Կարեն Ավետիսյան (բռնցքամարտիկ)
Կարեն Ավետիսյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բռնցքամարտիկ |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 2, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր՝ | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կարեն Ավետիսյան (օգոստոսի 2, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի ռուս բռնցքամարտիկ։ 2006 թվականից սկսեց հանդես գալ որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ միջին և երկրորդ միջին քաշային կարգերում։ Նա եղել է Ռուսաստանի չեմպիոն (2011), WBC վարկածով Ասիայի չեմպիոն (2011), ԱՊՀ-ի չեմպիոն (2013)։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտում լինելով ավելի քան 10 տարի, դարձել է ռուսական հայտնի բռնցքամարտիկներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Ավետիսյանը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 2-ին Երևանում։ Վաղ տարիքից նրա ընտանիքը տեղափոխվում է Բարնաուլ՝ Ալթայի երկրամաս։ 1998 թվականին ավարտել է Բարնաուլի միջնակարգ դպրոցը։ Սպորտով զբաղվել է մանկուց։
Պրոֆեսիոնալ ռինգում առաջին անգամ ելույթ է ունեցել 2006 թվականի հունիսին՝ հաղթելով իր առաջին մրցակցին։ Երկու տարվա ընթացքում նա ունեցել է չորս հանդիպում։ Դրանցից երեքը ավարտել է հաղթանակով, իսկ մյուսը՝ ոչ-ոքի։ 2007 թվականին անցկացրեց իր առաջին և միակ մարտը՝ MMA կանոններով։
Որոշակի ընդմիջումներից հետո 2010 թվականին նա կրկին վերադարձել է իր մասնագիտությանը։ Կոնստանտին Պիտերնովի հետ անցկացրած մարտի երկրորդ ռաունդում Ավետիսյանը նոկաուտի ենթարկեց։ Դա նրա առաջին պարտությունն էր։ Երկու ամիս անց կրկին դուրս է եկել ռինգ, այս անգամ մրցելու աշխարհի ապագա չեմպիոն Սերգեյ Կովալյովի հետ։ Վերջինս ԱՄՆ-ից էր վերադարձել իր հայրենիք, և դա նրա առաջին մարտն էր հայրենիքում։ Կովալյովը հաղթեց այս մարտում, բայց չկարողացավ նոկաուտի ենթարկել Ավետիսյանին։ Հետագայում Ավետիսյանը պայքարը շարունակում է Մաքսիմ Լիմոնովի հետ և կրկին պարտություն կրում։
2011 թվականի հոկտեմբերին Կարեն Ավետիսյանը ռևանշ է վերցնում Կոնստանտին Պետերնովից և հասնում հաջողության։
Դառնալով Ասիայի և Ռուսաստանի չեմպիոն, Ավետիսյանը հաղթում է նաև Բոբիր Միրզաևի հետ մարտում՝ նոկաուտի ենթարկելով վերջինիս։ Այնուհետև ունենում է երկու անհաջող մարտեր Ուզբեկստանում և Ուկրաինայում։ 2013 թվականին պայքարում է SNG-ի չեմպիոնի տիտղոսի համար։ Ուզբեկստանի ներկայացուց Բեկզոդ Յունիսովի հետ անցկացրած մարտի 10 ռաունդի ընթացքում նա հաղթող է ճանաչվել։ Բացի դրանից հանդիպում է նաև Արիֆ Մագոմեդովին և պարտություն է կրում[1][2]։ 2014 թվականին պարտություն է կրում Դմիտրի Միխայլենկոյից։ Հաջորդ մարտում նա հաղթող է ճանաչվում և շուտով նրան հնարավորություն է ընձեռնվում պայքարել երկրորդ միջին քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսի համար։ Դիլմուրոդ Սատիբալդիեևան հաղթում է այդ մարտում։
2015 թվականը նրա համար անհաջող էր։ Ավետիսյանը պարտվում է չեչեն բռնցքամարտիկ Ապտի Ուստարխանովին, այնուհետև Սատիբալդիեևին, Ալեքսանդր Սուշիցին իսկ Ալեքսանդր Ռուդնևի դեմ մարտը ավարտվում է ոչ ոքի։
Պրոֆեսիոնալ մարտերի թիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտ | Ամսաթիվ | Հակառակորդ | Մարտի վայր | Ռաունդ | Արդյունք |
---|---|---|---|---|---|
35 | Դեկտեմբերի 23 2018 | Գիդայատ Մուսաև (3-0-0) | Մոսկվա, Ռուսաստան | UD8 (8) | Պարտություն |
34 | Դեկտեմբերի 8 2018 | Ռոման Զակիրով (7-0-0) | Բռնցքամարտի ակադեմիա, Եկատերինբուրգ, Ռուսաստան | UD6 (6) | Պարտություն |
33 | դեկտեմբերի 1 2018 | Մուրադ Ռամազանով (դեբյուտ) | Էստոսադոկ, Ռուսաստան | UD4 (4) | Պարտություն |
32 | սեպտեմբերի 9 2018 | Մաքսիմ Վոշկով (6-0-0) | Բարնաուլ, Ռուսաստան | SD8 (8) | Պարտություն |
