Կա Ռեցոնիկո
Կա Ռեցոնիկո իտալերեն՝ Ca' Rezzonico | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Քաղաք | Վենետիկ |
Նախագծի հեղինակ | Բալդասար Լոնգենա |
Շինարար | Ջորջո Մասարի |
Հիմնադրման թվական | 1667 |
Շինարարության սկիզբ | 1667 |
Շինարարության վերջ | 1745 |
Կայք | [carezzonico.visitmuve.it Պաշտոնական կայք] |
![]() | |
![]() |
Կա Ռեցոնիկո (իտալերեն՝ Ca' Rezzonico), պալատ իտալական Վենետիկ քաղաքում, տեղակայված է Մեծ ջրանցքի Դորսոդուրո շրջանում։ 1936 թվականից պալատում գտնվում Վենետիկի 18-րդ դարի թանգարան[1][2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագծվել է 17-18-րդ դարերի վերջից մինչև 18-րդ դարի սկիզբը ճարտարապետ Բալդասար Լոնգենայի կողմից, շինարարությունն ավարտվել է նրա մահից շատ տարիներ անց՝ Ջորջո Մասարիի ղեկավարությամբ 1745 թվականին։ Շինարարությունը կատարվել է պատրիցիա Ֆիլիպո Բոնայի պատվերով։ Ինտերիերում են գտնվում Ջովաննի Տիեպոլոյի վրձնի վիթխարի որմնանկարները։
Պալատի անունը գալիս է հարուստ, բայց ոչ հայտնի տոհմի ազգանունից, որի ներկայացուցիչը ձեռք է բերել այս առանձնատունը շինարարության ավարտի պահին։ Ռեցոնիկո ցեղից է ծագել Հռոմի պապ Կլիմենտ XIII-ը ։
19-րդ դարի կեսերին նշանավոր մարշան Յակոպո Կվերչի Դելլա Ռովերեն վարձել է ճակատային հարկն ու այն հարմարացրել հին վարպետների կտավների վաճառքի համար։ 1889 թվականին պալացցոն ձեռք է բերվել անգլիացի հայտնի բանաստեղծ Ռոբերտ Բրաունինգի բնակության համար (մահացել է մեկ տարի անց՝ վերևի հարկում գտնվող իր սենյակում)։ Մոտավորապես նույն ժամանակ շինությունների մի մասը օգտագործվել է որպես ամերիկացի նկարիչ Սարջենթի արվեստանոց։
Բրաունինգի որդին վերանորոգել է պալատը և 1906 թվականին, մերժելով կայզեր Վիլհելմ 2-րդին, այն վաճառել է խորհրդարանի պատգամավոր կոմս Միներբիին։ Վերջինս այնտեղ պարահանդեսներ է անցկացրել, իսկ 1920-ական թվականներին այն հանձնել հարուստ ամերիկացիների Քոուլ Փորթերին։ Մեծ ճգնաժամի մեկնարկից հետո Կոմսը պալատը վաճառել է մունիցիպալ իշխանություններին, որոնք այստեղ տեղադրել են Տիեպոլոյի, Գվարդիի, Կանովայի և 18-րդ դարի այլ հայտնի վենետիկացիների գործերը։
Պատկերասրահի նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pedrocco, Filippo (2012), Ca' Rezzonico: Musée de l'art vénitien du XVIII siécle, Milan: Marsilio Editori, ISBN 978-88-317-1425-9
- Ducher, Robert (1988), Caractéristique des Styles, Paris: Flammarion, ISBN 2-08-011539-1
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Pedrocco, 2012, էջ 13
- ↑ Pedrocco, 2012, էջեր 10-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://carezzonico.visitmuve.it/en/home/ Official Ca' Rezzonico museum website. պաշտոնական կայք
- Giambattista Tiepolo, 1696-1770, a full text exhibition catalog from The Metropolitan Museum of Art, which includes material on Ca' Rezzonico
|