Կիկույու
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Kikuyu–Kamba? |
Երկրներ | Քենիա Տանզանիա Ուգանդա |
Շրջաններ | Կենտրոնական նահանգ |
Խոսողների քանակ | 6 623 000 մարդ[1] |
Լեզվակիրների թիվը | 6.6 միլիոն (2009 թվականի մարդահամար)[2] |
Դասակարգում | Նիգերա-կոնգոլեզյան լեզուներ |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն և լատինական այբուբեն |
IETF | ki |
ԳՕՍՏ 7.75–97 | кик 302 |
ISO 639-1 | ki |
ISO 639-2 | kik |
ISO 639-3 | kik |
![]() |
Կիկույու, աֆրիկյան լեզու, պատկանում է բանտու լեզուների արևելյան խմբին[3]։ Խոսողները Քենիայի կիկույուներն են (Agĩkũyũ): Հաշվում են մոտ վեց միլիոն խոսողներ (Քենիայի բնակչության 22%-ը)[4], Քենիայի ամենամեծ էթնիկ խումբն է[5]։ Կիկույուով խոսում են Նյերի և Նայրոբի շրջանների միջև ընկած տարածքում։ Կիկույու լեզուն բանտու լեզուների թագիչու լեզուների ենթախմբի հինգ լեզուներից մեկն է, որը ձգվում է Քենիայից մինչև Տանզանիա։ Կիկույուները իրենց տարածքները ճանաչում են Կենտրոնական Քենիան շրջապատող լեռնաշղթաներով, որն անվանում են Kĩrĩnyaga:
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիկույուն բանտու լեզուների ընտանիքից է։ Ըստ Մակրոմ Գասրիի դասակարգման (1948, 1967-71) այն պատկանում է E գոտու լեզուներին՝ կիկույու-կամբա խմբին։ Գասրին և Բաստեն այս խումբն անվանում էին E50 խմբին, չնայած դրան SIL-ը չգիտես ինչու այն վերանվանել է E20-ի։
Բարբառներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բարբառներից ամենանշանակալիներն են՝ նյերի, նդիա, էմմբու, գիչուգու, մերու։
Գիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիրը հիմնված է լատինական այբուբենի վրա, որտեղ ավելացվել է ևս երկու տառ՝ ĩ և ũ: Բնիկ բառերում f l p q s v x z տառերը չեն օգտագործվում։
- Տառեր՝ a b mb c nd e g ng ngʼ h i ĩ nj k m
- Հնչյուններ՝ a β mb ʃ nd ɛ ɣ ŋg ŋ h i e ɲɟ k m
- n ny o ũ r t th u w y
- n ɲ ɔ o ɾ t ð u w j
Գիրն օգտագործվում է 19-րդ դարի վերջից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ethnologue — 25 — Dallas, Texas: SIL International, 2022.
- ↑ Կիկույու Ethnologue-ում (18-րդ տպ․, 2015)
- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 6։
- ↑ CIA Factbook Archived 2020-08-31 at the Wayback Machine., retrieved on 16 October 2007.
- ↑ «East Africa Living Encyclopedia»։ www.africa.upenn.edu։ Վերցված է 2016-05-08
|