31 | հունիսի 16 2018 | Եվգենի Տերենտև (11-0-0) | Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան | TKO5 (10) | Պարտություն |
30 | սեպտեմբերի 1 2017 | Նուրբեկ Մուհամետբեկով (դեբյուտ) | Տորպեդո, Ռուբցովսկ, Ռուսաստան | PTS4 (4) | Ոչ-ոքի |
29 | ապրիլի 5 2017 | Նիկոլայ Վեսելով (1-0-0) | Մոսկվա, Ռուսաստան | UD6 (6) | Պարտություն |
28 | մարտի 4 2017 | Ուլուգբեկ Խակբերդըև (դեբյուտ) | Կրասնոդար, Ռուսաստան | UD6 (6) | Պարտություն |
27 | հեկտեմբերի 14 2016 | Ռուսլան Խամիկոև (6-1-0) | Korston Club, Մոսկվա, Ռուսաստան | SD8 (8) | Ոչ-ոքի |
26 | սեպտեմբերի 9 2016 | Ասլամբեկ Իդիգով (9-0-0) | Մոսկվա, Ռուսաստան | SD6 (6) | Պարտություն |
25 | օգոստոսի 16 2016 | Վլադիմիր Շիշկին (1-0-0) | Korston Club, Մոսկվա, Ռուսաստան | UD6 (6) | Պարտություն |
24 | հունիսի 2 2016 | Մագոմեդ Մադիև (6-0-0) | Korston Club, Մոսկվա, Ռուսաստան | UD8 (8) | Պարտություն |
23 | փետրվարի 22 2016 | Անդրեյ Սիրոտկին (6-0-0) | Ադլեր, Ռուսաստան | UD8 (8) | Պարտություն |
22 | նոյեմբերի 27 2015 | Ալեքսանդր Ռուդնև (դեբյուտ) | Բարնաուլ, Ռուսաստան | SD4 (4) | Ոչ-ոքի |
21 | օգոստոսի 15 2015 | Ալեքսանդր Սուշից (18-3-1) | Կրասնոդար, Ռուսաստան | UD8 (8) | Պարտություն |
20 | հունիսի 26 2015 | Դիլմուրոդ Սատիբալդիև (7-1-0) | Մոսկվա, Ռուսաստան | UD8 (8) | Պարտություն |
19 | ապրիլի 26 2015 | Ապտի Ուստարխանով (8-1-2) | Կոլիզեյ, Բարնաուլ, Ռուսաստան | UD6 (6) | Պարտություն |
18 | դեկտեմբերի 11 2014 | Դիլմուրոդ Սատիբալդիև (5-1-0) | Մոսկվա, Ռուսաստան | UD10 (10) | Պարտություն |
17 | հունիսի 4 2014 | Ռուսլան Սիրաժև (1-2-0) | Բարնաուլ, Ռուսաստան | UD8 (8) | Հաղթանակ |
16 | փետրվարի 15 2014 | Դմիտրի Միխայլենկո (15-0-0) | Եկատերինբուրգ, Ռուսաստան | UD10 (10) | Պարտություն |
15 | նոյեմբերի15 2013 | Վալեխ Ալիև (4-10-3) | Բարնաուլ, Ռուսաստան | TKO3 (8) | Հաղթանակ |
14 | օգոստոսի 24 2013 | Արիֆ Մագոմեդով (5-0-0) | Վոլգոգրադ, Ռուսաստան | UD8 (8) | Պարտություն |
13 | հունիսի 4 2013 | Բեկզոդ Յունիսով (6-1-0) | Բարնաուլ, Ռուսաստան | UD10 (10) | Հաղթանակ |
12 | դեկտեմբերի 8 2012 | Արման Հովսեփյան (12-2-0) | Պոդոլսկ, Ռուսաստան | KO2 (6) | Հաղթանակ |
11 | հոկտեմբերի 27 2012 | Մարատ Կուլումբեգով (7-0-1) | Sport Life, Կիև, Ուկրաինա | RTD7 (8) | Պարտություն |
10 | հունիսի 30 2012 | Գայրատ Ահմեդով (17-0-1) | Անդիժան, Ուզբեկստան | UD10 (10) | Պարտություն |
9 | դեկտեմբերի 1 2011 | Բոբիր Միրզաև (5-0-0) | Բարնաուլ, Ռուսաստան | КО1 (10) | Հաղթանակ |
8 | հոկտեմբերի 1 2011 | Կոնստանտին Պիտերնով (13-1-0) | Բարնաուլ, Ռուսաստան | MD12 (12) | Հաղթանակ |
7 | մայիսի 27 2011 | Մաքսիմ Լիմոնով (15-0-0) | Կեմերովո, Ռուսաստան | UD10 (10) | Պարտություն |
6 | դեկտեմբերի 15 2010 | Սերգեյ Կովալյով (11-0-0) | Եկատերինբուրգ, Ռուսաստան | UD6 (6) | Պարտություն |
5 | հոկտեմբերի 16 2010 | Կոնստանտին Պիտերնով (11-0-0) | Մոսկվա, Ռուսաստան | TKO2 (6) | Պարտություն |
4 | հունվարի 23 2008 | Սաֆո Բոբորաջաբով (0-4-0) | Բարնաուլ, Ռուսաստան | TKO4 (6) | Հաղթանակ |
3 | հուլիսի 19 2007 | Եվգենի Պեշեխոնով (0-18-1) | Եկատերինբուրգ, Ռուսաստան | UD4 (4) | Հաղթանակ |
2 | ապրիլի 19 2007 | Արթուր Գալիմով (դեբյուտ) | Եկատերինբուրգ, Ռուսաստան | PTS4 (4) | Ոչ-ոքի |
1 | հւնիսի 18 2006 | Դերգեյ Սուբբոտին (1-3-0) | Բարնաուլ, Ռուսաստան | UD4 (4) | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Евгения Савина (2013 թ․ հունիսի 5). «Барнаулец Карен Аветисян стал чемпионом СНГ». Аргументы и факты. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
- ↑ «С первого удара». Атмосфера. Выпуск №23 Газета №1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 29-ին.
|