Պետր Կելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կելներ Պետրից)
Պետր Կելներ
չեխ․՝ Petr Kellner
Ծնվել էմայիսի 20, 1964(1964-05-20)[1][2][3]
ԾննդավայրՉեսկա Լիպա, Հյուսիսչեխական շրջան, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[4][5]
Մահացել էմարտի 27, 2021(2021-03-27)[6][7][8][…] (56 տարեկան)
Մահվան վայրKnik Glacier, Ալյասկա, ԱՄՆ[9][8]
Քաղաքացիություն Չեխիա և  Չեխոսլովակիա
Մայրենի լեզուչեխերեն
ԿրթությունԲարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում (1986)[4][10] և Q12041868? (1982)
Մասնագիտությունձեռնարկատեր, գործարար և ֆինանսիստ
ԱմուսինIva Kellnerová? և Renáta Kellnerová?[11]
ԵրեխաներAnna Kellnerová?, Petr Kellner?, Lara Kellnerová? և Marie Isabella Kellnerová?
 Petr Kellner Վիքիպահեստում

Պետր Կելներ (չեխ․՝ Petr Kellner, մայիսի 20, 1964(1964-05-20)[1][2][3], Չեսկա Լիպա, Հյուսիսչեխական շրջան, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[4][5] - մարտի 27, 2021(2021-03-27)[6][7][8][…], Knik Glacier, Ալյասկա, ԱՄՆ[9][8]), չեխ գործարար, ֆինանսիստ, միլիարդատեր։ PPF Group N.V.-ի հիմնադիր և գլխավոր բաժնետեր[12]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին ավարտել է Պրահայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցը՝ «Արդյունաբերության էկոնոմիկա» մասնագիտությամբ։ Եղել է PPF խմբի հիմնադիրներից մեկը։ 1991 թվականին դարձել է PPF investiční společnost a.s. ներդրումային ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն։ 1998 թվականի հունվարից մինչև 2007 թվականի մարտը եղել է PPF a.s. ընկերության խորհրդի նախագահ։ PPF խմբում տիրապետել է մաժորիտար բաժնեմասի (հոլդինգային ընկերության բաժնետոմսերի 94,25%-ը), ղեկավարել է խմբի ռազմավարական զարգացումն ու ընդհանուր ուղղվածությունը։

Forbes ամսագրի 2018 թվականի վարկանիշում նրա կարողությունը գնահատվել է 15,5 մլրդ դոլար[13]։

Մահացել է 2021 թվականի մարտի 27-ին Ալյասկայի (ԱՄՆ) Պալմեր քաղաքի մոտ Aérospatiale AS.350 Écureuil ուղղաթիռի վթարի հետևանքով[14][15]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կելներ Պետրը բարեգործական գործունեություն է իրականացրել ինչպես իր հիմնադրած PPF Group N.V.-ի շրջանակներում, որը լայն աջակցություն է ցուցաբերել մշակույթի, արվեստի, միջնակարգ կրթության ոլորտում, այնպես էլ անհատապես։

Իր կնոջ՝ Ռենատայի հետ միասին հիմնադրել է Կելներ ընտանիքի բարեգործական հիմնադրամը (The Kellner Family Foundation)[16], որն աջակցել է կրթության և գիտության ոլորտի նախագծերին։

Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի՝ նրա հիմնական ջանքերն ուղղված են եղել Չեխիայի Հանրապետության պետական դպրոցներում կրթության որակի բարձրացմանը («Օգնում ենք դպրոցներին հաջողության հասնել» նախագիծը, չեխերեն «Pomáháme školám k úspěchu»)[17]՝ աջակցելով սոցիալապես անապահով ուսանողներին OPEN GATE գիմնազիայի և դրամաշնորհների տրամադրում չեխ ուսանողներին օտարերկրյա համալսարաններում սովորելու համար («Համալսարաններ» նախագիծ, չեխերեն «Univerzity»)[18]։ 2010 թվականին նաև հիմնադրամը 9 միլիոն կրոն է տրամադրել չեխական մի քանի քաղաքների՝ ջրհեղեղների հետևանքները հաղթահարելու համար[19]։ Միջոցներ են հատկացվել անհատներին և կազմակերպություններին՝ կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում նախագծերի զարգացման համար։

