Կենջի Ժիրակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կենջի Ժիրակ
Kendji Girac Belval 2016.jpg
Ի ծնե անունֆր.՝ Kendji Maillé[1]
Նաև հայտնի է որպեսKendji Girac
Ծնվել էհուլիսի 3, 1996(1996-07-03) (23 տարեկան)
Պերիգյո
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրերփոփ երաժշտություն, Ֆլամենկո, Ռումբա, լատինական փոփ և փոփ֊ֆոլք
Մասնագիտություներգիչ, երաժիշտ և կիթառահար
Գործիքներդասական կիթառ և վոկալ
ԼեյբլMercury Records
Կայքkendji.fr

Կենջի Ժիրակ (ֆր.՝ Kendji Girac, հուլիսի 3, 1996(1996-07-03), Պերիգյո), ֆրանսիացի երգիչ։ Ծագումով իսպանացի գնչու է։ Կենջի Ժիրակը հայտնի դարձավ 2014 թվականին The voice-ի ֆրանսիական տարբերակի երրորդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ Նա եղել է Միկայի թիմից։ 2014 թվականին լույս է տեսել Կենջի Ժիրակի առաջին սկավառակը և կոչվել է նրա անունով՝ "Kendji": Կենջի Ժիրակի ամենահայտնի երգերն են՝ Color Gitano և Andalouse։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենջի Ժիրակը ծնվել է 1996 թվականի հուլիսի 3-ին Ֆրանսիայի հարավում գտնվող Պերիգյո քաղաքում, կատալոնացի քոչվոր գնչուների ընտանիքում: Նրա առաջին լեզուն կատալոներենն է[2]: Տիրապետում է իսպաներենին ու ֆրանսերենին: Կենջի Ժիրակի խոսքերով՝ իր ընտանիքը վարել է ավանդական կենսակերպ, ամռան տաք ամիսներին գնչուների խմբի հետ թափառել է Ֆրանսիայում: Տասնվեց տարեկանում Կենջի Ժիրակը թողել է դպրոցն ու սկսել աշխատել հոր ու եղբոր հետ[3]: Մանկության տարիներից տարված էր երաժշտությամբ, կիթառ նվագել սովորել է իր պապից: Նրա երգերի մի մասը երկլեզու են, հիմնականում երգում է իսպաներեն ու ֆրանսերեն:

2014 թվականի հունվարին նա սկսել է մասնակցել ֆրանսիական The Voice : La Plus Belle Voix հաղորդման երրորդ եթերաշրջանին: Նախընտրական փուլում կատարել ռեփեր Maître Gims-ի Bella երգը: Դրանից առաջ՝ 2013 թվականի ամռանը, Կենջի Ժիրակը Յութուբում հրապարակել էր այդ երգի՝ գնչուական ոճով կատարման ձայնագրությունը, ինչի շնորհիվ որոշակի ճանաչում էր ձեռք բերել դեռ մրցույթից առաջ[4]: Մայիսին դարձել է հեռուստանախագծի հաղթող՝ հավաքելով հեռուստադիտողի ձայների՝ 51%-ը:

Կենջի Ժիրակի առաջին պաշտոնական սինգլը եղել է «Color Gitano» երկլեզու (ֆրանսերեն, իսպաներեն) երգը, որ թողարկվելէ 2014 թվականի հունիսին[5][6]: Պաշտոնական ալբոմը թողարկվել է սեպտեմբերին: Նրա Kendji ալբոմը վաճառվել է 600000 օրինակով մինչև 2015 թվականի հունվար[7] և ավելի քան մեկ միլիոն օրինակով մինչև նույն թվականի հոկտեմբեր[8] ՝ ստանալով ադամանդե հավաստագիր: Ներկայում վաճառվել է ալբոմի ավելի քան 1,2 միլիոն օրինակ[9]: Նրա հաջորդ՝ "Andalouse" սինգլը նույնպես հաջողություն է ունեցել՝ դառնալով երգչի այցեքարտը:

Կենջի Ժիրակի երկրորդ ալբոմը՝ Ensemble, թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերի 30-ին[10]: Դրա սինգլներն են՝ "Me Quemo", "Les yeux de la mama" և "No Me Mirès Màs":

