Jump to content

Կինոյի ոճեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կինոյի ոճեր, նկարահանման ճանաչելի տեխնիկա, որն օգտագործվում է կինոռեժիսորների կողմից ՝ իրենց աշխատանքին հատուկ մանրամասներ կամ իմաստներ ավելացնելու համար։ Սա կարող է ներառել կինոարտադրության բոլոր ասպեկտները ՝ ձայն, միզանսցեն, երկխոսություն, կինեմատոգրաֆիա, մոնտաժ, ռեժիսուրա։

Յուրաքանչյուր ռեժիսոր ունի իր տարբերվող ոճը։ Ռեժիսորը՝ ինչպես ցանկացած հեղինակ, ունի իր ձեռագիրը։ Աշխատելու տեխնիկայի վերլուծության շնորհիվ պարզ է դառնում ռեժիսորի ոճը և ձեռագիրը[1]։

Նկարահանումներ իրականացնելու համար բավականին շատ տեխնիկաներ կան, բայց ոչ մի ֆիլմ չի կարող միանգամից պարունակել բոլոր տեխնիկաները։ Պատմական հանգամանքները սահմանափակում են ռեժիսորի ընտրությունը։ Համր կինոյի դարաշրջանում ռեժիսորները չէին կարող օգտագործել համաժամանակյա երկխոսություն, քանի որ դա հնարավոր չէր 1920-ականների վերջին[2]։ Ֆիլմերը մինչև 1950-ական թվականները սև ու սպիտակ էին։ 1950-ականներից հետո ռեժիսորներն ունեն ընտրության հնարավորություն ՝ նկարահանել գունավոր կամ սև ու սպիտակ ֆիլմեր[3]։

21-րդ դարում ռեժիսորը հնարավորություն ունի մեծ թվով տեխնիկայից ընտրի, թե որն օգտագործի, որը ՝ ոչ։ Ֆիլմի ոճի վրա ազդելու ամենանշանավոր միջոցներից մեկը միզանսցենն է, կամ այն, ինչ հայտնվում է էկրանին։ Լույսը, կոստյումները, հենակետերը, տեսախցիկի շարժումները և ֆոնը բոլորը միզանսցենի մասեր են։ Մեկ սցենարի հիման վրա կարելի է անթիվ ֆիլմեր ստեղծել ՝ պարզապես փոխելով միզանսցենը[4]։ Այս տեխնիկայի ճշգրտումը ի վիճակի է ինչպես ստեղծել նոր իմաստներ, այնպես էլ ընդգծել պատմվածքի նմանությունները։ Պատմությունն արտացոլելու համար ռեժիսորները օգտագործում են նկարահանման ընդհանրացված ոճեր[1]։

Ոճ և հանդիսատես

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերի մեծ մասը համապատասխանում է դասական հոլիվուդյան կինոյի ոճին, որն ունի մի շարք ուղղություններ։ Այս ոճի պատմությունները՝ կապված պատճառահետևանքային կապերի հետ, շարադրված են ժամանակագրական կարգով։ Կինոյի այս ոճի հիմնական սկզբունքը շարունակական մոնտաժն է, որի ընթացքում մոնտաժը, տեսախցիկը և ձայնը պետք է դիտողների համար համարվեն «անտեսանելի»։ Այլ կերպ ասած, չպետք է ուշադրություն հրավիրել այս տարրերի վրա[5]։

Ռեժիսորներ հիմնականում հետևում են այս ուղեցույցներին, նաև կան ռեժիսորներ, ովքեր անտեսում են այդ ուղեցույցները և չափազանց մեծ ուշադրություն են դարձնում նկարահանման տեխնիկային։ Այս ռեժիսորները կարող են խախտել կինոյի ստանդարտ կանոնները ՝ նորարարական ոճ ստեղծելու կամ կինոլեզվի որոշակի ասպեկտների վրա ուշադրություն հրավիրելու համար[1]։

Ռեժիսորն է որոշում, ինչը թողնել կադրում, ինչը ոչ։ Նա առաջնորդվում է նրանով թէ ինչ է պահանջում և ինչի վրա է ուշադրություն դարձնում հանդիսատեսը. Հանդիսատեսը կարող է գիտակցաբար չընկալել ֆիլմի ոճը, որն էլ կարող է ազդել հանդիսատեսի կողմից ֆիլմի ընկալման վրա[1]։

