Կենսոլորտ (թանգարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենսոլորտ
17-08-islcanus-RalfR-DSC 3883.jpg
Տեսակgeodesic dome? և շենք
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա[1]
ՏեղագրությունՄոնրեալ[1]
Հիմնադրված է1967
Կայքbiosphere.ec.gc.ca(ֆր.)

Կենսոլորտ (ֆր.՝ Montreal Biosphère), շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների վերաբերյալ թանգարան, որը գտնվում է Մոնրեալում (Քվեբեկ, Կանադա)։ Պատկանում է Կանադայի շրջակա միջավայրի դեպարտամենտին։ Տեղակայված է Սուրբ Հեղինե կղզում՝ Ժան Դրապո զբոսայգում՝ Սուրբ Լավրենտիոս գետի հարևանությամբ։

Թանգարանը զբաղեցնում է Համաշխարհային ցուցահանդեսի՝ (1967)| Էքսպո-67-ի ժամանակ ամերիկյան նախկին տաղավարի տարածքը, որը կառուցվել էր ամերիկցի ինժեներ և ճարտարապետ Ռիչարդ Բակմինստեր Ֆուլերը. այն իրենից ներկայացնում է ամենահայտնի երկրաբաշխական գմբեթներից մեկը, որը Ֆուլերին համաշխարհային հռչակ է բերել։

Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնրեալի Կենսոլորտ թանգարանի արտաքին կաղապարը կառուցվել է 1967 թվականին՝ Ռիչարդ Բակմինստեր Ֆուլերի կողմից և իրենից ներկայացնում է 76 մետր տրամագծով և 62 մետր բարձրությամբ պողպատե ամրաններով երկրաբաշխական գմբեթ։ Շինությունը կառուցվել է որպես ամերիկյան տաղավար՝ 1967 թվականի համաշխարհային ցուցահանդեսի համար և հետագայում, որպես սեփականություն, հանձնվել է Մոնրեալ քաղաքին։ Կառույցի յուրահատուկ նախագծի շնորհիվ՝ կառույցն արտաքինից ծածկվել է թափանցիկ ակրիլե թաղանթով։ Այդ ծածկը ոչնչացվել է 1976 թվականին հրդեհի հետևանքով և որոշվել է այլևս այն չվերականգնել։

Կենսոլորտ թանգարանի նկարները հաճախ կիրառվել են ածխածնի այլաձև մոդիֆիկացիայի պատկերման համար, Ֆուլերի այցեքարտ հանդիսացել են հենց այս ձևերի կառույցները։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Կանադայի շրջակա միջավայրի դեպարտամենտը Մոնրեալի քաղաքապետարանի հետ պայմանագիր է կնքել, համաձայն որի իրավունք է ստացել Կենսոլորտ շինությունը դարձնել Սուրբ Լավրենտոս գետի էկոհամակարգի վերաբերյալ թանգարան։ Հաջորդող տարիներին գմբեթի ներսում ստեղծվել են թանգարանային տարածքներ, և 1995 թվականի հունիսի 5-ին պաշտոնապես տեղի է ունեցել Կենսոլորտ թանգարանի բացումը, որը ջրային էկոհամակարգի վերաբերյալ երկրում առաջին թանգարանն էր։

Թանգարանի գլխավոր նպատակը ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման մտքի հանրայնացումն է, եղանակային փոփոխությունների դեմ պայքարն ու բնական ռեսուրսների վերականգնման ապահովումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]