Պետր Կելներ
Պետր Կելներ չեխ․՝ Petr Kellner | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1964[1][2][3] |
Ծննդավայր | Česká Lípa, Հյուսիսչեխական շրջան, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[4][5] |
Մահացել է | մարտի 27, 2021[6][7][8][…] (56 տարեկան) |
Մահվան վայր | Knik Glacier, Ալյասկա, ԱՄՆ[9][8] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | չեխերեն |
Կրթություն | Բարձրագույն տնտեսական դպրոց Պրահայում (1986)[4][10] և Q12041868? (1982) |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, գործարար և ֆինանսիստ |
Ամուսին | Renáta Kellnerová?[11] և Iva Kellnerová? |
Երեխաներ | Anna Kellnerová?, Petr Kellner?, Lara Kellnerová? և Marie Isabella Kellnerová? |
![]() |
Պետր Կելներ (չեխ․՝ Petr Kellner, մայիսի 20, 1964[1][2][3], Česká Lípa, Հյուսիսչեխական շրջան, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն[4][5] - մարտի 27, 2021[6][7][8][…], Knik Glacier, Ալյասկա, ԱՄՆ[9][8]), չեխ գործարար, ֆինանսիստ, միլիարդատեր։ PPF Group N.V.-ի հիմնադիր և գլխավոր բաժնետեր[12]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին ավարտել է Պրահայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցը՝ «Արդյունաբերության էկոնոմիկա» մասնագիտությամբ։ Եղել է PPF խմբի հիմնադիրներից մեկը։ 1991 թվականին դարձել է PPF investiční společnost a.s. ներդրումային ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն։ 1998 թվականի հունվարից մինչև 2007 թվականի մարտը եղել է PPF a.s. ընկերության խորհրդի նախագահ։ PPF խմբում տիրապետել է մաժորիտար բաժնեմասի (հոլդինգային ընկերության բաժնետոմսերի 94,25%-ը), ղեկավարել է խմբի ռազմավարական զարգացումն ու ընդհանուր ուղղվածությունը։
Forbes ամսագրի 2018 թվականի վարկանիշում նրա կարողությունը գնահատվել է 15,5 մլրդ դոլար[13]։
Մահացել է 2021 թվականի մարտի 27-ին Ալյասկայի (ԱՄՆ) Պալմեր քաղաքի մոտ Aérospatiale AS.350 Écureuil ուղղաթիռի վթարի հետևանքով[14][15]։
Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կելներ Պետրը բարեգործական գործունեություն է իրականացրել ինչպես իր հիմնադրած PPF Group N.V.-ի շրջանակներում, որը լայն աջակցություն է ցուցաբերել մշակույթի, արվեստի, միջնակարգ կրթության ոլորտում, այնպես էլ անհատապես։
Իր կնոջ՝ Ռենատայի հետ միասին հիմնադրել է Կելներ ընտանիքի բարեգործական հիմնադրամը (The Kellner Family Foundation)[16], որն աջակցել է կրթության և գիտության ոլորտի նախագծերին։
Ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի՝ նրա հիմնական ջանքերն ուղղված են եղել Չեխիայի Հանրապետության պետական դպրոցներում կրթության որակի բարձրացմանը («Օգնում ենք դպրոցներին հաջողության հասնել» նախագիծը, չեխերեն «Pomáháme školám k úspěchu»)[17]՝ աջակցելով սոցիալապես անապահով ուսանողներին OPEN GATE գիմնազիայի և դրամաշնորհների տրամադրում չեխ ուսանողներին օտարերկրյա համալսարաններում սովորելու համար («Համալսարաններ» նախագիծ, չեխերեն «Univerzity»)[18]։ 2010 թվականին նաև հիմնադրամը 9 միլիոն կրոն է տրամադրել չեխական մի քանի քաղաքների՝ ջրհեղեղների հետևանքները հաղթահարելու համար[19]։ Միջոցներ են հատկացվել անհատներին և կազմակերպություններին՝ կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտներում նախագծերի զարգացման համար։
Իր բարեգործական նախագծերի մասին տեղեկատվությունը Պետր Կելերը չի մեկնաբանել[20]։ Բացառություն է կազմել OPEN GATEИ գիմնազիա–ինտերնետը[21] Պրահայի մերձակայքում գտնվող Բաբիցայում, որի ստեղծման աշխատանքները սկսվել են 2002 թվականին։ Հիմնական գաղափարն է օգնել նրանց, ովքեր իրենց մեղքով չեն հայտնվել կյանքի դժվարին պայմաններում, և ովքեր ունեն իրենց ճակատագիրը փոխելու կամք, ցանկություն և ունակություն, ինչպես նաև աղքատ և հարուստ ընտանիքների երեխաների ադապտացմանը[22]։
