Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի [University of California, Los Angeles (UCLA)] Նարեկացու անվան հայագիտության ամբիոն, հիմնվել է 1969 թվականին, համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետում՝ Ավետիս Սանճյանի ղեկավարությամբ։ Դասավանդվում են գրաբար, հայ գրականություն (դասական, միջին, արդի), լեզվի և մշակույթի պատմություն, պատմագրություն։ UCLA-ի հայագիտական ամբիոնը հովանավորում է մասնագետներին և ուսանողներին՝ մասնակցելու միջազգային գիտաժողովների, կազմակերպում դասախոսություններ, հազվագյուտ հայկական ձեռագրերի և հատուկ թեմաներով պատրաստված նյութերի ցուցադրություններ։

Ունի գրադարան (գեղարվեստական գրականություն, պարբերական մամուլ, գրականագիտական ու պատմական նյութեր պարունակող հայերեն, անգլերեն և այլ լեզուներով գրքեր, հազվագյուտ ձեռագրեր, փաստաթղթեր և արխիվային նյութեր)։ Ուսանողներին պատրաստում է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճանների համար։ Ամբիոնի վարիչն է Փիթեր Քաուին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։