Ֆիլիպ Բելգիացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիլիպ Բելգիացի
ֆր.՝ Philippe de Belgique
De Graaf van Vlaanderen.jpg
Ծնվել էմարտի 24, 1837(1837-03-24)[1][2]
ԾննդավայրRoyal Castle of Laeken, Բրյուսել, Բելգիա
Մահացել էնոյեմբերի 17, 1905(1905-11-17)[1][2] (68 տարեկանում)
Մահվան վայրԲրյուսել, Բրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունԲելգիա Բելգիա
Ֆլանդրիա Ֆլանդրիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունազնվական
ԱմուսինՄարիա Հոհենցոլերն Զիգմարինգեն
Ծնողներհայր՝ Լեոպոլդ I, մայր՝ Լուիզա Մարիա Օռլեանցի
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ և Անդրեաս առաքյալի շքանշան
ԵրեխաներԱլբերտ I, Բոդուեն Բելգիայի արքայազն, Արքայադուստր Հենրիետ Բելգիացի, Ժոզեֆինա Մարիա Բելգիացի և Ժոզեֆինա Կարոլինա Բելգիացի
Prince Philippe, Count of Flanders Վիքիպահեստում

Ֆիլիպ Բելգիացի (ֆր.՝ Philippe de Belgique, մարտի 24, 1837, Բրյուսել, Բելգիանոյեմբերի 17, 1905), Բելգիայի արքայազն, Ֆլանդրիայի կոմս Սաքսեն Կոբուր Գոթյան արքայատոհմից: 1869 թվականի հունվարից հուլիս ամիսներին եղել է Բելգիայի գահաժառանգը:

«Բելգիացիների առաջին թագավոր» Լեոպոլդ I-ի և Լուիզա Օռլեանացու որդին է, ինչպես նաև Լեոպոլդ II-ի կրտսեր եղբայրը:

1866 թվականին հավակնում էր տիրանալ Ռումինիայի գահին[3]: 1867 թվականին ամուսնացել է Գերմանիայի թագավոր Կառլ Անտոնի դուստր Մարիա Հոհենցոլերն-Զիգմարինհենի հետ[4]:

Երեխաներն են՝

  • Բոդուեն Լեոպոլդ (1869-1891 թթ.)[4]:
  • Հենրիետտա (1870-1948 թթ.)[4], ամուսնացել է ֆրանսիական ծագումով Էմանուել Օռլեանցու հետ:
  • Ժոզեֆինա Մարիա (1870-1871 թթ.)[4], Հենրիետտայի զույգ քույրը:
  • Ժոզեֆինա Կարոլինա (1872-1958 թթ.)[4], ամուսնացել է Կառլ Անտոն Հոհենցոլերնի հետ:
  • Ալբերտ I[4] (1875-1934 թթ.), Բելգիայի թագավոր:

Ֆիլիպի կրտսեր որդին՝ Ալբերտը, դարձել է Բելգիայի թագավոր իր հորեղբոր՝ Լեոպոլդ II-ի մահից հետո:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Biographie Nationale de Belgique / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBruxelles: 1866.
  2. 2,0 2,1 The Peerage — ed. size: 717826
  3. Barbara Jelavich Russia and the Formation of the Romanian National State, 1821-1878. — Cambridge: Cambridge University Press, 2004. — С. 153. — 376 с. — ISBN 0 521 52251 X
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 The American Annual Cyclopedia and Register of Important Events: Embracing Political, Civil, Military, and Social Affairs: Public Documents; Biography, Statistics, Commerce, Finance, Literature, Science, Agriculture, and Mechanical Industry. — Нью-Йорк: D. Appleton & Company, 1872. — Т. 11. — С. 71. — 811 с.