Կարինե Օհանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Օհանյան
Ծնվել էհուլիսի 1, 1952(1952-07-01) (71 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Երևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Մոսկվայի կոնսերվատորիա (1976)
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կարինե Ռոբերտի Օհանյան (հուլիսի 1, 1952(1952-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1987)։ Պրոֆեսոր (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Օհանյանը ծնվել է 1952 թվականին Երևանում։ Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։ 1976 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, ապա ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ պրոֆեսոր Լև Վլասենկոյի դասարանում։ 1978 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում և Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում։ Հանդես է գալիս մենահամերգներով ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բրազիլիայում[1] և նվագախմբերի հետ։ Օհանյանի կատարողական արվեստին բնորոշ են տեմբրային հարստությունը, գեղագիտական ինքնատիպ մեկնաբանությունը[2]։ Ձայնագրել է սկավառակներ[3]։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միջազգային մրցույթի 1-ին մրցանակ, 1976 թվական, Վերչելլի, Իտալիա
  • ՀԼԿԵՄ մրցանակ, 1978
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1987

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Григорьев Л., Платек Я. "Современные пианисты". Москва, "Советский композитор", 1990

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բաբաջանյանից տրված իրավունք. Կոմպոզիտորի «Հերոսական բալլադը» այլևս դաշնակահարուհի Կարինե Օհանյանի այցեքարտն է
  2. «Все пианисты. История фортепиано - Оганян Каринэ». allpianists.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]