Կարին Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարին Հովհաննիսյան
անգլ.՝ Garin Hovannisian
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1985(1985-07-16) (37 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոն և Կոլումբիայի համալսարան
ԵրկերԵս մենակ չեմ
Մասնագիտությունկինոռեժիսոր և գրող
ԱմուսինԼարիսա Հովհաննիսյան
Ծնողներհայր՝ Րաֆֆի Հովհաննիսյան
Commons-logo.svg Garin Hovannisian Վիքիպահեստում

Կարին Հովհաննիսյան (հուլիսի 16, 1985(1985-07-16), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ գրող և կինոռեժիսոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-2006 թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում։

2006-2008 թթ. ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանի լրագրության բաժնում, ստանալով մագիստրոսի կոչում։ Նա արժանացել է Fellowship-ի ստեղծագրելու համար։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննիսյանը «Ստվերների ընտանիք. մեկդարյա սպանություններ, հիշողություններ և հայի ամերիկյան երազանքը»[1] գրքի հեղինակն է (ISBN 978-0-06-1-79208-3): Գրքում ներկայացված է ինչպես իր գերդաստանի, այնպես էլ սեփական երկրի ու ժողովրդի պատմությունը ՝ սկսած հայոց ցեղասպանությունից[2]։ Գիրքը արժանացել է Լինթոնի մրցանակի։

Հայկական հարցերի վերաբերյալ նրա հրապարակումները, որոնց շարքում են ցեղասպանության մասին աշխատությունները, տպագրվել են «Լոս Անջելես Թայմս-ում», «Նյու Յորք Թայմս-ում», «The Atlantic-ում» և մի շարք այլ հրատարակություններում։

2015 թվականի ապրիլին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թողարկվել է հոգեբանական թրիլեր, դրամա ժանրի «1915» ֆիլմը[3], որի պրոդյուսերը, համահեղինակն ու համառեժիսորը Կարին Հովհաննիսյանն է [4]։

2017 թ.-ին Հովհաննիսյանը հիմնադրել է «Creative Armenia[5]» մշակութային հիմնադրամը, որը հայտնաբերում, զարգացնում ու խթանում է ստեղծարար միտքը։

Նա սպասվող «Ես մենակ չեմ» (2019) վավերագրական ֆիլմի պրոդյուսերն ու ռեժիսորն է, որը նվիրված է 2018 թ.-ի հայկական թավշյա հեղափոխությանը։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]