Բարեգործական ծրագրեր է իրականացրել ոչ միայն Չեխիայում, այլև այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ ՌԴ–ում PPF-ին պատկանող տարածքում աշխատող Home Credit Bank-ի միջոցով իրականացվել է «Կապույտ թռչուն» բարեգործական ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել ֆինանսական և սոցիալական բարդ պայմաններում գտնվող դպրոցների շնորհալի շրջանավարտներին՝ բուհ ընդունվելու և կրթություն ստանալու համար։ Ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և 2012 թվականի սկզբին դրան մասնակցել են ավելի քան ռուսական 10 տարածաշրջանների ուսանողներ[23]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.4-traders.com/business-leaders/Petr-Kellner-1066/biography/
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kellner byl nejbohatší Čech. Chtěl, aby se na PPF hledělo jako na firmu, která to někam dotáhla (չեխերեն) — Česká televize, 2021.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.novinky.cz/domaci/clanek/ap-pri-nehode-vrtulniku-zahynul-petr-kellner-40355367
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.irozhlas.cz/zpravy-domov/petr-kellner-havarie-umrti-pad-vrtulniku-aljaska_2103290721_tzr
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Czech Billionaire Is Among 5 Killed in Heli-Skiing Crash Near Alaska Glacier — The New York Times Company, 2021.
- ↑ 9,0 9,1 9,2 Na Aljašce se zřítil vrtulník. Při havárii zemřel nejbohatší Čech Petr Kellner (չեխերեն) — Česká televize, 2021.
- ↑ Po Petru Kellnerovi zůstaly čtyři děti, ale i obří majetek. Kdo byl nejbohatší Čech (չեխերեն) — 2021.
- ↑ https://cnn.iprima.cz/po-petru-kellnerovi-zustaly-ctyri-deti-ale-i-obri-majetek-kdo-byl-nejbohatsi-cech-21978
- ↑ «Группа PPF — Акционеры»։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-09-ին։ Վերցված է 2022-01-27
- ↑ Petr Kellner on Forbes Lists(անգլ.)
- ↑ В крушении вертолета на Аляске погиб самый богатый человек Чехии // Lenta.ru. — 2021. — 29 Մարտի. — Дата обращения: 28.03.2021.
- ↑ «Miliardář Petr Kellner zemřel při nehodě vrtulníku na Aljašce | ČeskéNoviny.cz»։ www.ceskenoviny.cz (չեխերեն)։ Վերցված է 2021-03-29
- ↑ «Основная информация о проектах»։ // kellnerfoundation.cz։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-29-ին(չեխ.)
- ↑ «Информация о проекте Помогаем школам достичь успеха»։ // kellnerfoundation.cz։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-09-22(չեխ.)
- ↑ «Информация о проекте «УНИВЕРСИТЕТЫ»»։ // kellnerfoundation.cz։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է 2011-09-22(չեխ.)
- ↑ «Фонд предоставил нескольким городам сумму 9 миллионов крон на смягчение последствий наводнений в [[2010]] году»։ // zpravy.idnes.cz։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-18-ին։ Վերցված է 2011-09-22 (չեխ.)
- ↑ «Kellner: V krizi jsem zchudl. A kdo ne?»։ // Mladá fronta Dnes(չեխ.)
- ↑ «Miliardář Kellner otevře u Prahy školu pro geniální děti»։ // Mladá fronta Dnes(չեխ.)
- ↑ «За "Синей птицей"»։ // Комсомольская правда 08.02.2012(ռուս.)
- ↑ Два мира — две реальности Archived 2012-06-05 at the Wayback Machine. // Трибуна, 5-16 мая 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|