Կիպրոսի հնագիտական թանգարան
Կիպրոսի հնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հնագիտական թանգարան և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ayios Andreas? |
Վայր | Նիկոսիա |
Ղեկավարության նստավայր | Նիկոսիա, Կիպրոս |
Հիմնադրվել է | 1882 |
Կայք | mcw.gov.cy/da |
![]() | |
![]() |
Կիպրոսի հնագիտական թանգարան, (հուն․՝ Κυπριακό Μουσείο) ամենահին և ամենամեծ հնագիտական թանգարանը Կիպրոսի Հանրապետության տարածքում։ Այն ունի լայն հավաքածու, որը նվիրված է կղզու հնություններին[2]։ Թանգարանի հավաքածուն հայտնաբերվել է երկար տարիների արդյունքում՝ պեղումների հետևանքով։
Թանգարանը գտնվում է Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի կենտրոնական մասում։ Նրա անունով է կոչվել փողոցը, որում նա գտնվում է։ Կղզու հավաքածուները հիմնականում նվիրված են Նախապատմական Կիպրոսին, Հունական դիցաբանությանը և Կիպրոսի այլ ճարտարապետական և մշակութային նմուշներին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1882 թվականին Միացյալ Թագավորության կողմից կղզու օպուկացման շրջանում՝ բազմաթիվ տեղաբնիկների խնդրանքով։ Բրիտանական կառավարությունը տվել է համաձայնություն և հայտարարել պեղումներ կզու ողջ տարածքում։ Պեղումներին մասնակցում էին մուսուլմաններ և քրիստոնյաներ[3]։
Պեղումները կատարվում էր նաև որոշ չափ ապօրինի եղանակով։ Պեղումների արդյունքում հայտնաբերվեց և վերականգնվեց բազմաթիվ մշակութային արժեքներ։ Ամենաակտիվը պեղումների արդյունքում եղել է Կիպրոսում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լուիջի Պալմա դի Չեսնոլան։ Տարիների ընթացքում կղզու տարածքից գտնվում է մոտ 35,000 հնագիտական իրեր։
Դրանցից շատերը եղել են կոտրված կամ ծայրահեղ ծանր վիճակում։ Մեծ Բրիտանիայի թույլատրությամբ Կիպրոսը անցկացրել է ակցիա, որի մասնակիցները փրկում և վերականգնում էին հնագիտական իրերը։ Պեղումների արդյունքում հայտնաբերված որոշ իրեր տեղափոխվել են Նյու Յորքի հնագիտական թանգարան[4]։
Իր գոյության առաջին փուլում, թանգարանը չի ունեցել հստակ տարածք և թանգարանային նմուշները եղել են մշտական շարժման մեջ։ 1889 թվականին թանգարանը տեղափոխվեց մասնավոր տարածք Վիկտորիա փողոցում, որտեղ կան բազմաթիվ միջնադարյան ճարտարապետական նմուշներ։ 1908 թվականին սկսվել է շենքի շինարարությունը։ Այն նվիրված էր Անգլիայի թագուհի Վիկտորիային։
Թանգարանը նախագծվել է Աթենքի հնագիտական թանգարանի ճարտարապետ Գ. Բալանոսայի կողմից։ Թանգարանի դիզայնին վերաբերվող հարցերում օգնել են նաև Աթենքի թանգարանի արվեստագետ Ջորջ Ջեֆրի Էվերեթը[5]։ 1961 թվականից սկսված ստեղծվել են թանգարանին կից տարածքներ, որտեղ ներկայացվել են լրացուցիչ պատկերասրահներ։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անմիջապես բացումից հետո թանգարանը սկսեց ստանալ բազմաթիվ օբյեկտներ, որոնք հայտնաբերվել էին Կիպրոսում անցկացված պեղումների արդյունքում։ Արշավախմբերի ղեկավարները հիմնականում բրիտանացիներն են։ Առաջին ամբողջական կատալոգը թանգարանի հաստատվել է 1899 թվականին[6]։ Թանգարանային նմուշները հատկապես հարստացել են 1927 թվականին շվեդ գիտնականների պեղումներից հետո[7]։
Թանգարանը բաղկացած է 14 սենյակներից, որոնք կազմակերպվում են ժամանակագրական և թեմատիկ կարգով՝ սկսած Նախապատմական Կիպրոսից մինչև Կիպրոսի թագավորությունը Բյուզանդական կայսրության կազմում։ Թանգարանում կա նաև առանձին գրադարան, պահեստ և տարբեր լաբորատորիաներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Արտեմիս աստվածուհու դիմաքանդակը
-
Ապոլլոնի արձանը
-
Աֆրոդիտեի դիմաքանդակը
-
արձան
-
Բրոնզե կենցաղային իրեր
-
Քարանձավ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ Խրիստո, Յեան (2006 թ․ դեկտեմբերի 12). «Deputies question cash for hospital conversion». Կիպրոս Մալի. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Կիպրոսի հնագիտական թանգարանի պատմություն». DՀին դեպարտամենտ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Մարկիդես, Կոնստանտին (2006 թ․ օգոստոսի 13). «Taking stock of our stolen past». Archaeology News (անգլերեն). Վերցված է 2007 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Նիկոսիայի հնագիտական թանգարան». Cyprus Department of Antiquities (հունարեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Միրես, Ջոն; M.Ohnefalsch-Richter (1899). Օքսֆորդ: Clarendon Press.
{{cite book}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Karageorghis, Vassos (1989). The Cyprus Museum. C. Epiphaniou Publications. ISBN 9963-576-06-0.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիպրոսի հնագիտական թանգարանի մասին Հին Կիպրոսի դեպարտամենտների կայքում (անգլ.)
- Կիպրոսի հնագիտական թանգարանի պատմություն
- Կիպրոսի թանգարանի տեղագրությունը
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոսի հնագիտական թանգարան» հոդվածին։ |