Կարլ Ալնոր
Կարլ Ալնոր գերմ.՝ Karl Alnor | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7, 1891[1] Քիլ, Գերմանիա[1] |
Մահացել է | հունիսի 8, 1940[1] (49 տարեկան) Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և դպրոցի դասատու |
Անդամակցություն | ՍԱ |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[2] |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Կարլ Ալնոր (գերմ.՝ Karl Alnor, փետրվարի 7, 1891[1], Քիլ, Գերմանիա[1] - հունիսի 8, 1940[1], Ֆրանսիա), պատմության գերմանացի մանկավարժ, մանկավարժական կրթության նացիստական քոլեջի պրոֆեսոր Քիլում, ՆՍԳԲԿ և Գրոհային ջոկատների անդամ (1933 թվականից)։
Գեբիտկոմիսար Վալտեր Ալնորի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Ալնորը ծնվել է 1891 թվականի փետրվարի 7-ին Քիլում, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը («Gaarden» շրջանի), դրանից հետո սովորել է Քիլի համալսարանում, որտեղ 1914 թվականին պաշտպանել է Ֆլենսբուրգի պատմության վերաբերյալ ատենախոսություն և դարձել պատմական գիտությունների թեկնածու։ 1914 թվականի օգոստոսի 4-ին նա կամավոր մեկնել է Առաջին համաշխարհային պատերազմի ճակատ՝ լեյտենանտի կոչումով, 1914 թվականի հոկտեմբերին Արևմտյան Ֆլանդրիայի Լանգեմարկայի շրջանում մղված մարտում ծանր վիրավորվել էր։
Կարլ Ալնորը ավարտել է իր ստաժավորումը Քիլում 1919 թվականին և դարձել դասախոս՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 1933 թվականը։ Այդ ընթացքում նա մոտ է եղել «Volks- und Kulturbodenforschung» էթնոկենտրոն խմբին, որը զբաղվում էր աշխարհաքաղաքական խնդիրների և սոցիալական քաղաքականության հարցերի ուսումնասիրությամբ։ Նրան հատկապես հետաքրքրում էին սահմանային հարցերն ու Հյուսիսային Շլեզվիգում ազգային փոքրամասնությունների վերաբերող հարցերը։ 1933 թվականի հուլիսին Ալնորը դարձել է գերմանական պատմության, պատմության դասավանդման մեթոդաբանության և սահմանների ուսումնասիրման պրոֆեսոր (Professor für Deutsche Geschichte, Methodik des Geschichtsunterrichts und Grenzlandkunde) Քիլի մանկավարժական համալսարանում։
1933 թվականին Ալնորը միացել է Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական բանվորական կուսակցությանը և Գրոհային ջոկատներին, ապա դարձել է ուսուցիչների ազգային-սոցիալիստական միության անդամ։ 1933 թվականի նոյեմբերի 11-ին եղել է գերմանական համալսարանների և բուհերի ավելի քան 900 գիտնականների և դասախոսների թվում, որոնք ստորագրել են «պրոֆեսորների հայտարարությունը Ադոլֆ Հիտլերին և նացիոնալ-սոցիալիստական պետությանը աջակցելու մասին»։ Ալնորը աշխատել է «Ազգային-Սոցիալիստական կրթական գաղափարը դպրոցական կրթության մեջ» գրքի վրա (Die nationalsozialistische Erziehungsidee im Schulunterricht) և գրել է պատմության դասերի մասին երկու հատոր, ինչպես նաև մշակել է ուսումնական պլան տարրական դպրոցներում պատմության դասերի համար։ Հավանաբար, նրա ծրագիրը համալսարանում կյանքի է կոչվել 1937 թվականին։ Իր հայեցակարգի շրջանակներում Ալնորը գերմանական պատմությունը բաժանել է նոր փուլերի՝ դրանց տալով այնպիսի վերնագրեր, ինչպիսիք են՝ «Արյուն և հող», «Ռասա, տարածություն, ռեյխ» և այլն։ 1937 թվականից Ալնորը, Կարլ Մորից Ալեքսանդր Էդելմանի (1891-1973) հետ համատեղ խմբագրել է «Vergangenheit und Gegenwart» («Անցյալ և Ներկա») պատմա-դիդակտիկ ամսագիրը։
Որպես պահեստային սպա՝ Ալնորը Երկրորդ աշխարհամարտի սկզբում եղել է 1940 թվականի ֆրանսիական արշավի մասնակից։ Մահացել է հունիսի 8-ին Ֆրանսիայում։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմանիայի օկուպացիայի սովետական գոտում պատերազմից հետո Ալնորի երեք աշխատանքներ՝ «Համեմատական պատմական տվյալներ վերջին 50 տարվա ընթացքում ազգային պատմության դասերի համար» (1934 թվական), «Պատմության դասեր» (1935 թվական) և «Շլեզվիգ-Գոլշտեյնի ժառանգությունը և առաքելությունը» (1937 թվական), ընդգրկվել են «Առգրավված գրականության ցուցակում»․
- Johannes Schmidt-Wodder / Alnor, Karl. — Neumünster i. Holstein : K. Wachholtz, 1929.
- Das Minderheitenproblem im Unterricht / Alnor, Karl. — Kiel : W. G. Mühlau, 1928.
- Vergleichende Geschichtszahlen der letzten 50 Jahre für den völkischen Geschichtsunterricht (Zickfeldt, Osterwieck 1934).
- Geschichtsunterricht (Zickfeldt, Osterwieck 1935).
- Schleswig-Holsteins Erbe und Sendung (Runge, Berlin 1937).
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Ալնորի կրտսեր եղբայրը՝ Վալտեր Ալնորը (1892-1972 թվականներ), եղել է Շլեզվիգ-Գոլշտեյնի տարածաշրջանի շրջանային ադմինիստրատոր (լանդրատի անդամ), ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, այնպես էլ հետո, ինչպես նաև գեբիտկոմիսար «Օսթլանդ» Ռեյխսկոմիսարիատում (Լիեպայա, Լատվիա)՝ 1941-1943 թվականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manfred Jessen-Klingenberg: Karl Alnor (1891—1940). Ein Kieler Geschichtsdidaktiker im Dritten Reich. In: Karl Heinrich Pohl (Hrsg.): Die Pädagogische Hochschule Kiel im Dritten Reich (= Sonderveröffentlichungen der Gesellschaft für Kieler Stadtgeschichte. Nr.36). Verlag für Regionalgeschichte, Bielefeld 2001, ISBN 3-89534-377-3, S. 98—121.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Dr. Walter C. A. Alnor». Vimu – das virtuelle Museum. Արխիվացված է օրիգինալից 2021-02-03-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.