Կեցության անտանելի թեթևությունը
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կեցության անտանելի թեթևությունը չեխ․՝ Nesnesitelná lehkost bytí | |
---|---|
![]() ֆրանսիական առաջին հրատարակության շապիկը | |
Հեղինակ | Միլան Կունդերա |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | փիլիսոփայական վեպ |
Բնօրինակ լեզու | Չեխերեն |
Կերպար(ներ) | Tereza?, Sabina? և Tomáš? |
Հրատարակումներ կամ թարգմանություններ | 1984 (ֆրանսերեն), 1985 (չեխերեն) |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1984 |
Վիքիքաղվածք | Կեցության անտանելի թեթևությունը |
Կեցության անտանելի թեթևությունը (չեխ․՝ Nesnesitelná lehkost bytí), Միլան Կունդերայի վեպը, որը գրվել է 1982 թվականին և առաջին անգամ հրատարակվել 1984 թվականին Ֆրանսիայում: Գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին:
Համաձայն Միլան Կունդերայի՝ կեցությունը լեցուն է անտանելի թեթևությամբ, այդ իսկ պատճառով մեզնից յուրաքանչյուրը ապրում է միայն մեկ անգամ` «Einmal ist Keinmal» (գերմաներենից՝ «մենակ անգամ, նույնն է թե երբեք», այսինքն «այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող էր երբեք տեղի չունենալ», «մեկ անգամը հաշվի մեջ չէ»): Նշանակում է, որ յուրաքանչյուր կյանք իր մեջ կրում է հանելուկային պատահականություն, մեր ոչ մի գործողություն չի կարող լիովին կանխորոշել մեր ապագան: Ցանկացած ընտրություն բեռնված չի հետևանքներով, այդ իսկ պատճառով կարևոր չէ: Միևնույն ժամանակ մեր գործողությունները դառնում են անտանելի, եթե մշտապես մտածում ես նրանց հետևանքների մասին, այդ իսկ պատճառով կյանքը կարող է բնութագրվել իբրև «կեցության անտանելի թեթևություն»:
Որոշ քննադատներ այս վեպը համարում են պոստմոդեռնիզմի դրսևորում:
Չեխերենով այս վեպը առաջին անգամ լույս տեսավ 1985 թվականին «68 հրատարակիչներ» հրատարակչատանը (Տորոնտո): Երկրորդ անգամ նույն լեզվով այն հրատարակվեց 2006 թվականի հոկտեմբերին Բռնոյում (Չեխիա)՝ Թավշյա հեղափոխությունից 17 տարի անց (մինչ այդ Կունդերան չէր ընդունում այն):
Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թոմաշ, փորձառու վիրաբույժ և ինտելեկտուալ: Թոմաշը կանանց մեծ սիրահար է: Նա ապրում է հանուն իր աշխատանքի: Թոմաշի համար սեքսը և սերը մարդու կյանքի տարբեր ոլորտներ են. նա շատ արագ է ֆիզիկական հարաբերությունների մեջ մտնում բազմաթիվ կանանց հետ, սակայն սիրում է միայն իր կնոջը՝ Թերեզային: Մեկը մյուսին բացարձակ չի խանգարում՝ ըստ իրեն: Կանանց հետ ունեցած ինտիմ հանդիպումներն անհրաժեշտ են վերջիններիս բնույթը հասկանալու համար, որն էլ հայտնվում է միայն ֆիզիկական մտերմության ժամանակ: Սկզբնական շրջանում նա Թերեզային ընկալում է իբրև անպաշտպան երեխա, որին հոգ տանելու բեռը դրված է իր ուսերին: Չեխիայում խորհրդային ներխուժումներից հետո նրանք տեղափոխվում են Ցյուրիխ, որտեղ նա կրկին վարում է ազատ կյանք: Թերեզան, իրեն թույլ և միայնակ զգալով, շան հետ վերադառնում է Պրահա: Թոմաշը հանկարծակի հասկանում է, որ ցանկանում է լինել միայն նրա հետ, և ուղևորվում է հայրենիք՝ Թերեզայի հետևից: Հոգնելով Պրահայում տիրող կոմունիստական բռնաճնշումներից, նա և Թերեզան տեղափոխվում են գյուղ: Նրա տարվելը՝ կանանցով և աշխատանքով անցնում է, և նրանք շատ երջանիկ են զգում միմյանց հետ: Նրա որդին հրամայում է Թոմաշի տապանաքարին գրել Նա ցանկանում էր Տիրոջ Արքայությունը երկրի վրա:
- Թերեզա, Թոմաշի երիտասարդ կինը: Զբաղվելով լուսանկարչությամբ՝ նա ամբողջովին ներգրավվում է սովետական զորքերի Պրահա մտնելը և նրա հետևանքները լուսաբանելով՝ ռիսկի տակ դնելով սեփական կյանքը: Թերեզան Թոմաշին մեղադրում է անհավատարմության համար, չնայած այն նրան ցավ է պատճառում: Նա ավելի շատ այն համարում է սեփական թուլության արդյունք: Թերեզան մարդու մարմինն ընկալում է իրբև գարշելի և խայտառակ երևույթ: Ամբողջ գրքի ընթացքում նա վախենում է դառնալ Թոմաշի կանանց հավաքածուի «մարմիններից» մեկը: Այն ամենից հետո, երբ Թոմաշն ու Թերեզան գնում են գյուղ, նա տրվում է գյուղական կյանքին և ընթերցելուն: Նա սկսում է հասկանալ սեփական հոգին և կենդանիների նկատմամբ սերը սկսում է ընկալել իբրև դրախտը հասկանլու միջոց, որը վաղուց լքվել է Ադամի ու Եվայի կողմից: Թերեզան սկսում է ավելի ու ավելի հեռանալ մարդկանցից:
- Սաբինա, Թոմաշի ընկերուհին և սիրուհին: Սաբինայի ողջ կյանքում կան թեթևության ծայրահեղ դրսևորումներ. նա վայելում է իր ազատությունը և դավաճանում մեկը մյուսի հետևից: Նա չի ընդունում ոչ մի արգելք, որը փաթաթված էր իր ընտանիքի և կոմունիստական կուսակցության վզին: Իր բողոքը նա ներկայանցում է նկարներում:
- Ֆրանց, Սաբինայի սիրեկանը: Նա սիրահարված է Սաբինային, որը իրեն համարում է ազատական և ռոմանտիկ-տրագիկ չեխ այլախոհ: Բարի մարդ է, որը ունակ է տառապելու: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա փորձում է հավատարիմ մնալ մոր հիշատակին, իսկ Սաբինային հանդիպելուց հետո՝ նաև նրան: Նրան խանգարում է այն, որ ստիպված է իր ու Սաբինայի հարաբերությունները թաքցնել կնոջից և դստրիկից: Նա փնտրում է ազատություն և թեթևություն, և այս փնտրտուքը մի անգամ ստիպում է նրան մասնակցել Թայլանդում ընթացող բողոքի ցույցին: Բանգկոկում ավազակային հարձակման ժամանակ ստանում է մահացու վերք:
- Կարենին, Թոմաշի և Թերեզայի շունը:
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|