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ Նշումներ Ամենաբարձր հորիզոնական
FRA
[11]
BEL
(Fl)

[12]
BEL
(Wa)

[13]
NLD
[14]
SWI
[15]
Kendji
Including 2015 reissue
  • Թողարկվել է՝ 8 սեպտեմբերի, 2014
  • Լեյբլ՝ Mercury Records
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
1 119 1 53 22
Ensemble
  • Թողարկվել է՝ 30 հոկտեմբերի, 2015
  • Լեյբլ՝ Mercury Records
  • Ձևաչափ՝ CD, թվային ներբեռնում
1 88 1 1


Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլ Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
FRA
[11]
BEL
(Fl)

[13]
BEL
(Wa)

[13]
POL
[16]
"Color Gitano" 2014 11 12 Kendji
"Andalouse" 3 64* 3 10
"Elle m'a aimé" 22 53*
"Cool" 20 17
"Je m'abandonne" 25
"La bohème" 61 Aznavour, sa jeunesse
"Conmigo" 2015 7 6 Kendji (2015 վերաթողարկում)
"Les richesses du cœur" 57
"Me Quemo" 7 8 Ensemble
"Les yeux de la mama" 5
"No me mirès màs" 2016 9 11
"Sonrisa" 25 42 TBA
"Ma câlina" 2017 40 15 Ensemble

Այլ երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգ Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Ալբոմ
FRA
[11]
"Amor de mis amores" / "Volare"
(credited as Kendji)
2014 94 The Voice 3 - La Plus Belle Voix (2014)
"Belle"
(credited as Kendji)
96
"Mi amor" 118 Kendji
"Avec toi" 179
"Baïla amigo" 187
"Mon univers" 192
"Ma solitude" 2015 130 Ensemble
"C'est trop" 142
"Besame" 198
"Tu y yo" 2016 153
"Elle a tout" 80
[17]
"Jamais à genoux" 85
[17]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.leparisien.fr/tv/video-kendji-avant-the-voice-j-avais-une-vie-de-gitan-12-05-2014-3834509.php
  2. Kendji Girac et le français : "Parfois, c'est un peu compliqué pour moi" (Ֆրանսերեն )
  3. «Победитель французского «Голоса-2014» - цыганский виртуоз Кенджи» (ru-RU)։ 2014-05-18։ Վերցված է 2016-07-06 
  4. fugitif73 (2013-08-10)։ «Bella (maître Gims) version Gitane par Kendji Girac»։ Վերցված է 2016-07-06 
  5. MetroNews (Paris): "The Voice" : Découvrez Color Gitano, le premier single de Kendji Girac (Ֆրանսերեն )
  6. Charts in France: Clip de "Color Gitano" : Kendji Girac ("The Voice") profite de la vie et impose son style (Ֆրանսերեն )
  7. Kendji franchit le seuil des 600.000 ventes avec son premier album (Ֆրանսերեն )
  8. «Kendji Girac franchit le cap du million d'albums vendus»։ Le Figaro։ Վերցված է 2015-10-15 
  9. «An Odyssey into France best selling albums ever: Kendji by Kendji Girac (2014) – ChartMasters»։ chartmasters.org։ Վերցված է 2016-01-17 
  10. «Kendji : "Ensemble", son deuxième album, bientôt dans les bacs»։ chartsinfrance.net։ Վերցված է 2015-10-15 
  11. 11,0 11,1 11,2 Lescharts.com; Kendji Girac discography
  12. ultratop.be/nl/ Kendji Girac discography
  13. 13,0 13,1 13,2 ultratop.be/fr/ Kendji Girac discography
  14. dutchcharts.nl Kendji Girac discography
  15. hitparade.ch Kendji Girac discography
  16. «Kendji Girac - Andalouse (Airplay Top 20 - 11.04. - 17.04.2015)» (Polish)։ ZPAV։ Վերցված է 2015-04-24 
  17. 17,0 17,1 «Le Top de la semaine : Top Singles Téléchargés - SNEP (Week 48, 2016)» (French)։ Syndicat National de l'Édition Phonographique։ Վերցված է 3 December 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]