոդյուսերական կենտրոն[3]։

2019 թվականի նոյեմբերին «Didenok Team»-ը AdIndex-ի վարկածով ինֆլյուենս-մարքեթինգի ոլորտում գտնվել է թոփ 10 գործակալությունների շարքում[10]։

2020 թվականի դրությամբ գործակալությունում աշխատում է 45 մարդ՝ ռեժիսորներ, սցենարիստներ, օպերատորներ, մոնտաժորներ, դիզայներներ, կրեատիվներ, լուսանկարիչներ[3]։ COVID-19-ի ժամանակ չեղակվել են բազմաթիվ նախագծեր, որոնցից ամենաթանկարժեքը 10 000 000 ռուբլի արժեր[11][12]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հոկտեմբերի 11-ին Կիրիլ Դիդենոկը սկսել է հանդիպել Եվա Օլեգովնա Պոպովայի հետ։ 2014 թվականի մայիսի 15-ին Եվան սկսել է կրել Դիդենոկ ազգանունը, իսկ հուլիսի 11-ին զույգն ամուսնացել է։ 2018 թվականի սեպտեմբերի 8-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Տիմոֆեյ-Մատաֆեյը, իսկ 2021 թվականի մայիսի 18-ին՝ աղջիկը՝ Էրիկա-Էլիզան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «DIDENOK – Сelebrity agency». didenok. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  2. «Бурные реки TikTok: как запустить рекламу в растущей соцсети и не наделать ошибок». Forbes (Россия) (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: Text "Forbes" ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ольга Родина (18 мая 2020, 19:51). «Секрет успеха Влада Бумаги, рекламные кампании и райдеры блогеров. Интервью с основателем селебрити-агентства Didenok Team Кириллом Диденок». SRSLY (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 «Как Кирилл Диденок и Пейзулла Магомедов начали воспитывать звезд-блогеров». Forbes (Россия) (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: Text "Forbes" ignored (օգնություն)
  5. ««Чем больше находишься на рынке, тем чаще наблюдаешь смену сезонов»». Нп3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: Text "Robb Report" ignored (օգնություն)
  6. «Познакомьтесь с Кириллом Диденок, на чье агентство подписаны Влад А4 и Карина Karrambaby». Афиша (журнал) (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին. {{cite web}}: Text "Афиша" ignored (օգնություն)
  7. «Hyundai Solaris». Nectarin (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Сила коллабораций: как совместные проекты делают артистов успешными». Wordshop (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 20-ին.
  9. «Реклама для несовершеннолетних: как и зачем продавать подросткам :». РБК (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  10. «Маркетплейсы для блогеров: кому они нужны и чем полезны». AdIndex (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.
  11. Анастасия Павлова (2020 թ․ մայիսի 13). «Эксклюзив: директор Кати Адушкиной, Влада A4 и других блогеров Кирилл Диденок о самых больших потерях и работе со звездами Сети». PeopleTalk (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  12. «Катя Адушкина и Кирилл Диденок — о новом проекте АК SHOW и работе в условиях пандемии». Glamour. Վերցված է 2021 թ․ մայիսի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրիլ Դիդենոկ» հոդվածին։