Jump to content

Կիբերերկուշաբթի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիբերերկուշաբթի
տոն Խմբագրել Wikidata
ԵնթակատեգորիաԵրկուշաբթի, shopping day Խմբագրել Wikidata
Մասն էChristmas and holiday season Խմբագրել Wikidata
Ստեղծում28 Նոյեմբերի 2005 Խմբագրել Wikidata
ՀիմնադիրEllen Davis Խմբագրել Wikidata

Կիբերերկուշաբթի (անգլ.՝ Cyber Monday, կամ Կանաչ երկուշաբթի (անգլ.՝ Green Monday)), մարքեթինգային տերմին, որն առաջին անգամ օգտագործվել է Միացյալ Նահանգներում՝ նշելու այն երկուշաբթին, որը հետևում է Սև ուրբաթին (անգլ.՝ Black FridayԳոհաբանության օրվա հինգշաբթիից անմիջապես հետո։ Այն ստեղծվել է մանրածախ վաճառողների կողմից՝ մարդկանց խրախուսելու համար առցանց գնումներ կատարել այդ երկուշաբթի օրը։

Այս օրն ընկնում է Thanksgiving տոնից հետո եկող երկուշաբթին, որը հիմնականում նոյեմբեր ամսին է, սակայն եթե Thanksgiving-ը նշվում է նոյեմբերի 27-ին կամ 28-ին, Կիբերերկուշաբթին կարող է ընկնել դեկտեմբեր ամսին։ Ամսաթվերի շրջանակը տատանվում է նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ միշտ տոնի հաջորդող չորրորդ օրը։

Քվեբեկում այս տերմինը թարգմանվել է որպես «Cyber lundi» (կամ «Cyberlundi»՝ մեկ բառով)[1])[2]։

Կիբերերկուշաբթին դարձել է Սև ուրբաթի առցանց համարժեքը և հնարավորություն է տալիս փոքր մանրածախ առցանց կայքերին մրցակցել խոշոր ցանցերի հետ[3]։ Ստեղծման պահից ի վեր այն դարձել է միջազգային մարքեթինգային տերմին, որն օգտագործվում է առցանց մանրածախ վաճառողների կողմից ամբողջ աշխարհում։

«Կիբերերկուշաբթի» տերմինը հայտնվել է 2005 թվականի նոյեմբերի 28-ին Shop.org կայքի հոդվածում, որը վերնագրված է «Կիբերերկուշաբթին արագորեն դառնում է տարվա ամենամեծ առցանց գնումների օրերից մեկը»[4]։

Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առցանց ծախսեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին, ըստ Adobe Analytics-ի տվյալների, Կիբերերկուշաբթին սահմանել է նոր ռեկորդ՝ հասնելով 10,8 միլիարդից մինչև 12,7 միլիարդ դոլարի վաճառքի։ Ամերիկացի սպառողները րոպեում ծախսել են 6,3 միլիոն դոլար առցանց գնումների վրա, իսկ ընդհանուր առմամբ 3,6 միլիարդ դոլար՝ սմարթֆոնների միջոցով։ Սա եղել է երկրորդ ամենամեծ օնլայն վաճառքի օրը Միացյալ Նահանգների պատմության մեջ[5]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Shop.org/BizRate Research-ի 2005 թվականին կատարված հետազոտության՝ «77 % առցանց վաճառողները նշում են, որ Thanksgiving-ի հաջորդող երկուշաբթի օրը իրենց վաճառքները զգալիորեն աճում են, միտում, որը հանգեցնում է էական զեղչերի և խոշորագույն ակցիաների նույն տարվա (2005) Կիբերերկուշաբթիի ժամանակ»։

2010 թվականին ComScore-ը[6] հաղորդել է, որ ամերիկացի սպառողները ծախսել են 32.6 միլիարդ դոլար Կիբերերկուշաբթիի առցանց գնումների վրա (բացառությամբ 2009 թվականի ճամփորդությունների, որոնք կազմել էին 887 միլիոն դոլար)։ 2010 թվականին այս օրը դարձել է տարվա ամենամեծ առցանց ծախսերի օրը։

2013 թվականին Կիբերերկուշաբթիի ընթացքում առցանց վաճառքները ԱՄՆ-ում աճել են 20.6 %-ով նախորդ տարվա համեմատ՝ հասնելով ռեկորդային 2.29 միլիարդ դոլարի։ 2014 թվականին կանխատեսվում էր, որ վաճառքները կհասնեն 2.6 միլիարդ դոլարի, ինչը կներկայացներ 15 % աճ 2013 թվականի համեմատ[7]։

«Կիբերերկուշաբթի» արտահայտությունը ընդունվել է նաև Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Չիլիում առցանց վաճառողների կողմից։ Այդուհանդերձ, նշված բոլոր երկրներում Կիբերերկուշաբթիի ազդեցությունը զգալիորեն ավելի փոքր է, քան Սև ուրբաթի։ Օրինակ՝ Շվեյցարիայում «Սև երկուշաբթի» միջոցառման եկամուտները տասն անգամ ավելի ցածր են, քան Սև ուրբաթի եկամուտները [8]։

Շվեյցարիայում Կիբերերկուշաբթին կարևոր գովազդային իրադարձություն է, որը հաջորդում է «Սև ուրբաթին»՝ առաջարկելով լավագույն աշխուժացումներն առցանց խանութներից:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. . juin 2020 http://bdl.oqlf.gouv.qc.ca/bdl/gabarit_bdl.asp?id=5342. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն).
  2. https://isarta.com/infos/le-vendredi-fou-et-le-cyber-lundi-au-canada/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  3. http://www.techradar.com/news/cyber-monday-2017-the-best-deals. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |auteur= ignored (|author= suggested) (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |série= ignored (|series= suggested) (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  4. (անգլերեն) «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012-11-28-ին. Վերցված է 2024-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  5. https://abcnews.go.com/Business/black-friday-hits-record-report/story?id=74435965. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  6. «U.S. Online Holiday Shopping Season Reaches Record $32.6 Billion for November-December Period, Up 12 Percent vs. Year Ago - comScore, Inc». archive.wikiwix.com. Վերցված է 2024-08-13-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014-10-18-ին. Վերցված է 2024-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն).
  8. https://www.blackfridaydeals.ch/fr/cyber-monday/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)