Կարմիր կոլոբուս, Աֆրիկյան հին աշխարհի կապիկների պրիմատների կարգի Պիլիկոլոբուս ցեղի կապիկներ[1]։ Նախկինում համարում էին, որ այս տեսակը պատկանում է կանաչ Պրոկոլոբուս ցեղի ենթացեղին։ Նրանք սերտ առնչություն ունեն սև ու սպիտակ կոլոբուս ցեղի հետ, իսկ որոշ տեսակներ կարելի է գտնել կապույտ կապիկների խմբում[2]։ Աֆրիկյան Արևմտյան ափի կարմիր կոլոբուսները հաճախ են սովորական շիմպանզեի զոհ դառնում[3]։
Այս ցեղի ներկայացուցիչները հանդիպում են Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում, և տեսակները հիմնականում ունեն ալո- կամ պարապատրիկ բաշխում: Դրանք հիմնականում ծառաբնակ են և հիմնականում սահմանափակված են խոնավ անտառներով, սակայն Զանզիբարի կարմիր կոլոբուսը նախընտրում է ափամերձ թավուտները և թփուտները: Կարմիր կոլոբուսները շատ զգայուն են որսի և ապրելավայրերի ոչնչացման նկատմամբ և համարվում են Աֆրիկայում պրիմատների, հավանաբար, ամենավտանգված տաքսոնոմիկ խումբը[4]։ Այս զգայունության պատճառով պնդում են, որ դրանք Աֆրիկայի արևադարձային անտառների առողջության համար ցուցչային տեսակներ են, ինչը հետազոտողներին ստիպում է կոչ անել, որ դրանք պահպանվեն որպես հովանոցային տեսակներ[5]։
Խմբերը հաճախ սահմանում են գերակայության հիերարխիա, որը որոշվում է ագրեսիվ վարքով: Սնունդը, հարդարանքը և սեռական զուգընկերները սկզբում բաշխվում են ավելի բարձր դիրք ունեցող առանձնյակների միջև, որին հաջորդում են ավելի ցածր մակարդակի առանձնյակները[6]։ Նրանք ապրում են մեծ խմբերով, որոնց թիվը կարող է հասնել մինչև 80 առանձնյակի․ միջին խմբերը բաղկացած են մոտ 20-40 կապիկից: Այս խմբերը համալրված են ավելի շատ իգական սեռի, քան արական՝ 2:1 հարաբերակցությամբ կապիկներով: Խմբի մի քանի արու կապիկներ սովորաբար մնում են իրենց սկզբնական խմբի հետ, բայց էգերը, հավանաբար սերտ ընտանեկան հարաբերություններով պայմանավորված, կարող են փոխել իրենց խմբերը: Կարմիր կոլոբուս կապիկները այլ խմբերի հետ ունենում են համընկնող միջավայրեր: Խմբերի միջև փոխազդեցությունները կարող են լինել կամ պասիվ լարված, կամ ագրեսիվ, երբ մի խումբը փորձում է առավելության հասնել մյուսի նկատմամբ: Այս մարտերը սովորաբար հիմնված են մի շարք գործոնների վրա, ներառյալ ֆիզիկական վիճակը, մարտունակությունը և հակառակորդ խմբերի արուների թիվը: Հայտնի է նաև, որ էգերը գերիշխող դիրքի համար մասնակցում են այս մարտերին և հաճախ պայքարում են միասին: Ինչպես պրիմատների մեծ մասի մեջ, կարմիր կոլոբուսների մեջ էլ բավականին ամուր է մայր-ձագ կապը։ Մայրերը սովորաբար դժկամությամբ են թույլ տալիս իրենց խմբերի մյուս էգերին մոտենալ իրենց ձագերին: Սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ խմբի էգերից շատերը հարազատ չեն, քանի որ նրանք բավականին հաճախ են փոխում իրենց խմբերը[7]։
