Կարել Հինեկ Մախա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարել Հինեկ Մախա
Jan Vilímek - Karel Hynek Mácha.jpg
Ծննդյան անունչեխ․՝ Karel Hynek Mácha
Ծնվել էնոյեմբերի 16, 1810(1810-11-16)[1][2][3]
ԾննդավայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն[4]
Վախճանվել էնոյեմբերի 5, 1836(1836-11-05)[5] (25 տարեկանում)
Վախճանի վայրԼիստոմեժիցե, Լիտոմերիցեի շրջան, Ústí nad Labem Region, Չեխիա[4]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և դրամատուրգ
Լեզուչեխերեն[2]
ԱզգությունՉեխեր
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխիա
ԿրթությունFaculty of Law, Charles University in Prague
Ուշագրավ աշխատանքներՄայիս
Karel Hynek Mácha Վիքիպահեստում

Կարել Հինեկ Մախա (չեխ․՝ Karel Hynek Mácha, 1810, նոյեմբերի 16, Պրահա - 1836, նոյեմբերի 5, Լիտոմերժիցե), չեխ բանաստեղծ, արձակագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Հինեկը մեծացել է Պրահայում ջրաղացպանի ընտանիքում։ Նա դպրոցում սովորել է լատիներեն և գերմաներեն։ Այնուհետ նա ոսումնասիրում է իրավունք Պրահայի համալսարանում։ Միաժամանակ խաղում է տեղի թատրոնում և ստեղծագործում՝ գրում է բանաստեղծություններ։ Այստեղ նա հանդիպում է Էլեոնորա Սոմկովային՝ իր ապագա որդու մորը։ Նա շատ էր սիրում լեռներ բարձրանալ։ Իր ամուսնության օրից երեք օր առաջ նա նետվում է հրդեհից մարդկանց փրկելու և բազմաթիվ այրվածքներից երկու օր անց մահանում է։ Կարելի մահվան հաջորդ օրը պետք է լիներ նրա ամուսնության օրը։

Մոտ էր կանգնած չեխական ազատագրական պայքարին և ձևավորվող արմատական-դեմոկրատական գաղափարախոսությանը։ Փիլիսոփայական և մտերմիկ քնարերգության մեջ, «Մայիս» (1836) պոեմում, «Կրշիվոկլադ» (1834), «Գնչուներ» (1835) վիպակներում, «Իմ կյանքից» (1834) օրագրային էտյուդներում Մախան հանդես է եկել որպես չեխական հեղափոխական ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Նրա պոեզիայի բովանդակությունն են ազատության խռովահույզ ձգտումը, ոգու և նյութի փիլիսոփայական առեղծվածները, բնության ներդաշնակության և մարդկային հարաբերությունների աններդաշնակության հակադրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 165 CC-BY-SA-icon-80x15.png