Կենդանաբանական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենդանաբանական թանգարան (այլ կիրառումներ)
Ութոտնուկ

Կենդանաբանական թանգարան, գիտական և մշակութային-լուսավորական հիմնարկություններ, որտեղ ցուցադրվում են կենդանական աշխարհի նմուշները հատուկ հեղուկներում կամ խրտվիլակների, Կմախքի ձևով, ինչպես նաև կենդանիների եղջյուրներից, ոսկրերից, խեցիներից պատրաստված իրեր։ Կենդանաբանական թանգարանների կարևորագույն խնդիրը տվյալ երկրի կենդանական աշխարհի ճանաչման և ուսումնասիրության համար գիտա-պատմական արժեք ներկայացնող հազվագյուտ տեսակների հավաքագրումն ու ցուցադրումն է։ Կենդանական աշխարհից ձեռք բերված նյութերը պահպանվում են հիմնականում երկու ձևով, լուծույթներում (ֆորմալին, սպիրտ, գլիցերին) և դրանցից խրտվիլակներ պատրաստելով։ Կենդանաբանական թանգարաններում գիտական հետազոտություններ են տարվում կենդանիների կարգաբանության, աշխարհագրության, համեմատական մորֆոլոգիայի և անատոմիայի բնագավառում։ Կենդանաբանական թանգարաններում հավաքածուները տեղավորում են ապակեպատ ցուցասրահներում (խոշոր օբյեկտները հաճախ ցուցադրվում են բաց վիճակում), իսկ մանրադիտակային օբյեկտները փոխարինվում են միկրոֆոտոներով, նկարներով կամ մեծացված մուլյաժներով։ Թանգարանի հիմնական նպատակն է ստեղծել Հայաստանում տարածված կենդանանմուշների լավագույն հավաքածու և նպաստել կենդանաբանական գիտության զարգացմանը։ Ներկայումս կենդանաբանական թանգարանը Հայաստանում կենդանաբանության ինստիտուտի տնօրինության տակ է, զբաղեցնում է 250 մ² տարածություն, ունի 2 հիմնական բաժին, միջատաբանության (ցուցադրված է 3000-ից ավելի միջատ) և ողնաշարավոր կենդանիների (500-ից ավելի կենդանիների խրտվիլակներ)։ Թանգարանում պահպանվում են Հայաստանի տարածքից անհետացած որոշ կենդանիների ցուցանմուշներ (բորենի, գեղանի արոս, եգիպտական տառեղ

Բազմաթիվ գիտական արժեքավոր բազմաթիվ հավաքածուներ պահպանվում են Նյու Յորքի, Վաշինգտոնի, Չիկագոյի, Փարիզի, Լոնդոնի և այլ քաղաքների թանգարաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 362