Մեկ այլ ուշագրավ պահվածք է տեղի ունենում, երբ կարմիր կոլոբուս կապիկները հասնում են իրենց անհանգիստ և ինչ-որ չափով քոչվոր պատանեկությանը: Սա այն շրջանն է, երբ երիտասարդ կապիկները թողնում են իրենց մանկության խումբը՝ որտեղ իրենք ծնվել են և փնտրում են այլ խումբ, որին միանան։ Սա հեշտ չէ և անգամ կարող է նրանց համար մահացու լինել, քանի որ խմբերի մեծ մասը շատ կասկածամիտ է և կարող է ագրեսիվ վարք դրսևորել իրենց խմբին միանալ ցանկացող նոր կապիկների նկատմամբ։ Կարմիր կոլոբուս կապիկները հարմարեցրել են իրենց վարքը՝ միանալով առավել մեղմ վարքով հայտնի կանաչ կապիկների խմբերին, որոնք ապրում են այն պոտենցիալ կարմիր կոլոբուս խմբերին մոտիկ, որոնց նրանք ցանկանում են միանալ։ Ապրելով կանաչ կապիկների խմբերում, նրանք զննում և լրտեսում են իրենց հնարավոր նոր ընտանիքներին, սպասելով հարմար պահի, որ միանան նրանց: Հատկանշական մի դեպքում, դեռահաս արու կարմիր կոլոբուսն երկու տարի անցկացրել է կանաչ կապիկների խմբի հետ, որպեսզի այս ձևով ապահով կերպով լրտեսի իր ապագա խմբին[8]։
Կարմիր կոլոբուս կապիկների սննդակարգը հիմնականում բաղկացած է մատղաշ տերևներից, ծաղիկներից և չհասած պտուղներից[9]։ Հայտնի է նաև, որ նրանք ուտում են փայտածուխ կամ կավ, որոնք օգնում են պայքարել իրենց սննդի մեջ մեծ տեղ զբաղեցնող տերևների միջի ցիանիդի դեմ։ Այս բուժիչ միջոցներն ընդունելու բնազդները կարծես փոխանցվում են մորից ձագին[10]։ Այնուհանդերձ, նրանց ստամոքսը կարող է մարսել այնպիսի թունավոր բույսեր, որ ուրիշ պրիմատներ չեն կարող[9]։ Կարմիր կոլոբուս կապիկները անսովոր հարմարեցված են իրենց ամբողջովին բուսակերական և բազմազան սննդակարգին: Նրանք ունեն հատուկ թքագեղձեր, որոնք ավելի մեծ են և արտադրում են տերևների քայքայումը հեշտացնելու հատուկ թուք՝ նախքան դրանք կհասնեն մարսողական տրակտի օրգաններին: Նաև կարմիր կոլոբուսի ստամոքսը բաղկացած է չորս խորշից (նման է կճղակավոր կենդանիների ստամոքսին) և այլ կապիկների ստամոքսի համեմատ ավելի մեծ է: Սա թույլ է տալիս ավելի երկար մարսել, այնպես որ սննդանյութերի մեծ մասը կարելի է հավաքել համեմատաբար ցածր սննդանյութերով սննդից[11]։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ շիմպանզեների գիշատիչ վարքագիծը և հարձակումները կարող է լինել որոշ կարմիր կոլոբուս կապիկների պոպուլյացիաների ընտրության հիմնական գործոնը[12]։ Չնայած շիմպանզեները հիմնականում ուտում են մրգեր, տերևներ և միջատներ, եթե միս ուտելու հնարավորություն ստեղծվի, նրանք կօգտվեն դրանից։ Բացի սնունդից, ապացույցները ցույց են տալիս, որ շիմպանզեները որսում են կարմիր կոլոբուս կապիկներին սոցիալական կարգավիճակը ամրապնդելու, ինչպես նաև սեռական զուգընկեր գրավելու համար[13]։ Հարձակման ժամանակ կարմիր կոլոբուս արուները հավաքվում են իրենց խմբին պաշտպանելու համար, իսկ էգերը հավաքում են իրենց նորածիններին և փորձում փախչել: Կարմիր կոլոբուսների մեծ խմբերը շիմպանզեներ գրավելու ավելի մեծ հավանականություն ունեն, բայց նրանք նաև հակված են ունենալ ավելի շատ պաշտպանող արուներ, ինչը դժվարացնում է շիմպանզեների հաջող որսը[14]։ Ավելին, երբ հարձակման են ենթարկվում, արու կոլոբուսները բարձր ճիչերով ահազանգում են, որպեսզի մյուսներն իմանան, որ այդ տարածքում կան շիմպանզեներ կամ այլ գիշատիչներ: Այս ճիչերի հաճախականությունը մեծանում է խմբում էգերի և նորածինների թվի հետ՝ որպես սպասվող հարձակման լուրը տարածելու միջոց[15]։ ՏանզանիայիԳոմբե ազգային պարկում պրոֆեսոր Սթենֆորդը գնահատել է, որ Գոմբե շիմպանզները տարեկան սպանում են մինչև 100 կոլոբուս կապիկներ, որոնք, ըստ նրա, կազմում են այդ տարածքում գտնվող կոլոբուսների մոտ մեկ հինգերորդը[16]։ Մեկ այլ հետազոտություն հաստատում է, որ Նգոգոյում, Կիբալե ազգային պարկում, որն ունի շիմպանզեների ամենամեծ պոպուլյացիաներից մեկը, շիմպանզեները տարեկան պատասխանատու են կարմիր կոլոբուս էգերի և նորածինների մահվան 6-12 տոկոսի համար։ Թվում է, թե շիմպանզեները խմբերով որսի դուրս գալիս և զոհ ընտրելիս նախապատվությունը տալիս են կարմիր կոլոբուսներին։ Այս հետազոտության ընթացքում ամենաշատ զոհերը եղել են 13, որոնց մեծ մասը եղել են նորածիններ[17]։
