Ես մենակ չեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ես մենակ չեն
Ֆիլմի պաստառը
ԵրկիրԱՄՆ
Հայաստան
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաԹավշյա հեղափոխություն (Հայաստան)
Թվական2019
ՊրեմիերաՍեպտեմբերի 7, 2019 (2019-09-07) (Տորոնտոյի կինոփառատոն)
Լեզուանգլերեն
հայերեն
ՌեժիսորԿարին Հովհաննիսյան
ՊրոդյուսերԷրիկ Իսրայելյան
Կարին Հովհաննիսյան
Տաթևիկ Մանուկյան
Ալեք Մուհիբյան
Սցենարի հեղինակԿարին Հովհաննիսյան
ԴերակատարներՆիկոլ Փաշինյան
ՕպերատորՎահե Տերտերյան
ԵրաժշտությունՍերժ Տանկյան
ՄոնտաժԲարի Փոլթերման
ԿինոընկերությունAvalanche Entertainment
Serjical Strike Entertainment
Տևողություն95 րոպե

«Ես մենակ չեմ» (անգլ.՝ «I Am Not Alone»), ռեժիսոր Կարին Հովհաննիսյանի հայ-ամերիկյան վավերագրական ֆիլմ, որը թողարկվել է 2019 թվականին[1]։ Ֆիլմը պատմում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխության մասին[2]։

Ֆիլմի երաժշտության հեղինակը «System of A Down» ռոք խմբի ֆրոնտմեն Սերժ Թանկյանն է, ով նաև կատարել է ֆիլմի գործադիր պրոդյուսերի դերը[2]։

Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ, որտեղ այն անվանվել է վավերագրական ֆիլմերի կատեգորիայում հանդիսատեսի համակրանքի մրցանակի առաջին հավակնորդը[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brian Welk, "‘I Am Not Alone’ Trailer: Armenia’s ‘Velvet Revolution’ Starts With a Step in New Documentary". TheWrap, September 6, 2019.
  2. 2,0 2,1 Graham Isador, "System of a Down's Serj Tankian on Making Music for a Revolution". Vice, September 13, 2019.
  3. Jessica Wong, "TIFF 2019: Jojo Rabbit captures TIFF People's Choice Award". CBC News, September 15, 2019.
  4. «I Am Not Alone». tiff.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]