Եգիպտական տառեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտական տառեղ
Tarangire Heiliger Ibis.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ [[Քորդավորներ]]
Դաս [[Թռչուններ]]
Կարգ [[Արագիլանմաններ]]
Ընտանիք [[Տառեղներ]]
Ցեղ [[Սևավիզ տառեղներ]]
Տեսակ Եգիպտական տառեղ
Լատիներեն անվանում
Threskiornis aethiopicus
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174943
NCBI 100858
EOL 104387

Եգիպտական տառեղ (լատ.՝ Rubuleus ibis), տառեղների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 48-53 սմ է, թևերի բացվածքը՝ 90-96 սմ։ Հասունի փետրածածկը բնադրման շրջանում ամբողջովին սպիտակ է, գագաթը, կուրծքը և մեջքը՝ նարնջագույն, ոտքերը և ոտնաթաթերը՝ դեղին-նարնջագույն։ Հետբնադրման շրջանում նարնջագույն հատվածները բացակայում են։ Կտուցը հաստ է, դեղնավուն, ծայրը՝ հաճախ մուգ։ Երիտասարդն առանց նարնջագույն հատվածների է, ոտքերը և ոտնաթտթերը՝ մուգ։ Ընտելացած է ընտանի կենդանիների մերձակցությանը, հաճախ կերը որոնում է ջրից հեռու, մասնավորապես՝ արոտավայրերում, ճամփեզրերին։ Բնակվում է ցածր բուսականությամբ խոնավ տարածքներում, չոր դաշտերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է հիմնականում միջատներով, հազվադեպ՝ երկկենցաղներով։ Գարնանային վերադարձը՝ ապրիլ-մայիսին։ Բնադրում է ծառերին կամ եղեգնուտներում։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 45 մմ տրամագծով, սպիտակ 4-5 ձու։ Ներկայումս Հայաստանում եգիպտական տառեղի բնադրագաղութներ չկան, սակայն 1930-ական թթ. տեղեկությունները հաստատում են, որ 2004-ին Արարատյան դաշտում կերակրվող մոտ 250 երիտասարդ անհատները օգոստոսի սկզբին տեղական գաղութ առաջացրած եգիպտական տառեղի սերունդն են։

Եգիպտական տառեղը թառում է խոշոր եղջերավոր կենդանիների մեջքին և որսում խոտերի միջից դուրս թռչող մորեխներին, իսկ վերահաս վտանգի դեպքում կենդանուն զգուշացնում է՝ նրա մեջքից թռչելով։ Որպես գեղեցիկ կեցվածքով թռչուն և հազվագյուտ տեսակ՝ կարիք ունի անհատ, պաշտպանության։ Աշնանային չուն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png