Կարո Արմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարո Արմեն
Garo Armen current.jpg
Ծնվել էհունվարի 31, 1953(1953-01-31) (66 տարեկան)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
ՔաղաքացիությունQ20571325?
Ազգությունամերիկահայ
ԿրթությունԿորնելի համալսարան և Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում
Մասնագիտությունգիտնական, գործարար, ձեռնարկատեր և գլխավոր գործադիր տնօրեն
ԱշխատավայրAgenus?
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն

Կարո Արմեն (դասական ուղղագրությամբ՝ Կարօ Արմէն) (1953, հունվար 31, Ստամբուլ), ամերիկահայ գիտնական և գործարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարո Արմենը ծնվել է 1953 թվականին, Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է Ստամբուլի դպրոցներից մեկում։ 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ։ Սովորել է Նյու-Յորքի «Քուրինջ» քոլեջում, իսկ Ֆիզիկական քիմիայի դոկտորի աստիճան՝ Նյու-Յորքի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում»։

Աշխատել է Լոնգ Այլնդի Բրուքհեյվն ազգային լաբորատորիայում։ Նրա աշխատանքը վերաբերում էր ֆոտոսինթեզի և էներգիայի անջատմանը։ Գիտական աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարեզում։

Շուտով Արմենը դուրս է եկել լաբորատորիայից և աշխատանաքի անցել Ուոլ Սթրիթում՝ որպես «Ի. Էֆ. Հաթըն» ընկերության առողջապահական հարցերի վերլուծաբան։ Այնուհետև Կարո Արմենը հիմնել է սեփական առողջապահական ընկերությունը։

1994 թ․ Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ հիմնել է հակաքաղցկեղային «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համանախագահն ու գործադիր տնօրենը հենց ինքն էր։ Նրա ղեկավարությամբ ստեղծած Օնկոֆաժ (անգլերեն՝ Oncophage) դեղանյութը նախատեսված է սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար։

Կարո Արմենը 2004 թվականին հիմնադրել է Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը։

2002 թվականին «Էռնստ և Յանգը» Կարո Արմենին ճանաչել է «Տարվա կենսատեխնոլորգիական ձեռնարկատեր»։ Գիտության, ձեռներեցության և բարեգործության բնագավառներում թե՛ ԱՄՆ-ի, թե՛ հայաստանյան տարբեր կառույցների կողմից արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների՝ Ellis Island պատվո մեդալը (2004թ.)՝ Հայաստանում գործադրած իր մարդասիրական ջանքերի, ինչպես նաև ամերիկյան հասարակությունում ունեցած ներդրումների համար, «Սաբին հումանիտար» բարձր մրցանակը (2006թ.)՝  Սաբինի Վակցինայի ինստիտուտի կողմից՝ կենսատեխնոլոգիական և առաջադիմական բժշկական հետազոտությունների ոլորտում իր ունեցած նվաճումների համար, ՀՀ Վարչապետի պատվո շքանշա նը (2007թ.)` Հայաստանի գյուղական վայրերի վերականգնման գործում նշանակալի ներդրումներ ունենալու համար: 2016թ. արժանացել է ԱՄՆ-ի «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին:   

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]