Հանդիսատեսը որոշակի ակնկալիքներ ունի ֆիլմից և հիմնվելով ֆիլմեր դիտելու նախորդ փորձի վրա ակնկալում է տվյալ ոճին բնորոշ հատուկ տեխնիկական լուծումներ։ Օրինակ՝ ընդհանուր պլանին պետք է հաջորդի ավելի մանրամասն ներկայացված տեսարան, եթե հերոսը քայլում է, ապա տեսախցիկը պետք է կամ համայնապատկերը պատկերի կամ էլ հետևի հերոսին։ Հանդիսատեսը ակնկալում է, որ ինքը ոչ թե պարզապես կհետևի ֆիլմի ընթացքին, այլ կդառնա ֆիլմի մի մասը։ Այդ ակնկալիքները կինոդիտման փորձի հետևանք են։ Դիտողը ակնկալում է, որ ֆիլմը նման կլինի իրական կյանքին և կնկարահանվի որոշակի ոճի շրջանակներում։ Դասական հոլիվուդյան կինոն և կինոյի այլ ոճերը օգնում են հանդիատեսին կողղմնորոշվելու իրենց ակնկալիքների մեջ[1]։

Կինոյի ժանրի և ոճի տարբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի ոճը և ֆիլմի ժանրը չպետք է շփոթել.դրանք միջավայրի տարբեր ասպեկտներ են։ Ոճը ֆիլմի մատուցման եղանակն է, ինչպես նաև այն մեթոդները, որոնք օգտագործվում են արտադրության գործընթացում։ Ժանրը այն կատեգորիան է, որին պատկանում է ֆիլմը ՝ կապված պատմողական տարրերի հետ։ Օրինակ՝ Վեսթերն ժանրի ֆիլմերը պատմում են Վայրի Արևմուտքի մասին, ռոմանտիկ ֆիլմերը՝ սիրո մասին և այլն։ Երկու ֆիլմ կարող են ժանրով նման լինել, բայց ոճով տարբեր, Օրինակ՝ «Անկախության օրը» և «Մոնստրո» գիտաֆանտաստիկ մարտաֆիլմերը պատմում են աշխարհի հնարավոր վերջի մասին, սակայն դրանք բոլորովին այլ կերպ են նկարահանվել։ «Մոնստրո» ֆիլմի նկարահանման ամբողջ ընթացքում օգտագործում է շարժական տեսախցիկ։ Նույն ժանրի ֆիլմերը պարտադիր չէ, որ ոճով լինեն նույնը։ Հետևաբար, ֆիլմի ժանրը և ոճը բոլորովին այլ հասկացություններ են[6]։

Ֆիլմի ոճը կարող է նկարագրել այն տեխնիկան, որն օգտագործվում է ոչ միայն հատուկ ռեժիսորների, այլ նաև առանձին տարածաշրջանի կամ ժամանակային միջակայքի ռեժիսորների խմբերի կողմից։ Օրինակ, խմբային ոճը կարող է ներառել այնպիսի ոճեր, ինչպիսիք են Գերմանական էքսպրեսիոնիզմը, Իտալական Նեոռեալիզմը և Ֆրանսիական նոր ալիքը[7]։

Կինոյի ժանրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bordwell, David; Kristin Thompson (2003). Film Art: An Introduction (Seventh edition ed.). New York: McGraw-Hill.
  2. «Film History of the 1920s» (անգլերեն). www.filmsite.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Film History of the 1950s» (անգլերեն). www.filmsite.org. Արխիվացված օրիգինալից 1997 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  4. Gibbs, John. Mise-en-scène. United Kingdom: Wallflower Press, 2002. ISBN 1-903364-06-X, 9781903364062
  5. «The Classic Hollywood Narrative Style». 2007 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.
  6. Chandler, Daniel; Munday, Rod (2011 թ․ հունվարի 1). «A Dictionary of Media and Communication». doi:10.1093/acref/9780199568758.001.0001. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Giles, Dennis; Stanley, Robert H. (1979). «The Celluloid Empire: A History of the American Movie Industry». Cinema Journal. 18 (2): 53. doi:10.2307/1225442. ISSN 0009-7101.