↑Zinner, D.; Fickenscher, G.H.; Roos, C. (2013). Mittermeier, Russell A.; Rylands, Anthony B.; Wilson, Don E. (eds.). Handbook of the Mammals of the World: Volume 3, Primates. Lynx. էջեր 705–712. ISBN978-8496553897.
↑Ghiglieri, Michael. East of the Mountains of the Moon: Chimpanzee Society in the African Rain Forest, The Free Press, 1988, pg. 238.
↑Mittermeier, R. A., Ratsimbazafy, J., Rylands, A. B., Williamson, L., Oates, J. F., Mbora, D., Ganzhorn, J. U., Rodríguez-Luna, E., Palacios, E., Heymann, E. W., Kierulff, M. C. M., Yongcheng, L., Supriatna, J., Roos, C., Walker, S., & Aguiar, J. M. (2007). Primates in Peril: The World's 25 Most Endangered Primates, 2006–2008. Primate Conservation 2007 (22): 1-40
↑Mbora, D. N. M., & Meikle, D. B. (2004). Forest fragmentation and the distribution, abundance and conservation of the tana river red colobus (procolobus rufomitratus). Biological Conservation, 118(1), 67-77.
↑Oates, J (1994). Colobine monkeys: their ecology, behavior, and evolution. Cambridge: The Syndicate Press of the University of Cambridge. էջեր 107–118.
↑ 9,09,1Foraging challenges of red colobus monkeys: influence of nutrients and secondary compounds Original Research Article Comparative Biochemistry and Physiology - Part A: Molecular & Integrative Physiology, Volume 133, Issue 3, November 2002, Pages 861-875 Colin A. Chapman, Lauren J. Chapman
↑Bruemmer, F (2010). «A charcoal a day». Natural History. 119 (2): 2–4.
↑Stanford, C. B. (1995). The influence of chimpanzee predation on group size and anti-predator behaviour in red colobus monkeys. Animal Behaviour, 49(3), 577-587.
↑Chimpanzee and Red Colobus: The Ecology of Predator and Prey: By Craig B. Stanford, Harvard University Press, 1999, 296 pp; 0-674-11667-4 Physiology & Behavior, Volume 76, Issue 1, 1 May 2002, Pages 171-172 David P. Barash
↑Mbora, D. N. M., & Meikle, D. B. (2004). Forest fragmentation and the distribution, abundance and conservation of the tana river red colobus (Procolobus rufomitratus). Biological Conservation, 118(1), 67-77.
↑Schel, A. M., Candiotti, A., & Zuberbühler, K. (2010). Predator-deterring alarm call sequences in guereza colobus monkeys are meaningful to conspecifics. Animal Behaviour, 80(5), 799-808.
↑Stanford, C., (1995). To catch a colobus. Natural History, 104(1) 48
↑Watts, D. P., & Mitani, J. C., (2002). Hunting behavior of chimpanzees at Ngogo, Kibale National
Park, Uganda. International Journal of Primatology, 23(1) 1-28