Կինոյում առաջնաելույթ է ունեցել 2009 թվականին Խուան Խոսե Կամպանելայի «Գաղտնիքը նրա աչքերում» դրամայում։ Լիլիանա Կոլոտոյի դերը, որը դաժան հանցագործության զոհ էր, Քվեդոյին համաշխարհային ճանաչում է բերել[3][4], իսկ ֆիլմն արժանացել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների, այդ թվում՝ «Օսկարի»[5] և «Գոյա»[6]։
Ներկայում Կառլան շարունակում է դերասանական կարիերան, ինչպես նաև հանդիսանում է ներքնազգեստի La Belle Rebelle ապրանքանիշի դիզայները։ Ապրել է ինչպես Բուենոս Այրեսում, այնպես էլ Նյու Յորքում[7]։
2019 թվականի հունիսին Կարլա Քվեդոն թողարկել է «Me peleé a los gritos con el manager del spa» վերնագրով իր առաջին բանաստեղծությունների գիրքը, որում նա պատմում է ֆեմինիզմի, մենակության, ֆոբիաների և սիրո մասին[8]։