Կեսար դել Ակվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կեսար դել Ակվա
իտալ.՝ Cesare Dell'Acqua
Ծնվել էհուլիսի 22, 1821(1821-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրՊիրան, Սլովենիա
Վախճանվել էփետրվարի 16, 1905(1905-02-16)[2][4] (83 տարեկան)
Մահվան վայրԻքսել, Բրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
ԿրթությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, history painter, ջրանկարիչ և վիմագրող
Ժանրդիմապատկեր
ՄեկենասներMaximilian I of Mexico? և Արքայազն Ֆիլիպ, Ֆլանդիայի կոմս
ՈւսուցիչԼյուդովիկո Լիպպարինի, Odorico Politi? և Girolamo Michelangelo Grigoletti?
Պարգևներ
ԶավակներEva Dell'Acqua?
ստորագրություն
Изображение автографа
 Cesare Dell'Acqua Վիքիպահեստում

Կեսար դել Ակվա (իտալ.՝ Cesare Dell'Acqua, հուլիսի 22, 1821(1821-07-22)[1][2][3][…], Պիրան, Սլովենիա - փետրվարի 16, 1905(1905-02-16)[2][4], Իքսել, Բրյուսել, Բելգիա), իտալացի նկարիչ, որն առավել հայտնի է իր պատմական նկարներով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսար Ֆելիս Ջորջիո դել Ակվան ծնվել է Պիրանում։ Նախնական կրթությունը ստացել է Կոպերում, իսկ 1833 թվականին տեղափոխվել է Տրիեստ։ 1842-1847 թվականներին սովորել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում՝ Լյուդովիկո Լիպպարինիի, Օդորիկո Պոլիտիի և Միքելանջելո Գրիգոլետիի մոտ։ 1847 թվականի նրա վրձնած «Չիմաբուեն գտնում է երիտասարդ Ջոտտոյին իր նախիրի մեջտեղում» պատմական նկարները ձեռք է բերել Ավստրիայի հերցոգ Յոհաննեսը։ Դրանից հետո նա պատվերներ է ստացել ազնվական ընտանիքներից, այդ թվում՝ Լիխտենշտեյնի արքայազնից։

Սովորելուց հետո նա իր հովանավոր բարոն Լյուդովիկո Լուիջի Ռեշանի հետ շրջել է Եվրոպայում։ Նրանք եղել են Վիեննայում, Մյունխենում և Փարիզիում։ 1848 թվականին հաստատվել է Բրյուսելում՝ իր եղբոր մոտ։ Այնտեղ նկարիչը Լուի Գալլեի ազդեցության տակ ստացել է այլ ուղղություն։ Նրա նկարներից շատերը, որոնք նկարվել են Բրյուսելում նրա նկարած նկարների մեծ մասը մեծ հաջողություններ են ունեցել և հայտնվել են տեղի ցուցահանդեսներում։ Առավել մեծ հաջողություններ են ունեցել նկարչի մշակութային և պատմական բովանդակությամբ հետագայում նկարած նկարները, որոնք ցուցադրվել են Բելգիայի տարբեր քաղաքներում և Փարիզում։

Պատմական թեմաներով նրա կոմպոզիցիաները, որոնք պատվիրել է Մաքսիմիլիան կայսրը, առանձնանում են իրենց նշանակալի արժանիքներով։

1873 թվականին Կեսար դել Ակվայի աշխատանքները ցուցադրվել են Վիեննայի համաշխարհային ցուցահանդեսում, իսկ հաջորդ տարի՝ Լոնդոնում։ Բացի պատմական թեմաներից, նա նաև նկարել է բազմաթիվ կանանց՝ հագնված ավանդական հունական և արևելյան տարազներով[5]։

Իր կարիերայի ավարտին նա հաստատվեց Բրյուսելում, որտեղ նա նկարել է բազմաթիվ նկարներ՝ որպես գրքերի նկարազարդումներ օգտագործելու համար[6]։

1855 թվականին նա ամուսնացել է Կարոլին վան դեր Էլստի հետ։ Զույգն ունեցել է երկու դուստր՝ Եվան և Ալինան։ Եվա դել Ակվան դարձել է հայտնի երգչուհի և կոմպոզիտոր։

Դել Ակվան մահացել է 1905 թվականի փետրվարի 16-ին[7]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cesare Félix Georges Dell'Acqua (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Wurzbach D. C. v. Dall’Acqua, Cesare (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 3. — S. 130.
  4. 4,0 4,1 4,2 Istrapedia (хорв.)
  5. Benezit, E., Dictionnaire des Peintres, Sculpteurs, Dessinateurs et Graveurs, Gründ, 1999; Saur Allgemeines Künstler-Lexicon, Munchen-Leipzig, 2000.
  6. Cesare Dell'Acqua, Biographical Dictionary of Italian, XXXVI, Rome, Italian Institute, 1988
  7. «Cesare Dell'Acqua, artista e decoratore rinomato, nel secondo centenario della sua nascita 22 luglio 1821 – 2021 – Museo Revoltella» (իտալերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեսար դել Ակվա» հոդվածին։