Իր բարեգործական նախագծերի մասին տեղեկատվությունը Պետր Կելերը չի մեկնաբանել[20]։ Բացառություն է կազմել OPEN GATEИ գիմնազիա–ինտերնետը[21] Պրահայի մերձակայքում գտնվող Բաբիցայում, որի ստեղծման աշխատանքները սկսվել են 2002 թվականին։ Հիմնական գաղափարն է օգնել նրանց, ովքեր իրենց մեղքով չեն հայտնվել կյանքի դժվարին պայմաններում, և ովքեր ունեն իրենց ճակատագիրը փոխելու կամք, ցանկություն և ունակություն, ինչպես նաև աղքատ և հարուստ ընտանիքների երեխաների ադապտացմանը[22]։

Բարեգործական ծրագրեր է իրականացրել ոչ միայն Չեխիայում, այլև այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ ՌԴ–ում PPF-ին պատկանող տարածքում աշխատող Home Credit Bank-ի միջոցով իրականացվել է «Կապույտ թռչուն» բարեգործական ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել ֆինանսական և սոցիալական բարդ պայմաններում գտնվող դպրոցների շնորհալի շրջանավարտներին՝ բուհ ընդունվելու և կրթություն ստանալու համար։ Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և 2012 թվականի սկզբին դրան մասնակցել են ավելի քան ռուսական 10 տարածաշրջանների ուսանողներ[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.4-traders.com/business-leaders/Petr-Kellner-1066/biography/
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 4,3 Kellner byl nejbohatší Čech. Chtěl, aby se na PPF hledělo jako na firmu, která to někam dotáhla (չեխերեն)Česká televize, 2021.
  5. 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  6. 6,0 6,1 6,2 https://www.novinky.cz/domaci/clanek/ap-pri-nehode-vrtulniku-zahynul-petr-kellner-40355367
  7. 7,0 7,1 7,2 https://www.irozhlas.cz/zpravy-domov/petr-kellner-havarie-umrti-pad-vrtulniku-aljaska_2103290721_tzr
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Czech Billionaire Is Among 5 Killed in Heli-Skiing Crash Near Alaska GlacierThe New York Times Company, 2021.
  9. 9,0 9,1 9,2 Na Aljašce se zřítil vrtulník. Při havárii zemřel nejbohatší Čech Petr Kellner (չեխերեն)Česká televize, 2021.
  10. Po Petru Kellnerovi zůstaly čtyři děti, ale i obří majetek. Kdo byl nejbohatší Čech (չեխերեն) — 2021.
  11. https://cnn.iprima.cz/po-petru-kellnerovi-zustaly-ctyri-deti-ale-i-obri-majetek-kdo-byl-nejbohatsi-cech-21978
  12. «Группа PPF — Акционеры». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  13. Petr Kellner on Forbes Lists(անգլ.)
  14. В крушении вертолета на Аляске погиб самый богатый человек Чехии // Lenta.ru. — 2021. — 29 Մարտի. — Дата обращения: 28.03.2021.
  15. «Miliardář Petr Kellner zemřel při nehodě vrtulníku na Aljašce | ČeskéNoviny.cz». www.ceskenoviny.cz (չեխերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 29-ին.
  16. «Основная информация о проектах». // kellnerfoundation.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին.(չեխ.)
  17. «Информация о проекте Помогаем школам достичь успеха». // kellnerfoundation.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.(չեխ.)
  18. «Информация о проекте «УНИВЕРСИТЕТЫ»». // kellnerfoundation.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին.(չեխ.)
  19. «Фонд предоставил нескольким городам сумму 9 миллионов крон на смягчение последствий наводнений в [[2010]] году». // zpravy.idnes.cz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 22-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)(չեխ.)
  20. «Kellner: V krizi jsem zchudl. A kdo ne?». // Mladá fronta Dnes.(չեխ.)
  21. «Miliardář Kellner otevře u Prahy školu pro geniální děti». // Mladá fronta Dnes.(չեխ.)
  22. «За "Синей птицей"». // Комсомольская правда 08.02.2012.(ռուս.)
  23. Два мира — две реальности Արխիվացված 2012-06-05 Wayback Machine // Трибуна, 5-16 мая 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետր Կելներ» հոդվածին։