Կարինե Ասլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարինե Ասլամազյան
Կարինե Ասլամազյան.jpg
Ի ծնեԿարինե Սերգեյի Ասլամազյան
Ծնվել է1956
ԾննդավայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ակտիվ շրջան1971-
ԶավակներԳայանե Ասլամազյան

Կարինե Սերգեյի Ասլամազյան (1956, ապրիլի 8, Երևան), հայ նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ (2014

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի ապրիլի 8-ին Երևանում։ Մինչև 7 տարեկանն ապրել է Թբիլիսիում։ Հայրիկի մահից հետո՝ մոր և ավագ քրոջ հետ 1963 թվականին տեղափոխվել է Երևան, ուր ապրում է մինչ օրս։

1973 թվականին ավարտել է Երևանի թիվ 132 միջնակարգ դպրոցը։ Կարինե Ասլամազյանն իր առաջին նկարը նկարել է 15 տարեկանում, իսկ այսօր նրա նկարներին կարելի է հանդիպել տարբեր երկրների ցուցասրահներում։ 1973-1979 թվականներին սովորել է Երևանի երաժշտական մանկավարժական ուսումնարանի դաշնամուրի բաժինը։ Երկար տարիներ աշխատել է տարբեր երաժշտական դպրոցներում՝ որպես դաշնամուրի ուսուցչուհի։ 1988-1994 թվականներին սովորել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում։ 2004 թվականին Նկարիչների տանը տեղի է ունեցել Կարինե Ասլամազյանի առաջին անհատական ցուցահանդեսը «Հայաստանը բարձր մշակույթի երկիր» խորագրով՝ նվիրված Սվյատոսլավ Ռերիխի ծննդյան 100-ամյակին։ Նա նաև ցուցահանդես է ունեցել Ս. Ռերիխի անվան թանգարանում։

2006 թվականին նկարչուհին ներկայացրել է իր աշխատանքները Լոս Անջելեսում և Նյու Յորքում։ 2011 թվականին Կարինե Ասլամազյանը ցուցահանդես է ունեցել նաև Մոսկվայում։ Մշակույթի բնագավառում և կերպարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար 2009 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ խրախուսվել է շնորհակալագրով։ 2013 թվականին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի է ունեցել նկարչուհու հաջորդ անհատական ցուցահանդեսը, որտեղ նա ներկայացրել է ավելի քան 60 նկար։ Նկարչուհու նկարները զարդարել են ինչպես տարբեր երկրների թանգարանների ու ցուցասրահների պատերը, այնպես էլ մանկական մի շարք գրքերի շապիկները։ Կարինե Ասլամազյանի նկարազարդած «Իմաստուն Խաչո» գրքի առաջին և երկրորդ հատորները Մոսկվայի գրքի միջազգային փառատոնում 2010 թվականին ճանաչվել են տարվա լավագույն մանկական գիրք։ Նրան են պատկանում նաև «Պատգամ Առաջնորդին» և «Տիեզերական իրականության փիլիսոփայություն» գրքերի շապիկների նկարազարդումները, իսկ «Արևելյան կրիպտոգրամներ» գիրքն ընթերցողին ճանաչելի է դարձել նկարչուհու «Մայտրի և Սիթհարթհա» նկարով։

2014 թվականից Կարինե Ասլամազյանը Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]