Կիսահաղորդչային տեխնիկայի գործարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի Կիսահաղորդչային տեխնիկայի գործարան, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։ Հիմնադրվել է 1958 թվականին։ Հանդիսացել է կիսահաղորդչային տեխնիկայի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի մշակած տեխնիկայի փորձարկման և զագվածային թողարկման բազան։

1959 թվականին սկսել է արտադրել հաստատուն մագնիսներ և մետաղակերամիկական շինվածքներ, 1971 թվականից՝ հիմնականում կիսահաղորդչային տեխնիկա (1977 թվականի դրությամբ՝ 3,7 միլիոն ԽՍՀՄ ռուբլի)։

1965 թվականին անցել է սերիական արտադրության։ Հիմնական արտադրամասերն են եղել մեխանիկական-նախապատրսատական, կիսահաղորդչային վերակազմիչների, հավաքման-տեխնոլոգիական։

Կոոպերացված կապերի մեջ է եղել ԽՍՀՄ մեքենաշինական և էլեկտրատեխնիկական արդյունաբերության ձեռնարկությունների հետ։ Մինչ խորհրդային միության փլուզումը, արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ում, առաքվել՝ Բուլղարիա, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Հարավսլավիա, Հնդկաստան և այլ պետություններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 447